Նախագահի մերձավորները՝ խոշորացույցի տակ. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

Նախագահի մերձավորները՝ խոշորացույցի տակ. «Հրապարակ»

14:24 24.02.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկրի թիվ մեկ պաշտոնյան, որ մինչ օրս ՀՀ նախագահ էր կոչվում, առաջիկայում կկոչվի վարչապետ, և նրա մերձավորները՝ ընտանիքը, եղբայրները, զավակներն ու ընկերները, մշտապես եղել են ու կլինեն հանրային ուշադրության կենտրոնում:

Եթե շարքային քաղաքացու մերձավորները հանցանք կամ զանցանք գործեն, հասարակությունը շատ հաճախ չի էլ նկատի, իսկ ՀՀ նախագահի մերձավորների յուրաքանչյուր արարքը, քայլը, խոսքը հասարակական հնչեղություն է ստանում: Սրանից էլ բխում է այն պատասխանատվությունը, որը կրում են նրա մերձավորները, ի տարբերություն մեզ՝ շարքային քաղաքացիներիս: Այսինքն՝ պետության գլուխն ու իր մերձավորները ստիպված են յուրաքանչյուր քայլ անելիս, խոսք արտաբերելիս 10 անգամ չափել, մեկ անգամ կտրել:

Իսկ դա նշանակում է, որ ՀՀ թիվ մեկ պաշտոնյան կամ նրա մերձավորները չեն կարող ժարգոնով խոսել, ցանկացած հրավեր ընդունել, ցանկացած միջավայրում լինել, ինչպես սիրտներն ուզի՝ հագնվել և այլն: Նրանք ապրում են, կարծես խոշորացույցի տակ: Ոչինչ գաղտնի չի մնում, ոչ մի խոսք ու քայլ աննկատ չի անցնում: Իսկ դա նշանակում է, որ տաղանդավոր ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը շնորհավորելը և գեղեցիկ խոսքեր ասելը հանրությունը ողջունում է, և այդ քայլի արդյունքում ՀՀ նախագահի հեղինակությունը բարձրանում է, իսկ երբ «ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգև» է հանձնում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին, որը, մեղմ ասած, բարձր հեղինակություն  չունի հանրության շրջանում, դրանից իր վարկանիշն ընկնում է: Երբ այցելում է գրախանութ, մարդիկ հարգանքով են լցվում, իսկ երբ մասնակցում է մի կիսագողականի որդու հարսանիքին, նրա հանդեպ հարգանքը նվազում է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

15:20 24.04.2024

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ […] ...

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

15:10 24.04.2024

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին, Կովկասի հարավային հատվածում ծաղկող քրիստոնեական միջուկը։ «Այսպիսի ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև մարդկության նկատմամբ բռնության ու ատելության դեմ մշտական զգոնությունը անհրաժեշտ պայման են այսպիսի հանցագործությունների չկրկնվելու և ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար»,-նշված […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:02 24.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: ...

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան

14:40 24.04.2024

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա։ Այս մասին հայ համայնքին եւ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված նամակում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը, ովքեր հարստացրել են Անատոլիայի հողերն իրենց մշակույթով և մարդկային ռեսուրսներով, այսօր երաշխավորված են և թույլ չենք […] ...

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

14:26 24.04.2024

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք չմոռանալու խոստումը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱՄՆ նախագահի ուղերձն ամբողջությամբ․ «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը։ Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, […] ...

ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:50 24.04.2024

ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ...

BACK_TO_TOP