Ցորենով բեռնված «Iveco»-ն կողաշրջվել է ու բախվել կայանած բեռնատարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.24
  • RUBLE
    4.20
  • 419.98
WEATHER
+14.09 oC

Ցորենով բեռնված «Iveco»-ն կողաշրջվել է ու բախվել կայանած բեռնատարին

14:57 24.02.2018

Այս գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամը 03։30-ի սահմաններում դեռևս անհայտ պատճառներով կողաշրջվել է ցորենով բարձված Iveco մակնիշի M 214 УE 93 համարանիշի բեռնատար։ Վթարից զոհեր ու վիրավորներ չկան: Մեքենայում եղած մոտ 20 տոննա ցորենը թափվել է։

Կողաշրջված  բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes Actros մակնիշի 35 SGE 93 համարանիշի բեռնատար ավտոմեքենային որի վարորդը Ստամբուլի 48-ամյա բնակիչ է:

Ըստ  տեղեկությունների՝ ցորենը տեղափոխվում էր Ալավերդի քաղաքում գտնվող հացի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի ամբար։  Քանի որ Mercedes-ի վարորդն ավտոմեքենան չէր ապահովագրել ՀՀ տարածքում, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100.000 դրամով։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծովազարդ գյուղում այրվել է անասնակեր

20:43 16.04.2024

Ծովազարդ գյուղում այրվել է անասնակեր

Ապրիլի 16-ին, ժամը 16։38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 18։35-ին։ Այրվել […] ...

ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին

16:11 16.04.2024

ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին

Ապրիլի 16-ին՝ ժամը 14։30-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Զ.) և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան

14:50 16.04.2024

Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան

Արաբական թերակղզու հարավ-արևելյան հատվածի մի շարք երկրներ վերջին 2 օրերին գտնվում են Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի գործունեությունն ուղեկցվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներով։ Օմանի, Միացյալ Արաբական Էմիրությունների առանձին հատվածներում 24 ժամում թափվել է 100-200մմ տեղում՝ առաջացնելով ջրհեղեղներ և մեծ ավերածություններ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ներկա պահին […] ...

Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

13:17 16.04.2024

Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 15-ին, ժամը 18.20-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: Ուղևորը՝ 71-ամյա Համեստ Պապյանը, մահացել է, իսկ 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

12:12 16.04.2024

Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Ապրիլի 16-ին, ժամը 09:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթար։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հնարավոր քարաթափման վտանգ ներկայացնող տարածքում իրականացրել են սահմանազատում և հերթապահություն։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացնում են երթևեկության անվտանգության […] ...

Լոռու մարզի մի շարք համայնքներում 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

11:35 16.04.2024

Լոռու մարզի մի շարք համայնքներում 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. ապրիլի 16-ին ժամը 10.30-ից մինչև ապրիլի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, […] ...

BACK_TO_TOP