TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Կարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից

19:18 21.05.2018

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, որը ներկայացնում է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից:

Պաղեստինը քննադատել է Պարագվայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը

17:45 21.05.2018

Պաղեստինը դա անվանել է անօրինական քայլ, ագրեսիա Պաղեստինի ժողովրդի և նրա իրավունքների նկատմամբ:

Նախիջևանի առաջնագծում ադրբեջանցի զինծառայող է սպանվել

17:31 21.05.2018

Սրան արձագանքել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ նշելով, որ ադրբեջանական բանակն այս ուղղության վրա ինժեներական աշխատանքներ է սկսել, որոնց նպատակը դիրքերի բարելավումն է՝ ի հաշիվ հայկական կողմի։ Արդյունքում եղել են փոխհրաձգություններ։

Պարագվայն Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխել է Երուսաղեմ

17:21 21.05.2018

Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Հայազգի պատգամավոր Սելինա Դողանը չի մասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

16:47 21.05.2018

Նշենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Զանգվածային թունավորում Իրանում. կան զոհեր

16:39 21.05.2018

Իրանում սնկի զանգվածային թունավորման հետևանքով 11 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 800 մարդ է տուժել:

Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կան զոհեր

16:14 21.05.2018

Պայթյունը տեղի է ունեցել Elite առևտրի կենտրոնի՝ ավտոպահեստամասերի վաճառասրահների հարևանությամբ գտնվող սրճարաններից մեկում:

Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ պայմանավորվել Հայաստան տանող ճանապարհային միջանցքների շուրջ. Աբաշիձե

16:12 21.05.2018

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել կյանքի կոչել Ռուսաստանի հետ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարանցմամբ առևտրային միջանցքների համաձայնագիրը:

Թուրքիայի նախագահի թեկնածուն խոստացել է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից

15:37 21.05.2018

Թուրքիայի նախագահի անկախ թեկնածու, Vatan («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դոկու Փերինչեքը հայտարարել է, որ եթե ինքը հաղթի նախագահական ընտրություններում, երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից:

Պոլսահայ կանայք ընտրություններում աջակցելու են քրդամետ կուսակցությանը

15:16 21.05.2018

Լրատվամիջոցը փոխանցում է, որ հունիսի 24-ին Թուրքիայում սպասվող խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններին ընդառաջ ԺԴԿ-ին ու Դեմիրթաշին արդեն աջակցություն են հայտնել ալևիները, չերքեզները, ինչպես նաև համշենահայերը:

Twitter-ում գրառում կատարելու համար Թուրքիայում հայ կին է կալանավորվել

14:50 21.05.2018

Թուրք ակտիվիստ, նախկին ուսուցչուհի Աջուն Քարադաղը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ սոցցանցում գրառում կատարելու համար կալանավորվել է Ռոզերին Զերին, որն ազգությամբ հայ է:

Թել Ավիվում Նեթանյահուի դեմ ցույցեր են կազմակերպվել

13:34 21.05.2018

Ցուցարարները պահանջել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը:

Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի խիստ արձագանքել Իսրայելի գործողություններին

14:09 19.05.2018

Էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է խաղաղապահ ուժեր ուղարկել պաղեստինցիներին պաշտպանելու համար:

ՄԱԿ-ը Գազայի հատված ռազմական հանցագործությունների գծով փորձագետներ կուղարկի

21:33 18.05.2018

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնաժողովը քվեարկել է Գազայի հատված ռազմական փորձագետներ ուղարկելու օգտին, ովքեր ուսումնասիրելու են տարածաշրջանում պաղեստինցիների սպանության փաստը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը դեմ է Սիրիայի նկատմամբ պարժամիջոցներին

19:17 18.05.2018

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Իդրիս ալ-Ջազաիրին, որը զբաղվում է միակողմանի հարկդիր միջոցներով բացասական ազդեցության հարցերով, ասել է, որ Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները կրկնապատկում են Սիրիայի ժողովրդի տառապանքները:

Մոսկվայում չեն բացառել ՌԴ և Վրաստանի նախագահների հանդիպումը

15:30 18.05.2018

Մոսկվայում չեն բացառում 2018թ. Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման հնարավորությունը:

Իսրայելցի պաշտոնյաները քարոզարշավ են սկսել Թուրքիայի դեմ

19:49 17.05.2018

Թուրք-իսրայելական լարված հարաբերությունների ֆոնին իսրայելցի պաշտոնյաները գործնական քայլեր են ձեռնարկում պաշտոնական Անկարայի դեմ, հաղորդում է ermenihaber.am-ը:

Անջեյ Կասպրշչիկը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքները

18:12 17.05.2018

Մայիսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին։

ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի կնքման ժամկետը կապ չունի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հետ. իրանագետ

17:33 17.05.2018

Ազատ առևտրի մասին ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրումը կապ չունի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների սահմանման հետ:

Փայլանը կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից

17:22 17.05.2018

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի դեմ հետաքննություն է իրականացվում Թուրքիայի նախագահին, թուրք ժողովրդին ու թրքությունը վիրավորելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականը:

 3 տարի ժամանակ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները հստակեցնելու համար

16:57 17.05.2018

«Իրանը մինչ այս ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ուներ և այդ կերպ էր համագործակցում: Այսօր արդեն Աստանայում կնքվել է ժամանակավոր պայմանագիր»,- այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Երթ Թբիլիսիի կենտրոնում. հազարավոր մարդիկ տոնում են Ընտանիքի օրը

16:07 17.05.2018

Օրվա խորհրդի կապակցությամբ տեղի է ունեցել նաև զանգվածային պսակադրություն:

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ

21:00 16.05.2018

Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ։

ԵՄ-ն կդադարի իրանական նավթի համար վճարել դոլարով

20:05 16.05.2018

Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է մշակել հարցի գործնական լուծումներ:

Ես երազում եմ խոսել Ռուսաստանի առաջնորդի հետ. Մարգվելաշվիլի

18:54 16.05.2018

«Մենք առաջարկում ենք բարիդրացիական հարևանություն այն րոպեից, որ րոպեից կվերադարձվեն Վրաստանի բռնազավթված տարածքները»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Իսրայելը և Եգիպտոսը թուրքական ինքնաթիռին վայրէջքի թույլտվություն չեն տվել

18:31 16.05.2018

Թուրքիայի փոխվարչապետ Ռեջեփ Աքդաղը հայտարարել է, որ իրենք ցանկացել են Պաղեստինում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորված արաբներին տեղափոխել Թուրքիա, սակայն չեն կարողացել, հաղորդում է mignews.com-ը:

Հռոմի պապը դատապարտել է Գազայում պաղեստինցիների սպանությունը

17:34 16.05.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել հայտարարությամբ, մայիսի 15-ին Գազայի հատվածում Իսրայելի զինվորների կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնություն կիրառելու կապակցությամբ, ինչի հետևանքով 59 մարդ զոհվել, ավելի քան 2700-ը վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը:

 Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը Վրաստանում կունենա մշտական ներկայացուցիչ

16:38 16.05.2018

Թբիլիսիում կարծիքներ են հնչել, թե ռուս հոգևորականը Վրաստան է ժամանել հատուկ առաքելությամբ և կարող է զբաղվել ոչ համարժեք գործունեությամբ:

Թեհրանում ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները

15:40 16.05.2018

Ցուցարարները հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսեր են հնչեցրել, այնուհետև այրել այդ երկու երկրների դրոշները:

ԱՄՆ-ից 2 օր հետո Երուսաղեմում դեսպանատուն է բացել Գվատեմալան

15:24 16.05.2018

Արարողությանը մասնակցել են Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

BACK_TO_TOP