Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+11.09 oC

Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»

20:01 24.02.2018

Ֆրանսիական L’Equipe-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»:

Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է, որ կիսապաշտպանը վատ է աշխատում պաշտպանության ժամանակ, ինչի համար վերջին շրջանում հազվադեպ է մեկնարկային կազմ ընդգրկում: Պոգբան կարող է դիտարկել նախկին ակումբ վերադառնալու տարբերակը, նրա պայմանագրի մեջ կա կետ, ըստ որի, կարող է հետ վերադառնալ «Յուվենտուս» 60 մլն եվրոյի դիմաց:

Տեղափոխության համար խնդիր կարող է  լինել ֆրանսիացու բարձր աշխատավարձը: Իտալական ակումբի կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները՝ Պաուլո Դիբալան և Գոնսալո Իգուաինը, տարեկան վաստակում են 7,5 մլն եվրո, իսկ Պոգբան Մանչեսթերում 12 մլն եվրո:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում կայանալիք պաշտոնական խաղը կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում․ Լա լիգայի նախագահ

21:42 24.04.2024

ԱՄՆ-ում կայանալիք պաշտոնական խաղը կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում․ Լա լիգայի նախագահ

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Իսպանիայի առաջնության հանդիպումներն անցկացնել այլ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում։ «Չեմ կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա, կարծում եմ, որ դա կարող է լինել 2025/2026 մրցաշրջանում: ԱՄՆ-ում կայանալիք պաշտոնական խաղը կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում, որն առաջնահերթություն է Իսպանիայի համար։ Արտագնա խաղեր խաղալու […] ...

Կրիշտիանուն մոլորակի լավագույն հարձակվողն է. Ռոսսի

20:50 24.04.2024

Կրիշտիանուն մոլորակի լավագույն հարձակվողն է. Ռոսսի

Ջուզեպե Ռոսին ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։ «Նրանք շատ տարբեր են, ուստի, նրանց համեմատելը շատ դժվար է: Ռոնալդուն եզրային հարձակվողից դարձել է մոլորակի լավագույն հարձակվող, և նրան միայն գոլերն են հետաքրքրում: Մեսսին գոլի հեղինակ է, բայց նա շփվում է թիմակիցների հետ, և ես գնահատում եմ նրան որպես խաղացողի, ով սիրում է […] ...

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Լամին Յամալի համար

18:16 24.04.2024

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Լամին Յամալի համար

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալին: Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է հենց 16-ամյա ֆուտբոլիստի միջոցով փոխարինել ակումբից հեռացող Կիլիան Մբապեին։ Այս մասին գրում է Le Parisien-ը: ՊՍԺ-ն Յամալին կդարձնի իր տրանսֆերային գլխավոր նպատակը և պատրաստ կլինի նրա համար 200 միլիոն եվրո վճարել, եթե պատանի […] ...

Չավին շատ շուտ հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին․ Վենգեր

17:47 24.04.2024

Չավին շատ շուտ հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին․ Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չավիի` «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին։ «Կարծում եմ` Չավին հիանալի աշխատանք է կատարում «Բարսելոնայում»։ Ըստ իս` նա շատ շուտ հայտարարեց ակումբից հեռանալու մասին։ Նրա բախտը չբերեց ո՛չ ՊՍԺ-ի, ո՛չ էլ «Ռեալի» դեմ խաղերում, բայց «Բարսելոնան» ցույց է տալիս, որ որպես թիմ առաջընթաց է գրանցել»,- մեջբերում է Sport.es-ը։ […] ...

Բայրամյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում

17:22 24.04.2024

Բայրամյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտնել է, որ պատրաստ է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում: «Այժմ ամեն ինչ ընթանում է այնպես, որ ես կարիերաս կավարտեմ «Ռոստովի» կազմում, բայց թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող ասել։ Այժմ ես խաղում եմ «Ռոստովում» և պաշտպանում եմ իմ սիրելի ակումբի գույներն ու դրոշը։ Դեռ 1,5 տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ։ […] ...

Հայտնի են Եվրո-2024-ը սպասարկող մրցավարները

17:00 24.04.2024

Հայտնի են Եվրո-2024-ը սպասարկող մրցավարները

ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն հրապարակել է այն 18 մրցավարների անունները, որոնք սպասարկելու են Եվրո-2024-ի հանդիպումները: Ցուցակում տեղ են գտել Արտուր Սոարեշ Դիաշը (Պորտուգալիա), Խեսուս Խիլ Մանսանոն (Իսպանիա), Մարկո Գուիդան (Իտալիա), Դանիելե Օրսատոն (Իտալիա), Իշտվան Կովաչը (Ռումինիա), Իվան Կռուժլյակը (Սլովակիա), Ֆրանսուա Լետեքսյեն (Ֆրանսիա), Կլեման Տյուրպենը (Ֆրանսիա), Դանի Մակկելին (Նիդերլանդներ), Շիմոն Մարչինյակը (Լեհաստան), Հալիլ Մելերը (Թուրքիա), Գլեն Նյուբերգը […] ...

BACK_TO_TOP