TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տնտեսությունն ունի դրական սպասումներ. Նիկոլ Փաշինյան

22:44 21.05.2018

Վարչապետի խոսքերով տնտեսությունը ունի դրական միտումներ և դրական սպասումներ: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ կառավարությունը իր առջև դրված խնդիրները կլուծի: Տնտեսության զարգացման ամենակարևոր երաշխիքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա օրինականությունն է, անկախ դատական համակարգը և մրցակցային դաշտը:

Նիկոլ Փաշինյանն ըմբռնումով է վերաբերվում նրան, որ նախկին նախագահները չեն շնորհավորում իրեն

22:33 21.05.2018

Նիկոլ Փաշինյանը ըմբռնումով է վերաբերվում նրան, որ նախկին նախագահները չեն շնորհավորում իրեն: Պատասխանելով շնորհավորանքների վերաբերյալ լրագրողների հարցին՝ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրեն շնորհավորում են գործող նախագահները:

Մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի. Նիկոլ Փաշինյան

20:57 21.05.2018

«Ես կարծում եմ` մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի, ինչ վերաբերում է մյուս մարմիններին, ապա կան որոշակի օրենսդրական խնդիրներ, և մենք այդ խնդիրները օրենքի համատեքստում կդիտարկենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով մարզպետների փոփոխության և որոշ համայնքապետերի հրաժարականի պահանջներին վերաբերող հարցին:

Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի դրանից. Ն. Փաշինյանը` ԱԱԾ բացահայտումների մասին

20:26 21.05.2018

Կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ առաջին անգամ է նման բան կատարվում, և կարևորն այն է, որ արարողությունն ունի հանդիսավոր բնույթ:

ԿԲ նախագահը՝ «արտահոսած փողերի» ու պետական պարտքի մասին

19:25 21.05.2018

Բոլոր այն պնդումները, որ երկրից մոտ 10 միլիարդ դոլար են տարել, Ջավադյանն «իրականությունից հեռու» է համարում՝ պնդելով, որ Հայաստանում նման գումար չի եղել ու չկա:

ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է տվել

19:03 21.05.2018

ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հրաժարական է ներկայացրել:

 Էդմոն Մարուքյանը՝ ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ

18:57 21.05.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ:

Բանկերից գումար հանել են, բայց կապիտալի մեծ արտահոսք չի եղել. վստահեցնում է ԿԲ նախագահը

18:46 21.05.2018

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, այսօր ներկայացնելով 2018 թվականի առաջին եռամսյակի ֆինանսավարկային քաղաքականության հաշվետվությունը, ընդգծել է, որ ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում քաղաքական ակտիվ գործընթացներ էին գնում, մարդիկ ժամկետից շուտ խզել են ավանդային պայմանագրերը բանկերի հետ:

Առաջին փոխվարչապետի թիմը միս ու արյուն է ստանում. Արարատ Միրզոյան

18:18 21.05.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ «առաջին փոխվարչապետի թիմը միս ու արյուն է ստանում»։

Նախագահական նստավայրում մեկնարկել է կառավարության անդամների երդմնակալության արարողությունը

18:08 21.05.2018

Այսօր նախագահական նստավայրում նախատեսվում է վերջերս ձևավորված նոր կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:

ՀՀ ԱԺ պատվիրակությանը հաջողվել է տապալել թուրքական հերթական նախաձեռնությունը

17:18 21.05.2018

Այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը և Գևորգ Գորգիսյանը մանրամասներ են ներկայացրել ՍԾՏՀ ԽՎ կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստից, որը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Ստամբուլում:

Կարող եք արտահայտել կարծիք, բայց պետք է պատկերացնեք՝ ինչի մասին. Վիգեն Սարգսյանի ուղերձն ԱԱԽ քարտուղարին

17:00 21.05.2018

Վիգեն Սարգսյանը խորհուրդ է տվել միավորներ չվաստակել նախկինների կատարած աշխատանքը սևացնելով։

Ամսագրի համար 45 միլիոն դրամ կար, դպրոցի համար չկար. ԿԳ նախարարի գրառումը

16:28 21.05.2018

«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նախորդ կառավարության թայֆայական մտածելակերպի մասին»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հանուն համազգային նպատակների իրականացման». կառավարության անդամներն այսօր կերդվեն

16:21 21.05.2018

Այսօր երեկոյան սպասվում է Հայաստանի նորընծա կառավարության անդամների երդման արարողությունը, որը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրում։

Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ պայմանավորվել Հայաստան տանող ճանապարհային միջանցքների շուրջ. Աբաշիձե

16:12 21.05.2018

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել կյանքի կոչել Ռուսաստանի հետ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարանցմամբ առևտրային միջանցքների համաձայնագիրը:

Մտադիր ենք Սփյուռքի ներուժն օգտագործել պետական կառավարման գործում. Փաշինյան

15:29 21.05.2018

ԱՄՆ-ում անցկացված խորհրդաժողովի մասնակիցները մեծ ոգևորությամբ ու ծափահարություններով են ընդունել Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը։

Վալերի Օսիպյանը նշանակում է կատարել իր նախկին պաշտոնում

13:04 21.05.2018

Մինչ այդ նույն պաշտոնը 2012-2018 թթ. զբաղեցրել է Վալերի Օսիպյանը:

«Ելքի» պատգամավորները միջնորդել են Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար

12:12 21.05.2018

Այս պահին ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի

Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳ-ն չի աջակցելու

15:07 20.05.2018

«Տարբեր ծրագրերի գնում են գումարներ, որոնք անարդյունավետ են, ու չափելի չեն, և մենք, յուրաքանչյուր դրամ տալով յուրաքանչյուր ծրագրի, պետք է հասկանանք, վերջնարդյունքը դրա ո՞րն է լինելու»

Դպրոցներ փակելու պրակտիկան կառավարության օրակարգից պետք է դուրս գա. ԿԳ նախարարը

14:25 20.05.2018

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր այցելել է Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի միջնակարգ դպրոց: Հիշեցնենք, որ այս դպրոցը նախորդ կառավարության 2017 թվականի օգոստոսին կայացրած որոշմամբ ենթակա էր փակման:

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամները կոչ են արել ճանաչել Պաղեստինի անկախությունը

22:00 19.05.2018

Կազմակերպության անդամ երկրները ՄԱԿ-ին մեղադրել են Իսրայելին պատասխանատվության չենթարկելու համար

«Ես եմ»-ը զինված ուժերի համար կարևոր ծրագիր է. Դավիթ Տոնոյան

21:06 19.05.2018

Դավիթ Տոնոյանը զինծառայողների և նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության և շարունակականության խնդիրները

Լավրովը չի մասնակցի «քսանյակի» նիստին

20:57 19.05.2018

Արգենտինայի մայրաքաղաքում կայանալիք «քսանյակի» նիստին Ռուսաստանը կներկայացնի ԱԳ փոխնախարարը։ Այս հանդիպումը ծրագրված է մայիսի 20-21-ին։

ՌԴ վարչապետը նախարարների անուններ է ներկայացրել

20:44 19.05.2018

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է կառավարությունում ընդգրկվող նախարարների անուններ:

Երուսաղեմի կարգավիճակը փոխելը սպառնում է Մերձավոր Արևելքի կայունությանը. Ղազախստանի ԱԳՆ

20:32 19.05.2018

Նախարարի խոսքով՝ Երուսաղեմ քաղաքի կարգավիճակը փոխելու ցանկացած փորձ սպառնալիք է Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը։

Հանրապետականը մեծ ակնկալիք ունի Փաշինյանի կառավարությունից

19:36 19.05.2018

Շարմազանովը հիշեցրել է, որ Հանրապետական կառավարությունը վատ ժառանգություն չի թողել Փաշինյանին, այն է՝ մոտ 8-տոկոսանոց տնտեսական աճով ու ֆինանսական կայուն վիճակով երկիր ու ակնկալում են, որ նոր կառավարությունը ի վիճակի կլինի ապահովել նման աճ:

Հարգանքի ու ոգեկոչման տուրք ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի հույների հիշատակին

18:04 19.05.2018

Այսօր՝ մայիսի 19-ին, Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպանատան, Հայաստանի հունական համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ:

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահին

17:23 19.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ և նախարարների խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։

Հանրապետականը պետականամետ ընդդիմություն է. Շարմազանով

16:59 19.05.2018

Այսօր քաղաքական դաշտում տարբեր խոսակցություններ են շրջանառվում, արվում ենթադրություններ, որ ԱԺ Հանրապետական մեծամասնությունը պատրաստվում է ընդունել Փաշինյանի կառավարության կողմից ներկայացրած ցանկացած ծրագիր ու հետո փորձել ամեն ինչ, որպեսզի այդ ծրագիրը հաջողություն չունենա ու տապալվի:

ԱԱԽ նորանշանակ քարտուղարն ի՞նչ կարգավիճակ ունի զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ գործով

16:39 19.05.2018

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով ապրիլին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել

BACK_TO_TOP