Սկանդալ Երևանի ավագանու նիստում. ՀՀԿ-ի և «Երկիր Ծիրանի»-ի միջև ծեծկռտուք է եղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

Սկանդալ Երևանի ավագանու նիստում. ՀՀԿ-ի և «Երկիր Ծիրանի»-ի միջև ծեծկռտուք է եղել

10:48 13.02.2018

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստը սկսվել է լարված մթնոլորտում։ Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դահլիճ են եկել Նուբարաշենի կոյուղաջրերը տարաների մեջ լցրած և բժշկական դիմակներով։ Բացված շշերից տարածված գարշահոտը ավագանու անդամներից շատերի մոտ դժգոհություն է առաջացրել, և մի մասը լքել է նիստերի դահլիճը։ 

Լարվածությունն ավելի է մեծացել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձել է տարաներից մեկը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Վիճաբանություն է սկսվել ՀՀԿ և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև, քաշքշոցի ժամանակ տարայի պարունակությունը թափվել է գետնին։  ՀՀԿ ներկայացուցիչները քաշքշել են «Երկիր Ծիրանի»-ի անդամներին, ծեծկռտուք է սկսվել, միջամտել են ոստիկանները։ Ավագանու նիստը միջադեպի պատճառով ընդմիջվել է։  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

22:37 24.04.2024

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը:  Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […] ...

Հայոց ցեղասպանությունն ինչպե՞ս ազդեց ազգային ինքնության ձևավորման վրա

19:00 24.04.2024

Հայոց ցեղասպանությունն ինչպե՞ս ազդեց ազգային ինքնության ձևավորման վրա

Հայոց ցեղասպանությունը առանցքային  նշանակություն ունեցավ հայկական ինքնության ձևավորման վրա: Այս մասին խոսել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը:  Այսքան տարի հետո Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներն ու հայաթափումը դարձյալ ակտուալ դարձրին այդ ինքնության պահպանման հարցը: Այս ու այլ թեմաների մասին Հարություն Մարությանը խոսել է «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկումը առաջնահերթություն են. ամփոփում է Էդիտա Գզոյանը

18:45 24.04.2024

Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկումը առաջնահերթություն են. ամփոփում է Էդիտա Գզոյանը

Հայոց ցեղասպանության վկայությունները, փաստաթղթերը ուշադրության կենտրոնում են ոչ միայն այսօր: Դրանք նաև բազմաթիվ մասնագետների ուսումնասիրման առարկան են: Համալրվող փաստաթղթերը ցեղասպանության թանգարան-ինստիտուտում են: Այս հարցերի մասին խոսել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը

17:55 24.04.2024

Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ։ «Այսօր՝ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին։ Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և հիշում այն տրավման, որը շատերը շարունակում են կրել։ Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ […] ...

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […] ...

Ի՞նչ մտավախություններ է առաջացնում սահմանազատման գործընթացը. մանրամասնում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

21:47 23.04.2024

Ի՞նչ մտավախություններ է առաջացնում սահմանազատման գործընթացը. մանրամասնում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

Հասարակական բուռն արձագանքով է ուղեկցվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական որոշումը: Ի՞նչ է նշանակում այդ որոշման քարտեզային նկարագրությունը: Այս և այլ հարցեր «Հեռանկարում» քննարկվել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP