TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի կինը մասնակցել է «Քայլ արա» սեղանի ժամանացային խաղի շնորհանդեսին

20:23 21.05.2018

Խաղը ստեղծվել է հայտնի մոնոպոլիա խաղի հիման վրա, ուղղակի հայկական տարբերակում բոլոր տեղանուններն ու անվանումները հայկական են:

Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված. կրթության և գիտության նախարարը՝ ԵՊՀ ռեկտորի մասին

17:50 21.05.2018

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը ռեկտորների հետ հանդիպմանը նշել է, որ նախկինում եղած պրակտիկան անթույլատրելի է համարում:

Բուհերի հսկայական միջոցների հաշվին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ապահովել է ՀՀԿ-ի PR-ը

17:11 21.05.2018

Այս մասին կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ:

Անահիտ Բախշյանի նամակը Կապանի թիվ 1 դպրոցի տնօրենին

14:47 19.05.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է Կապանի թիվ 1 դպրոցի տնօրենին և տեղեկացրել, որ այդ դպրոցի ծնողներից նամակ է ստացել:

Առնվազն տարակուսելի է. Լեզվի պետական տեսչության պատասխանն Արայիկ Հարությունյանին

21:19 18.05.2018

Լեզվի պետական տեսչությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այն գրառման, թե «Լեզվի պետական տեսչությունն այն հիմնարկներից է, որը հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ»:

Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է. Արայիկ Հարությունյան

19:51 18.05.2018

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։

Ընդունելության քննությունները հետաձգվեցին

13:29 16.05.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Նոր կառավարության քաղաքականության մեջ օտար լեզուների ուսուցումը կարևոր տեղ է զբաղեցնում. ԿԳ նորանշանակ նախարար

21:13 15.05.2018

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակության հետ:

Շիրակի պետական համալսարանում ռեկտորի ընտրություններ կանցկացվեն

10:21 15.05.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Շիրակի պետական համալսարանում։ Նորանշանակ նախարարը ծանոթանում է ուհում տիրող իրավիճակին։

Շիրակի պետական համալսարանի դասախոսները դիմել են Վալերի Օսիպյանին

15:14 14.05.2018

Շիրակի պետական համալսարանի՝ աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել են ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին՝ խնդրելով ապահովել օբյեկտիվ քննություն ՇՊՀ-ում տեղի ունեցող անօրինականությունների վերաբերյալ։

Ռազմահայրենաիսիրական դաստիարակության հայեցակարգը հետ կկանչվի. Արայիկ Հարությունյան

13:25 14.05.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարության միջոցով շրջանառության մեջ դրված ռազահայրենասիրական դաստիարակության վիճահարույց հայեցակարգը հետ կկանչվի, մնացածը՝ ընթացքում, ես ծանոթ չեմ դրան, դա համընկել էր շարժման ժամանակահատավածի հետ։

Տարկետման իրավունքի պահպանման հարցում, կարծում եմ, կարող ենք լուծումներ գտնել. Արայիկ Հարությունյան

13:07 14.05.2018

Դա հրատապ խնդիր է, կա օրենսդրական փոփոխություն, մենք գործում ենք դրա շրջանակում: Կան նաև կառավարության որոշումներ, որոնց շրջանակում կարող ենք ճկուն լինել։

Կրթության և գիտության նախարարությունում կադրային ջարդ չի լինի. Արայիկ Հարությունյան

12:55 14.05.2018

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը զբաղված է նոր նշանակումներով: Կարդրային հնարավոր փոփոխությունների մասին ասել է, որ նախարարությունում փոփոխություններ անշուշտ կլինեն, բայց ոչ կադրային ջարդ:

Ընդունելության քննությունները հնարավոր է՝  հետաձգվեն

11:50 14.05.2018

Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգել ընդունելության քննությունները

Շիրակի պետական համալսարանը ուսանողներին կոչ է անում տուրք չտալ դասադուլ անելու հայտարարություններին

20:19 13.05.2018

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ուսանողներին տուրք չտալ գործադուլ և դասադուլ անելու հայտարարություններին և սպասել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նախատեսվող օբյեկտիվ և իրավական լուծումներին:

Գերմանիան ճանաչում է ՀՀ միջնակարգ կրթության ատեստատը. ԿԳՆ

13:29 12.05.2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը:

«Շիրակի պետական համալսարանը ուզում է դարձնել Շիրակմոլ». համալսարանի ռեկտորի հասցեին հնչած մեղադրանքն ու ռեկտերի պատասխանը

18:13 11.05.2018

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այսօր ԲՈՒՀ-ից ազատված երեք դասախոսներ և կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը մամուլի ասուլիս են տվել Երևանում:

Մոտակա օրերին կհրավիրվի «Լույս» հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ. Սերժ Սարգսյան

17:41 11.05.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին: Երրորդ նախագահի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Լույս» հիմնադրամը փակվում է. բաց նամակ «Լույս»-ի տնօրենից

18:53 10.05.2018

Բաց նամակ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանից` ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումներին։ Ուղիղ ինը տարի առաջ այնժամ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանն ինձ հնարավորություն ընձեռեցին ղեկավարելու նորաստեղծ և մեծ տեսլականով «Լույս» հիմնադրամը։ Նպատակն էր կազմավորել նորարար և քննամիտ երիտասարդների նոր սերունդ՝ ապահովելու համար Հայաստանի զարգացումը աշխարհի առաջատար երկրներին համաքայլ։

ԿԳՆ-ն հրապարակել է պետական ավարտական և միասնական քննությունների ժամանակացույցը

13:32 10.05.2018

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Անահիտ Բախշյանը միացել է ՇՊՀ-ի ռեկտորի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի մասն

12:55 10.05.2018

Այժմ հավաքվածները պահանջում են, որ ՇՊՀ կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը գա Գյումրի և անհապաղ կառավարման խորհրդի նիստ հրավիրի:

Շիրակում շարունակում են պահանջել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականը

12:42 10.05.2018

Հիշեցնենք ուսանողների և դասախոսների մի մասը պահանջում է բուհի ռեկտոր ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի հրաժարականը։

 Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացված հսկողություն սահմանել

19:34 07.05.2018

Ուսումնական տարվա ավարտի հետ կապված դպրոցներում հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացված հսկողություն սահմանել՝ ընդգծելով, որ նման դեպք արձանագրվելու պարագայում պատասխանատուները խստագույնս կպատժվեն:

Գյումրիում շարունակվում են բողոքի ակցիաններն ընդդեմ Սահակ Մինասյանի

11:57 07.05.2018

Շիրակի պետական համալսարանում բողոքի ակցիաները շարունակվում են։ Ցուցարարները հավաքվել են բուհի մուտքի մոտ: Դժգոհողների մեծ մասը Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներն են, նախկին ու ներկա դասախոսներ։

ԿԳ նախարարի պաշտոնակատարն այսօր Գյումրի չի գնա

10:36 07.05.2018

Կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար:

ՄԻՊ-ը հետևում է Շիրակի համալսարանի շուրջ ծավալվող դեպքերին

19:56 05.05.2018

իրակի պետական համալսարանի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկումը վկայում է, որ վկայակոչվող խնդիրները լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցները բավարար չեն։

Գյումրեցի ուսանողները դադարեցրել են նստացույցը

16:33 05.05.2018

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը Գյումրի կգնա երկուշաբթի օրը և հանդիպում կունենա աշխատանքից ազատված դասախոսների և Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հետ։

Ռուզաննա Ազիզյանն ազատվեց աշխատանքից. Երևանի քաղաքապետարան

14:59 05.05.2018

Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան 11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:

Գյումրիում սպասում են կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարին

14:19 05.05.2018

Շիրակի պետական համալսարանի ուսանողներն ու աշխատանքից հեռացված դասախոսները նստացույց են անել: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։

Գյումրեցիները պահանջում են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականը

13:06 05.05.2018

Թավշյա հեղափոխությունը հասել է Շիրակի պետական համալսարան...Ուսանողներն ու դասախոսները կեսօրից հավաքվել են ԲՈՒՀ-ի բակում և պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը, ով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Իրավիճակը Շիրակի պետհամալսարանում լարվել էր քաղաքական իրադարձություններից դեռ շատ առաջ:

BACK_TO_TOP