Կիևը Դոնբասի վերաինտեգրման մասին օրենք է ընդունել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+24.09 oC

Կիևը Դոնբասի վերաինտեգրման մասին օրենք է ընդունել

16:21 24.02.2018

Ուկրաինայում այսօր՝ փետրվարի 24-ին, ուժի մեջ է մտել Դոնբասի վերաինտեգրման վերաբերյալ օրենքը: Նախօրեին փաստաթուղթը տպագրվել է Գերագույն ռադայի պաշտոնական պարբերականում՝ Голос Украины թերթում: Տպագրման հաջորդ օրն օրենքն ուժի մեջ է մտնում:

Փետրվարի 20-ին փաստաթուղթը ստորագրել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Օրենքի տեքստում Ռուսաստանն անվանվում է «ագրեսոր պետություն», իսկ Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող երկրի հարավարևելյան հատվածները համարվում են «բռնազավթված»:

Այս օրենքն Ուկրաինայի նախագահին իրավունք է տալիս խաղաղ ժամանակ օգտագործել երկրի զինված ուժերն ինքնիշխանության պաշտպանության համար: Դա թույլ կտա արևելքում բանակի ուժն օգտագործել՝ առանց պատերազմ հայտարարելու: Բացի այդ, դեռ առաջին ընթերցման ժամանակ պատգամավորները բացառել էին հակամարտության կարգավորման համար Մինսկի համաձայնագրերին գերակայություն տալու վերաբերյալ կետը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է այս օրենքի ընդունմանը:

«Նշված օրենքը ստորագրելով՝ Պյոտր Պորոշենկոն փաստացիորեն ջնջել է Մինսկի համաձայնագրերը՝ ազատություն տալով պատերազմի կողմնակիցներին»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նաև նշել է, որ օրենքի ընդունումը վերջնականապես հաստատել է Կիևի մտադրությունը՝ ուժային լուծում տալ տարածաշրջանում ծագած հակամարտությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կովկասի երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով․ Ալիև

13:53 25.04.2024

Հարավային Կովկասի երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով։ Նա նման կարծիք է հայտնել ապրիլի 23-ին կայացած «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» միջազգային ֆորումի մասնակիցների հարցերին պատասխանելիս։ «Ռուսաստանը երբեք չի լքի այս տարածաշրջանը (Հարավային Կովկասը), քանի որ գտնվում է այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ […] ...

Բլինքենը ժամանել է Պեկին

13:27 25.04.2024

Բլինքենը ժամանել է Պեկին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Պեկին։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը։ Բլինքենի աշխատանքային այցը Չինաստան սկսվեց, երբ նա Շանհայ ժամանեց ապրիլի 24-ին։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը երկրում կլինի մինչև ապրիլի 26-ը։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նրա պաշտոնավարման ընթացքում սա Բլինքենի երկրորդ այցն է Չինաստան։ ...

Ուկրաինան չի անհանգստանում, որ կարող է կորցնել երիտասարդների մի քանի սերունդ․ Զախարովա

13:14 25.04.2024

Ուկրաինան չի անհանգստանում, որ կարող է կորցնել երիտասարդների մի քանի սերունդ․ Զախարովա

Կիևի ռեժիմը չի անհանգստանում, որ երկրում երիտասարդների մի քանի սերունդ կարող է անհետանալ, ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երիտասարդները պետք է մասնակցեն ռազմական գործողություններին, քանի որ նրանք ավելի լավ են տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին։ «Նման խոսքերից հետո Ուկրաինայում նորից սկսեցին խոսել մոբիլիզացիոն տարիքը […] ...

Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել

12:42 25.04.2024

Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել

Հայաստանի կառավարությունը Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է կայացրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության […] ...

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը զենք չի մատակարարի Ուկրաինային

12:29 25.04.2024

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը զենք չի մատակարարի Ուկրաինային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն զենք չի մատակարարի Ուկրաինային, թեև նման խնդրանքներ եղել են։ «Մենք Ուկրաինային զենք չենք մատակարարում, թեև նրանք մեզ խնդրում են, բայց մենք չենք կարող, մենք դա ասում ենք բացահայտ և հրապարակայնորեն, և մենք չենք տրամադրի հումանիտար օգնություն», – ասել է Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքը հրապարակվել է հինգշաբթի օրը […] ...

Հռոմի պապը կրկին կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով

12:06 25.04.2024

Հռոմի պապը կրկին կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկնել է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների և Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման իր կոչը։ «Խնդրում եմ, երկրներ, որտեղ պատերազմ է, դադարեցրեք կռիվը: Ձգտեք բանակցությունների խաղաղության հասնելու համար: Բանակցությունների միջոցով ձեռք բերված խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, որն ավարտ չունի», – ասել է պոնտիֆիկոսը ամերիկյան CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Հարցին՝ ի վիճակի՞ […] ...

BACK_TO_TOP