Բեն Բաղդիկյան. մարդ, որ բացահայտեց Պենտագոնի «գաղտնիքները» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+11.09 oC

Բեն Բաղդիկյան. մարդ, որ բացահայտեց Պենտագոնի «գաղտնիքները»

21:36 24.02.2018

Մի հեռախոսազանգի պատմություն

Գուցե շատերին զարմանալի թվա, բայց ամերիկյան լրագրության հսկաներից մեկին՝ մեր հայրենակից Բեն Բաղդիկյանին, բացահայտեցի բոլորովին վերջերս: Շատ պատահական մի դիպվածով: Ազատ ժամանակ ունեի ու որոշեցի ֆիլմ նայել: Մի քիչ փնտրելուց հետո մի վերնագիր աչքովս ընկավ՝ Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի գործը»: Ֆիլմն այն մասին էր, թե ինչպես Վիետնամի պատերազմի մասին հրապարակում անելիս կարողացան երկրի ազգային շահերը պաշտպանելով հանդերձ՝ իրականացնել մամուլի ազատության իրենց իրավունքը:

Ֆիլմը ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթի մի կարևոր, այսպես ասենք, սկանդալային շարքը հրապարակելու մասին է, որը հայտնի դարձավ «Պենտագոնի փաստաթղթեր» վերնագրով: Եվ ահա, ֆիլմի ինչ–որ մի մասում ուշադրություն գրավեց խոսակցության առաջին նախադասությունը: Թերթի խմբագրությունում հեռախոսազանգին պատասխանող մարդը վերցնում է լսափողն ու ներկայանում՝ Բաղդիկյան:

Ճիշտ լսեցի՞… Բաղդիկյա՞ն ասաց: Քիչ անց կասկածներս փարատվեցին. Բաղդիկյան ազգանունը հնչեց մի քանի անգամ: Ֆիլմում Բեն Բաղդիկյան անուն ազգանունով մարդը դարձավ առանցքային դերակատարներից մեկը: Ըստ ֆիլմի սցենարի՝ նա է գտնում գաղտնի աղբյուրի հետ կապը և բերում Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, որոնք արժեքավոր տեղեկություններ էին պարունակում ամերիկյան վարչակազմերի՝ Վիետնամի պատերազմին առնչվող գործողությունների մասին: Կասկած չկար, որ Ֆիլմի հիմքում իրական պատմություն էր, իսկ Բեն Բաղդիկյանը իրական կերպար: Ո՞վ էր նա: Ֆիլմի այս դրվագներն էլ Բեն Բաղդիկյանին մանրամասն բացահայտելու մեկնակետը դարձան:

Հայի բախտ

1920-ին Բենն ընդամենը երկու ամսական էր, երբ Արևմտյան Հայաստանից՝ Մարաշից, շրջանի բոլոր բնակիչներին դեպի Լիբանան քշեցին: Ասում են, որ ձյունոտ սարերով գնալիս երեխան ձյան մեջ էր հայտնվել, նա երկար ժամանակ մոր գրկում լռում էր ու որոշ ժամանակ հետո դադարեց կյանքի նշաններ ցույց տալ: Նրա քույրերից մեկը երեխային փաթաթել էր գլխաշորով և տարել իր հետ, որ հարմար վայրում թաղեր փոքր եղբորը: Երբ դադար էին առել, նա ծրարը բացել էր, ու տեսածից բոլորն էին ցնցվել. նրանց էր նայում ողջ Բենը: Նրա ծնողներն էլ մազապուրծ էին եղել 1915–ի ցեղասպանությունից: Բաղդիկյանի կենսագիր Էսթեր Շրայդերը նկատել էր, որ նա «ոչ լավագույն ժամանակն էր ընտրել լույս աշխարհ գալու համար՝ ծնվելով հայ»:

Ի վերջո, 20-ականներին նրա ընտանիքը Լիբանանից ԱՄՆ՝ Մասսաչուսեթս, տեղափոխվեց: Նա իր առաջին մասնագիտությունը ստացավ Քլարքի համալսարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները ևս մի կարևոր դրվագ ավելացրին նրա կյանքում:

Նա սկսեց 1941-ին՝ Մասսաչուսեթսի Morning Union թերթում: Բաղդիկյանը միանգամից աչքի ընկավ: Նա խայթող հումոր ու սուր գրիչ ուներ: Ավելի ուշ «Վաշինգտոն փոստ» թերթը նրան աշխատանքի հրավիրեց, և նա դարձավ բաժնի ղեկավար:

«Պերլ Հարբոր» ռազմաբազայի վրա ճապոնացիների հարձակումից հետո, որտեղ ամերիկացիները բավական լուրջ կորուստներ ունեցան, Բաղդիկյանը զինվորագրվեց ԱՄՆ ռազմական ավիացիայում:

Պերլ Հարբոր.

Նրա իրական մեդիակարիերան սկսվեց պատերազմից հետո: Բաղդիկյանի համբավը աճեց 60–ականներին, երբ ԱՄՆ–ում ի հայտ եկավ արդյունաբերական կորպորացիաների կողմից ԶԼՄ–ի բռնագրավման միտումը: Նավթային բիզնեսի ոլորտի մասին նրա հրապարակումները նույնիսկ արժեքավոր նյութ էին քաղաքագետների ու սոցիոլոգների համար:

60–ականներին նա նույնիսկ մեկնել էր ԱՄՆ–ի հարավ, ապրել տեղի ընտանիքներում, որպեսզի առավել ազատ կարողանա գրել քաղաքացիական իրավունքների մասին:

Ամերիկյան լրագրության գուրուն, ով առանցքային դեր ունեցավ «Պենտագոնի փաստաթղթերը» հրապարակելու հարցում

70-ականներին Բենը դարձավ «Վաշինգտոն փոստի» գլխավոր խմբագրի տեղակալ: Նա պատասխանատու էր երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման համար: Եվ հենց այդ տարիներին վճռորոշ եղավ «Պենտագոնի փաստաթղթեր» անունը ստացած հրապարակումների շարքը: Հենց նա առանցքային դերակատում ուներ Վիետնամի պատերազմին վերաբերող գաղտնի փաստաթղթերի մասին հրապարակումներ պատրաստելու հարցում:

«Պենտագոնի փաստաթղթեր» հավաքական անունն էր կրում «Ամերիկավիետնամական հարաբերություններ, 1945-1967թթ. Հետազոտություն» անունը ստացած փաստաթղթերի հավաքածուն: Այն պատրաստված էր ԱՄՆ պաշտպանության նախարարության ներքին օգտագործման համար, բայց 1971–ին, երբ դեռ ԱՄՆ -ն Վիետնամի պատերազմը մեջ էր, դրանց մի մասը հրապարակվեց ամերիկյան մամուլում:

Այդ գաղտնի փաստաթղթերը վկայում էին, որ ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմը դիտավորյալ է միջոցներ ձեռնարկել Վիետնամում պատերազմի էսկալացման համար: Ավելին, ըստ այդ փաստաթղթերի՝ նախագահ Ջոնսոնի և Քենեդիի վարչակազմերը ուղղակի ստել են հասարակությանը Վիետնամի պատերազմի հարցում:

Ուստի այս տեղեկությունը հանրային շահի տեսանկյունից շատ ավելին էր: Դրանով հանդերձ լրագրողները ամենայն մանրամասնությամբ ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ ամերիկացի որևէ զինվորի կյանքը վտանգի տակ չդրվի՝ փորձելով հավասարակշռել լրագրողի մասնագիտական պրոֆեսիոնալիզմն ու երկրի ազգային շահը:

Դենիել էլլսբերգ. Բաղդիկյանի հրապարակումների ինֆորմատորը

Այդ փաստաթղթերը 71–ին նախ «Նյու Յորք Թամզի», ապա նաեւ Բաղդիկյանի միջոցով «Վաշինգթոն փոստում» տպագրվեցին՝ շնորհիվ Պենտագոնի փորձագետ Դենիել Էլլսբերգի: Ըստ մամուլի հրապարակումների՝ Վիտենամում ԱՄՆ դեսպանատանը երկու տարի աշխատելու ընթացքում նա հենց առաջին ձեռքից էր տեղյակ, որ ԱՄՆ-ն Վիետնամի պատերազմում չի հաղթի: Երկար ժամանակ մտածելուց հետո, թե ինչպես կարելի է  դուրս գալ այդ պատերազմից, միակ միջոցը համարել էր հասարակական կարծիքի միջոցով Սպիտակ տան վրա ազդելը:

Ուստի նա ուղղակի գողացել էր «Պենտագոնի փաստաթղթեր» կոչվող տրցակը, պատճենել և լրատվամիջոցներին հանձնել:

«Նյու Յորք թայմզն» ու «Վաշինգտոն փոստը» հայտնվեցին դատարանի առաջ: Բայց ԱՄՆ գերագույն դատարանը որոշում կայացրեց նրանց օգտին՝ նշելով, որ նրանք իրավունք ունեին հրապարակելու այդ փաստաթղթերը:

Լրատվամիջոցների փաստարկված այդ հրապարակումները ավելացրին ԱՄՆ իշխանությունների նկատմամբ անվստահությունը: Ծայր առավ հակապատերազմական մի մեծ շարժում, որն ավարտվեց 1973–ին՝ Վիետնամի պատերազմի ավարտով:

Էլսբերգը դատարանի առաջ կանգնեց՝ դավաճանության մեղադրանքով, սակայն ավելի ուշ «Վաշինգտոն փոստին» դարձյալ հեղինակություն բերած հետաքննական մեկ այլ հրապարակումից հետո, որը հայտնի դարձավ որպես «Ուոթերգեյթի սկանդալ», դատախազությունը քննություն իրականացնելիս եկավ այն եզրահանգման, որ Նիքսոնի վարչակազմը դիտավորյալ փորձել է վարկաբեկել Էլլսբերգին:

Պենտագոնի փաստաթղթերի սկանդալից 40 տարի անց այդ փաստաթղթերն ամբողջությամբ գաղտնազերծվեցին ու հրապարակվեցին:

Բեն Բաղդիկյանի վերադարձն իր արմատներին

Մոր մահից հետո Բենը ապրել էր մանկատանը: Եվ այդ տարիներին ուրիշների մեջ ապրելով՝ նա մոռացել էր սեփական լեզուն: Եվ դրա պատճառով հաճախ չէր շփվել հայրենակիցների հետ: Սկզբում առանձնապես չի զբաղվում դրանով: Բայց Հայոց ցեղասպանության 60 –րդ տարելիցի նախօրեին, երբ ամերիկյան թերթերը հրապարակումներ էին անում, իսկ թուրքերը փորձում էին գումարով հրապարակումներ պատվիրել, Բենն ուղղակի չէր դիմացել: Թերթերից մեկի խմբագիրներից մեկի վրա էր թափել իր զայրույթը և ստիպել նրան ներողություն խնդրել: Ըստ հրապարակումների՝ հենց այդ դիպվածներն էլ, այսպես ասած, «Ռուբիկոնն անցնելու» հիմք տվին: Նա միացավ ՀԲԸՄ–ին և հաճախ էր հայկական եկեղեցի գնում:

Բեն Բաղդիկյանը վախճանվեց 2 տարի առաջ՝ 96 տարեկանում:

Բեն Բաղդիկյանը՝ որպես գիտնական

«Վաշինգտոն փոստում» աշխատելուց բացի, նա թղթակցել է «Նյու Յորք թայմզ», «Ֆորչըն» և այլ պարբերականների: Լուրերի բնագավառում աշխատանքը թողնելով ՝ Բաղդիկյանը հրապարակել է The Media Monopoly գիրքը, որը նրան հայտնիություն բերեց: Այն անվանում են նույնիսկ մեդիահետազոտությունների քրիստոմատիա:

Բաղդիկյանը դասավանդել է Բերքլիի համալսարանում և ակտիվ մասնակցություն ունեցել ԶԼՄ–ի հետ կապված հարցերի քննարկումներում: Հայտնի լրագրողը  ճանաչվեց նաև որպես հայտնի հեղինակ ու մեդիաքննադատ: 1980-ականներին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Նա արժանացել է նաև Պուլիցերյան մրցանակի:

 

 «Երբեք մի՛ մոռացեք, որ դուք մարդկանց եք պարտական.

 Դուք աշխատում եք ոչ թե նրանց համար, ովքեր վճարում են, ոչ ձեր աղբյուրների, խմբագիրների, ընկերների, ոչ էլ կարիերայի համար:

Դուք աշխատում եք ձեր լսարանի համար»:

Բեն Բաղդիկյան

 

 

 

Քրիստինե Ալագուլյան                       

 

                                          

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիայի վարչապետը կարծում է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը կերկարացնի Ուկրաինայում հակամարտությունը

23:59 24.04.2024

Սլովակիայի վարչապետը կարծում է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը կերկարացնի Ուկրաինայում հակամարտությունը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին մի քանի միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելը կհանգեցնի սպանվածների թվի ավելացման, կերկարաձգի հակամարտությունն այս երկրում և չի փոխի Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը։ Այս կարծիքը նա հայտնել է JOJ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Միացյալ Նահանգները որոշել է տալ Կիեւին 60 միլիարդ դոլար։ Ի՞նչ է նշանակում այս 60 միլիարդ […] ...

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

23:48 24.04.2024

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Բրյուսելում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Բելգիայի հայերի կոմիտեն։ Իքսելի Հենրի Միշում հրապարակում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը նախորդեցին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Սուրբ Նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթքը և հիշատակի արարողությունը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հիշատակի միջոցառմանը ներկա էին Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան […] ...

Սպիտակ տունն ակնկալում է, որ Ուկրաինայի համար Կոնգրեսի կողմից հաստատված 61 միլիարդ դոլարը կբավարարի ամբողջ տարվա համար

23:37 24.04.2024

Սպիտակ տունն ակնկալում է, որ Ուկրաինայի համար Կոնգրեսի կողմից հաստատված 61 միլիարդ դոլարը կբավարարի ամբողջ տարվա համար

Սպիտակ տունն ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային հատկացված միջոցները 61 մլրդ դոլարի չափով կբավականացնեն ամբողջ 2024 թվականի համար։ Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ «Մենք ակնկալում ենք, որ այն ռեսուրսները, որոնք մենք այժմ ունենք, թույլ կտան մեզ շարունակել Ուկրաինային տրամադրել այն ամենն, ինչ […] ...

Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

23:25 24.04.2024

Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն Թիմուր Իվանովին ազատել է փոխնախարարի պաշտոնից, ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության աղբյուրը։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով Թիմուր Իվանովն ազատվել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իվանովը կասկածվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ ՌԴ գործող ՔՕ-ի, կաշառքի «առանձնապես […] ...

Ֆրանսիայում դեռահաս է ձերբակալվել՝ Օլիմպիական խաղերին ահաբեկչություն նախապատրաստելու համար․ BFMTV

23:14 24.04.2024

Ֆրանսիայում դեռահաս է ձերբակալվել՝ Օլիմպիական խաղերին ահաբեկչություն նախապատրաստելու համար․ BFMTV

Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են 16-ամյա դեռահասի, ով կասկածվում է Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, հայտնում է BFMTV-ն։ Փարիզի հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել Վերին Սավուա դեպարտամենտում 16-ամյա դեռահասի ձերբակալությունից հետո, ով «ցանկանում էր նահատակվել ԴԱԻՇ-ի անունից», հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրին։ Այս մասին դեռահասը հայտնել է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր տնօրինության աշխատակիցներին ձերբակալության […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

23:00 24.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվեց սրբադասված նահատակների ոգեկոչման կարգ։ Ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ով շնորհակալություն հայտնեց Ավստրիայի ժողովրդին և իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։ Նա […] ...

BACK_TO_TOP