Թալանվել է 2009-ին հայտնաբերված պատմամշակութային հուշարձան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Թալանվել է 2009-ին հայտնաբերված պատմամշակութային հուշարձան

11:00 24.02.2018

Կապանում պատմական դամբարաններից պատմական առանձնակի արժեք ներկայացնող իրերի հափշտակության դեպքի առթիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմաններ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ միջնորդագիր է ներկայացվել մշակույթի նախարարին՝ միջոցներ ձեռնարկելու դրանք վերացնելու և պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքներին կարգավիճակ տալու վերաբերյալ։

Քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցն անմիջական առնչություն է ունեցել պատմական արժեք ունեցող իրերի հափշտակություններին։ Նա ազատվել է աշխատանքից։

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի բնակիչը,  տեղեկանալով Շահումյան հանքավայրի տարածքում թաղված հնությունների և գանձերի մասին, 2017 թվականի ապրիլին գնացել է նշված վայր և մետաղորսիչ սարքով գտել պատմական մեծ արժեք ունեցող տարբեր առարկաներ՝ պղնձե աղեղներ, բրոնզե ասեղ, ապարանջաններ, կավե հին իրեր և այլն: Հետագա օրերին Կապանի բնակչի մատնանշած վայր գնացել են նաև այլ անձինք՝ նույն նպատակով։

Շահումյանի անվան հանքավայրի տարածքում 2009թ. կատարված տեղազննությամբ հայտնաբերվել են պատմամշակութային հուշարձանի հետքեր և 2012թ. իրականացվել են պեղումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ հիշյալ տարածքում գոյություն ունի բազմաշերտ հուշարձան, որն ընդգրկում է ք.ա. 1-ին հազարամյակից մինչև միջնադար ժամանակաշրջանը, զբաղեցնում է մոտ 7 առանձին տեղամասեր, արտահայտված է որպես բնակատեղի և դամբարանադաշտ: Տարածքը ժամանակին առանձնացվել է ժապավենով և դրվել միայն «Վտանգավոր է» ցուցանակ, ինչը չի նշանակում, որ այցելուն տեղեկացվել է տարածքում պատմամշակութային արժեքների առկայության մասին։ 

Ավելին՝ տարածքն ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պետական պահպանության հուշարձանի կարգավիճակ տրված չէ:

Քանի որ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության Շահումյանի հանքի տարածքում հայտնաբերված դամբարանադաշտին չի տրվել հուշարձանի կարգավիճակ, իսկ քրեական օրենսդրությամբ պատասխանատվություն է նախատեսվում միայն պետական պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանները վնասելու կամ ոչնչացնելու համար, հնարավոր չի եղել առերևույթ հանցանք կատարած անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:

Կապանի բնակիչն աշխատանքի է ընդունվել Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում՝ որպես հուշարձանի պահապան:

Ի պատասխան  Սյունիքի մարզային քննչական վարչության՝ պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքները հայտնաբերելուց հետո սեղմ ժամկետներում դրանք  հաշվառելու, կարգավիճակ տալու, սահմանանշելու և ցուցանակներով կահավորելու վերաբերյալ միջնորդագրի,  մշակույթի նախարարությունից հայտնել են, որ ձեռնարկվել են կոնկրետ քայլեր.  Շահումյան հանքավայրի սահմաններում հայտնաբերված օբյեկտին պատմության և մշակույթի հուշարձանի կարգավիճակ տալու համար կատարվում են ուսումնասիրություններ, պաշտոնական գրություն է ուղարկվել հանքավայրի ներկա սեփականատեր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին՝ «աշխատանքները ողջ ծավալով շարունակելու և նախկինում պեղումներ իրականացրած հատվածներում ավարտին հասցնելու, պեղված տարածքները ամրակայելու և նորահայտ օբյեկտը պահպանության տակ վերցնելու» առաջարկությամբ»։  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

15:48 25.04.2024

Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում՝ 23759.0 հազար դրամ, թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Նախատեսվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում: Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից: Տոմսերի վաճառքի համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու […] ...

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

15:30 23.04.2024

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին […] ...

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

10:16 23.04.2024

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Դին Փաուերը (տենոր) […] ...

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

09:53 23.04.2024

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երևանում և Դիլիջանում։ 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը և Երևան լարային քառյակը։ «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, […] ...

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում․ Փաշինյան

23:47 22.04.2024

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – BBC` Ջայլս Ֆրեյզեր – Հայաստանն ամենահին քրիստոնեական երկիրն է աշխարհում: Ինձ հետաքրքիր է՝ կարո՞ղ եք արդյոք նկարագրել եկեղեցիների, խաչերի, տապանաքարերի այն ավերածությունը, որն ընթանում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ […] ...

Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

11:34 22.04.2024

Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգի ծրագրում ընդգրկված էին ժամանակակից դասական կոմպոզիտորների յուրօրինակ ստեղծագործություններ։ Համերգային երեկոյի մեկնարկին ներկաները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ ունկնդրեցին Պատրիշա Մորհեդի «Ճանապարհորդություն դարերի միջով» սիմֆոնիկ պոեմը։ Ստեղծագործությունը նվիրված է Լյուդվիգ վան Բեթհովենին և ֆրանսիացի ճանապարհորդ Սամյուել դը Շամպլենին՝ որպես աշխարհագրական և գաղափարական բացահայտումների […] ...

BACK_TO_TOP