TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տնտեսությունն ունի դրական սպասումներ. Նիկոլ Փաշինյան

22:44 21.05.2018

Վարչապետի խոսքերով տնտեսությունը ունի դրական միտումներ և դրական սպասումներ: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ կառավարությունը իր առջև դրված խնդիրները կլուծի: Տնտեսության զարգացման ամենակարևոր երաշխիքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա օրինականությունն է, անկախ դատական համակարգը և մրցակցային դաշտը:

Նիկոլ Փաշինյանն ըմբռնումով է վերաբերվում նրան, որ նախկին նախագահները չեն շնորհավորում իրեն

22:33 21.05.2018

Նիկոլ Փաշինյանը ըմբռնումով է վերաբերվում նրան, որ նախկին նախագահները չեն շնորհավորում իրեն: Պատասխանելով շնորհավորանքների վերաբերյալ լրագրողների հարցին՝ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրեն շնորհավորում են գործող նախագահները:

Մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի. Նիկոլ Փաշինյան

20:57 21.05.2018

«Ես կարծում եմ` մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի, ինչ վերաբերում է մյուս մարմիններին, ապա կան որոշակի օրենսդրական խնդիրներ, և մենք այդ խնդիրները օրենքի համատեքստում կդիտարկենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով մարզպետների փոփոխության և որոշ համայնքապետերի հրաժարականի պահանջներին վերաբերող հարցին:

Իսրայելցի գործիչը` Քնեսեթի ու Հայոց ցեղասպանության բանաձևի մասին

20:32 21.05.2018

Իսրայելցի քաղաքագետ, բլոգեր Մեննի Կորսունսկին, որը հայտնի է հայերի նկատմամբ բարեկամական հայացքներով ու հայամետ գործունեությամբ, SHANTNEWS.AM-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Իսրայելի խորհրդարանի կողմից կրկին բարձրացված Հայոց ցեղասպանության բանաձևի հարցին՝ նշելով, որ դա հակասում է բարոյականության նորմերին:

Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի դրանից. Ն. Փաշինյանը` ԱԱԾ բացահայտումների մասին

20:26 21.05.2018

Կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ առաջին անգամ է նման բան կատարվում, և կարևորն այն է, որ արարողությունն ունի հանդիսավոր բնույթ:

Որոնվում են այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձինք

19:40 21.05.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը։

 Բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք

19:33 21.05.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ տուժողի որդուն:

ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է տվել

19:03 21.05.2018

ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հրաժարական է ներկայացրել:

 Էդմոն Մարուքյանը՝ ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ

18:57 21.05.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ:

Առաջին փոխվարչապետի թիմը միս ու արյուն է ստանում. Արարատ Միրզոյան

18:18 21.05.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ «առաջին փոխվարչապետի թիմը միս ու արյուն է ստանում»։

Նախագահական նստավայրում մեկնարկել է կառավարության անդամների երդմնակալության արարողությունը

18:08 21.05.2018

Այսօր նախագահական նստավայրում նախատեսվում է վերջերս ձևավորված նոր կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:

Գյումրիում գերեզմանի անարգման գործով դատավարությունը հետաձգվեց

18:04 21.05.2018

Այսօր հետաձգվել է Գյումրիում գերեզմանի անարգման գործով դատավարությունը ամբաստանյալ Սեյրան Հարությունյանի բացակայության պատճառով:

Մի քանի ՀԿ դեմ է արագաչափերի և տեսախցիկների վերացմանը

17:57 21.05.2018

Ըստ նրանց՝ քանի որ հեղափոխություն է եղել, պետք է առիթից օգտվել և ներել բոլորի կուտակած պարտքերը:

«Սասնա ծռերը» արձագանքել են ԱԱԾ-ի տնօրենի այն հայտարարությանը, թե իրենք են խդնրել, որ իրենց ՔԿՀ տանեն

17:53 21.05.2018

Երեկ ԱԱԾ-ը հայտարարել էր, որ դատարանում փակված Սասնա Ծռերը իրենք են խնդրել, որ իրենց տեղափոխեն քրեակատարողական հիմնարկներ։

Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված. կրթության և գիտության նախարարը՝ ԵՊՀ ռեկտորի մասին

17:50 21.05.2018

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը ռեկտորների հետ հանդիպմանը նշել է, որ նախկինում եղած պրակտիկան անթույլատրելի է համարում:

Նախիջևանի առաջնագծում ադրբեջանցի զինծառայող է սպանվել

17:31 21.05.2018

Սրան արձագանքել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ նշելով, որ ադրբեջանական բանակն այս ուղղության վրա ինժեներական աշխատանքներ է սկսել, որոնց նպատակը դիրքերի բարելավումն է՝ ի հաշիվ հայկական կողմի։ Արդյունքում եղել են փոխհրաձգություններ։

Բուհերի հսկայական միջոցների հաշվին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ապահովել է ՀՀԿ-ի PR-ը

17:11 21.05.2018

Այս մասին կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ:

Սուրեն Պապիկյանը գլխավոր դատախազին խնդրել է քրեական գործ հարուցել

17:07 21.05.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի շուրջ 700 բնակիչների՝ իրեն ուղղված դիմումի հիման վրա դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ներկայացված փաստերի առնչությամբ հարուցել քրեական գործ։

Դատավորը փոխել է իր կայացրած որոշման առաջին էջը. Անդրիաս Ղուկասյան

17:00 21.05.2018

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը, որը վերջերս է ազատվել կալանքից, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Կարող եք արտահայտել կարծիք, բայց պետք է պատկերացնեք՝ ինչի մասին. Վիգեն Սարգսյանի ուղերձն ԱԱԽ քարտուղարին

17:00 21.05.2018

Վիգեն Սարգսյանը խորհուրդ է տվել միավորներ չվաստակել նախկինների կատարած աշխատանքը սևացնելով։

Ամսագրի համար 45 միլիոն դրամ կար, դպրոցի համար չկար. ԿԳ նախարարի գրառումը

16:28 21.05.2018

«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նախորդ կառավարության թայֆայական մտածելակերպի մասին»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հանուն համազգային նպատակների իրականացման». կառավարության անդամներն այսօր կերդվեն

16:21 21.05.2018

Այսօր երեկոյան սպասվում է Հայաստանի նորընծա կառավարության անդամների երդման արարողությունը, որը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրում։

Վազգեն Մանուկյանը նոր կառավարությանը հաջողություն է մաղթել՝ ներկայացնելով իր նկատառումները

16:07 21.05.2018

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մայիսի 18-ին նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ մայիսի 16-ի ՀԽ նիստում որոշում է կայացվել վարչապետի ուշադրությունը հրավիրել այն առաջարկությունների վրա, որոնք Հանրային խորհուրդն այս տասը տարիների ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարությանը, և որոնց մի մասն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել է ու կյանքի կոչվել, մի մասը մնացել է չիրագործված:

ՀՀ տնտեսական ակտիվը ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին աճ է գրանցել

16:00 21.05.2018

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, հայտնում է «Արմենպրես»-ը:

 «Սուրմալու»-ի առևտրականները պահանջում են վարձավճարների նվազեցում և հանգստյան օրերի ավելացում

15:42 21.05.2018

Առևտրի կենտրոնի աշխատակիցներն ասացին, որ հանդիպել են առևտրի կենտրոնի տնօրենի հետ և 3 օր ժամանակ են տվել իրենց պահանջները բավարարելու համար, հակառակ դեպքում կվերսկսեն ակցիաները:

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

15:36 21.05.2018

Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստարագրել, որոնցով դատավորներ է նշանակել:

Մտադիր ենք Սփյուռքի ներուժն օգտագործել պետական կառավարման գործում. Փաշինյան

15:29 21.05.2018

ԱՄՆ-ում անցկացված խորհրդաժողովի մասնակիցները մեծ ոգևորությամբ ու ծափահարություններով են ընդունել Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոն պետությունների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները

15:23 21.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

 Բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց. պահանջում են ազատել Սամվել Բաբայանին

15:21 21.05.2018

ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաները չեն դադարում

15:10 21.05.2018

ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի և Ջերմուկ քաղաքաի բնակիչները շարունակում են փակ պահել դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ այդ կերպ ներկայացնելով իրենց բողոքը՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:

BACK_TO_TOP