TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

ԱՐՑԱԽ

Քաշաթաղում և Հադրութում մեկնարկել է բերքահավաքը

16:55 21.05.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի և Հադրութի շրջանների մի շարք համայնքներում, տեղերում ծանոթացել իրականացվող նախագծերի ընթացքին և հետևել բերքահավաքի մեկնարկին։

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի մեղադրանքին

21:35 19.05.2018

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ կողմից հնչեցված բողոքին, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպել է Արցախի հանրապետության ներկայացուցիչների հետ:

Արցախում ծնունդների թիվն աճել է

18:49 19.05.2018

2018 թվականի առաջին եռամսյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 527 երեխա, 268-ը՝ տղա, 259-ը՝ աղջիկ:

Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ Արտաքին գործերի նախարարին

18:28 19.05.2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 19-ին ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Պատահար Արցախի Մարտունու ավտոճանապարհին

17:34 19.05.2018

Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ՝ 1984թ. ծնված Մ.Գ-ն, վարելով «ՎԱԶ-2109» ավտոմեքենան Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ձախ շրջադարձ կատարելու ժամանակ բախվել է Մարտունի քաղաքի բնակիչ՝ 1990թ. ծնված Ա.Օ-ի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենային:

Հադրութում կազմակերպվել է «Տատիս սնդուկը» խորագրով ցուցահանդես

16:30 19.05.2018

Արցախի Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ շրջկենտրոնում կազմակերպվել է «Տատիս սնդուկը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան:

Ստեփանակերտում հանդիպել են ՀՀ  և Արցախի արտգործնախարարները

16:08 19.05.2018

Մայիսի 19-ի առավոտյան Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի հանդիպումը: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

14:23 19.05.2018

Արցախի հանարապետության պաշտպանության բանակից հայտնում են, որ մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ:

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Գետավանի նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը

13:58 19.05.2018

Նշենք, որ Գետավանի համայնքային կենտրոնն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ:

Ստեփանակերտում տեղի է ունենալու ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը

11:14 19.05.2018

Մայիսի 28-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության խորհրդակցությունների դահլիճում, անվճար հիմունքներով տեղի է ունենալու ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը (ստոմատոլոգների իններորդ միջազգային վեհաժողովը) «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» թեմայով:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին

11:01 19.05.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

ՊԲ զորամասերից մեկում կոռուպցիոն հանցագործությունների շղթա է բացահայտվել

20:10 18.05.2018

Բազմաթիվ դրվագներով խաբեության եղանակով զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն օժանդակելու և կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՊԲ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր:

Առաջին եռամսյակում Արցախում արձանագրվել է 16.1 տոկոս տնտեսական աճ

21:37 16.05.2018

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` Արցախն արձանագրել է 16.1 տոկոս տնտեսական աճ, որի գերակշիռ մասն ապահովել են հանքարդյունաբերությունից ստացված լրացուցիչ եկամուտները:

Կկառուցվի Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի

19:19 16.05.2018

Ավարտման փուլում են Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքները, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում՝ բարեգործական միջոցներով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են հունիսին հանդիպել ՀՀ ղեկավարությանը

19:56 15.05.2018

Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի ղեկավարությանը հանդիպել հունիսին:

Արցախում զորավարժության ընթացքում փորձարկվել և կիրառվել են մի շարք նոր զինատեսակներ

19:05 15.05.2018

Զորավարժության ընթացքում հաջողությամբ փորձարկվել և կիրառվել են նաև մի շարք նոր զինատեսակներ, որոնք բարձրացրել են կրակային խոցման արդյունավետության աստիճանը:

Ստեփանակերտի օդանավակայանում կայանալիք օդային փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են

18:28 15.05.2018

Հունիսի 16-ին Ստեփանակերտի օդանավակայանում տեղի կունենա օդային փառատոն, որի ընթացքում միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ, օդապարիկ և ինքնաթիռ:

Բակո Սահակյանն ու Մովսես Հակոբյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

13:04 15.05.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի առաջնագծում ԵԱՀԿ-ն դիտարկումներ կիրականացնի

11:21 15.05.2018

Մայիսի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում։ Այս մասին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բեվել:

Զինծառայողը վնասվածք է ստացել որովայնի շրջանում

14:33 14.05.2018

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանի վիրավորվելու հանգամանքները:

Արցախում զինվոր է վիրավորվել

11:53 14.05.2018

Արցախի հանրապետության պաշտպանության բանակից հայտնում են, որ երեկ՝ մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների. Զաքիր Հասանով

19:19 13.05.2018

Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների, զինված ուժերի հրամանատարության հետ մայիսի 12-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Արցախի պետնախարարն ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

16:29 12.05.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 12-ին ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ Պատվելի Կրիկոր Յումուշակյանի գլխավորությամբ:

1994թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագիրը մեծ դերակատարություն ունեցավ տարածաշրջանի համար. Դավիթ Բաբայան

14:49 12.05.2018

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը խոսել է 1994 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված՝ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի մասին: Իր բնորոշմամբ՝ այն հիմք դարձավ հարցի շուրջ խաղաղ բանակցությունների և միջնորդների գործունեության համար:

Անցած շաբաթ նկատվել է հակառակորդի տեղաշարժեր. ՊԲ

13:57 12.05.2018

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն:

Արցախի ոստիկանության պետը ուղերձ է հղել

11:01 12.05.2018

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ.

Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բանաձևերի հիշատակումը մուղամի պես շլյագեր է դարձել. Բաբայան

18:44 10.05.2018

Միջազգային ճանաչումը կարևոր է, բայց Բաբայանի խոսքերով՝ կարևոր է նաև «չճանաչվածության» բարդույթը հաղթահարելն ու հզոր պետություն կառուցելը։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդյունք տալիս են։

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Պաշտպանության բանակի համար մատուցված պատարագին

13:52 10.05.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 10-ին, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համար մատուցված Սուրբ պատարագին:

Եկ Արցախ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Արցախից վերադառնալիս

10:49 10.05.2018

Մայիսի 9-ին Արցախից վերադառնալիս ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր արցախյան տպավորությունների մասին:

Գյումրիում ևս տոնական միջոցառումներ են անցկացվել

16:26 09.05.2018

Հուշահամալիրի տարածքում ներկայացվել է նաև «Անմահների գունդը»:

BACK_TO_TOP