ԻՆՔՆԱՆԿԱ՞Ր, ԹԵ՞ ՍԵԼՖԻ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+11.09 oC

ԻՆՔՆԱՆԿԱ՞Ր, ԹԵ՞ ՍԵԼՖԻ

19:15 19.02.2018

Մեր օրերում անհնար է անտեսել այնպիսի մի մասշտաբային երևույթ, ինչպիսին սելֆին է: Ըստ էության, դա նույն ինքնանկարն է, որը վաղուց, որպես առանձին ժանր, գոյություն ունի թե՛ կերպարվեստում, թե՛ լուսանկարչության մեջ: Սակայն սելֆին ավանդական ինքնանկարից, այնուամենայնիվ, տարբերվում է, առաջին հերթին իր անմիջականությամբ:

Ձեզնից շատերը, հավանաբար, թեկուզ փորձելու համար, գոնե մեկ անգամ սելֆի արած կլինեն:

Սելֆի ունի անգամ Հռոմի պապը … Այո՛, այո՛, կատակ չեմ անում:

Ահա այն 

 

Սելֆիի մեծ սիրահարներ են մոդելները: Ստորև կներկայացնենք մի տեսանյութ, որտեղ նրանք հուշում են, թե ինչպես ճիշտ սելֆի անել:

Մինչ այդ՝ մի քանի պարզ, բայց կարևոր խորհուրդ գեղեցիկ սելֆի ստանալու համար.

 

 Վառ լուսավորություն

Ճիշտ լուսավորությունը հաջողված սելֆիի կարևորագույն նախապայմաններից է: Ցանկալի չէ լուսանկարվել դեղին լույսի պայմաններում: Կարելի է, օրինակ, ցերեկվա լույսին կանգնել պատուհանի մոտ և լուսանկարվել: Ցերեկային վառ լույսը կապահովի լուսանկարի հաջողության 50%-ը:



Ճիշտ ռակուրս (դիտակետ և անկյուն)

Սելֆիի համար ճիշտ ռակուրս գտնելը բավական հեշտ է: Ընդամենը պետք է փոխելով գլխի ու սմարթֆոնի դիրքերը, ընթացքում մի քանի կադր նկարել: Դրանցից ամենահաջող ստացվածը կլինի հենց ճիշտ կադրը:

 

Դիմահարդարում և աքսեսուարներ

Փոխելով դիմահարդարումը տարբեր լուսանկարներում՝ ձեր սելֆիներն ավելի հետաքրքիր ու ոչ ձանձրալի կդարձնեք, էլ չեմ ասում՝ աքսեսուարները:
Ի դեպ, շատ կարևոր աքսեսուար է ակնոցը:

 

Անկեղծություն

Փորձեք անկեղծ լինել լուսանկարում էմոցիաներն արտահայտելիս: Շատ դժվար է կեղծել իրական զգացմունքները: Կեղծ ժպիտը, ինչպես և թախիծը,  գրեթե միշտ նկատելի է լուսանկարում:

 

Գեղեցիկ ֆոն

Հաջող սելֆիի ևս մեկ կարևոր պայման է հետին պլանը: Ուշադիր եղեք, թե ինչ ֆոնի դիմաց եք լուսանկարվում՝ տհաճ հետևանքներից խուսափելու համար: Սելֆիները գեղեցիկ են ստացվում հատկապես բնության գրկում կամ քաղաքային տեսարանների ֆոնին, բայց այն պետք է շատ ակտիվ չլինի՝ ուշադրությունը ձեզնից չշեղելու համար:

 

Իսկ այժմ՝ խոստացած տեսանյութը

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը թվարկել է գարնանը հոգնածության ու քնի խանգարման պատճառները

21:05 23.04.2024

Բժիշկը թվարկել է գարնանը հոգնածության ու քնի խանգարման պատճառները

Գարնանը քնի խանգարման և հոգնածության պատճառը վիտամինների պակասն է և կլիմայի սեզոնային փոփոխությունները, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Լյուբերցի շրջանային հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նատալյա Շչիպիցինան։ «Գարնանը քնի խանգարման և հոգնածության պատճառները կապված են վիտամինների դեֆիցիտի հետ, քանի որ ձմռանը մարդն ավելի քիչ բանջարեղեն և մրգեր է օգտագործում: Սա նույնպես անցումային շրջան է, այսինքն՝ իրականում մենք […] ...

Նշվել է, թե ինչպես նիհարել մինչև ամառ առանց բազմոցից հեռանալու

20:26 23.04.2024

Նշվել է, թե ինչպես նիհարել մինչև ամառ առանց բազմոցից հեռանալու

Վարժությունները, որոնք կարելի է կատարել առանց բազմոցից իջնելու, ճիշտ սնվելու հետ զուգորդելով,, կօգնեն ձեզ մինչև ամառ նիհարել մի քանի կիլոգրամով մինչև ամառ, վստահեցրել է բալետի ավագ մարզիչ Լևիտա Ակուլինա Բախտուրինան։ Մասնագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նույնիսկ ֆիլմ դիտելիս կարելի է ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել։ Օրինակ՝ կարող եք նստել բազմոցին (կամ աթոռին), ուղղել մեջքը […] ...

Իմունոլոգը բացատրել է, թե ինչպես պետք է լվանալ միրգն ու բանջարեղենը

20:06 23.04.2024

Իմունոլոգը բացատրել է, թե ինչպես պետք է լվանալ միրգն ու բանջարեղենը

Իմունոլոգ-ալերգոլոգ Աննա Ռուսանովան խորհուրդ է տվել մրգերը լվանալ հատուկ միջոցներով կամ եռման ջրով։ Gazeta.Ru-ի հետ զրույցում բժիշկն ասել է, որ կեղտոտ մրգերն ու բանջարեղենը կարող են պարունակել մարդկանց համար վտանգավոր հելմինտներ։ Դրանցից ազատվելու համար պտուղը պարզապես ողողելը բավարար չէ։ Փորձագետի խոսքով՝ նեմատոդները կլոր որդերի դաս են, որոնք ավելի քիչ հայտնի են և ավելի վտանգավոր: Դրանք […] ...

Տղամարդը 200 հազար դոլարով հարստացել է բենզինի պակասի շնորհիվ

08:44 23.04.2024

Տղամարդը 200 հազար դոլարով հարստացել է բենզինի պակասի շնորհիվ

ԱՄՆ-ի բնակիչը վիճակախաղի ջեքփոթ է արել բենզինը վերջանալու շնորհիվ. այս մասին հայտնում է NC Education Lottery-ն ։ Հյուսիսային Կարոլինա նահանգի Քենլի քաղաքից Բոբի Քոլմանը որոշել է կանգ առնել բենզալցակայանում։ Խանութում նա տեսել է 5 դոլարով ակնթարթային վիճակախաղի տոմս և առանց երկար մտածելու գնել է այն։ Ջնջելով պաշտպանիչ շերտը՝ տղամարդը հասկացել է, որ հարստացել է։ Քոլմանը […] ...

Աշխարհի ամենատարեց մարդը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

08:15 20.04.2024

Աշխարհի ամենատարեց մարդը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

111-ամյա բրիտանացի Ջոն Թինիսվուդը, ով ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդը, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Թինիսվուդը ծնվել է 1912թ. Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և իր հարսանիքն անվանում է իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը։ Բլոդվեն անունով ապագա կնոջը նա ծանոթացել է պարի ժամանակ 1942 թվականին։ Տղամարդը ամբողջ կյանքում աշխատել […] ...

Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթի ռինոպլաստիկա անել

21:53 19.04.2024

Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթի ռինոպլաստիկա անել

Որոշ դեպքերում ռինոպլաստիկայի միջոցով քթին նոր տեսք տալու ցանկությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: ԼՕՌ բժիշկ, պլաստիկ վիրաբույժ Իլյանա Գոնչարովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նշել է վեց հիմնական իրավիճակ, որոնց դեպքում ռինոպլաստիկան հաստատ չարժե անել։ Առաջին իրավիճակը, ըստ բժշկի, իրականությանը չհամապատասխանող ակնկալիքներն են: «Ռինոպլաստիկան ֆոտոշոփ չէ, այն չի կարող  պատճենել և ձեր դեմքին տեղադրել այնպիսի քիչ, «ինչպիսին […] ...

BACK_TO_TOP