Կուսակցությունն օջախի դուռ չէ. ՕԵԿ-ում շնորհակալ են հավատարիմներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+25.09 oC

Կուսակցությունն օջախի դուռ չէ. ՕԵԿ-ում շնորհակալ են հավատարիմներին

19:16 24.02.2018

Օգտվելով համագումարի ընձեռած հնարավորությունից՝ ՕԵԿ ներկայացուցիչ Արմեն Հարությունյանն անդրադարձել է կուսակցության շարքերը լքածներին՝ շնորհակալություն հայտնելով հավատարիմներին:

«Կուզենայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ մնացել են այս կուսակցության հետ, ճանապարհ են անցել՝ դառնալով մեր կուսակցության գաղափարների պայքարի ուղեկիցը: Փառք ու պատիվ նրանց, ովքեր չեն գրանցել Գինեսի գրքի թռիչքի ռեկորդները, ինչպես մի շարք մեր՝ նախկին կուսակցական ընկերներին, ովքեր այս ամբիոնից բոցաշունչ, ամպագոռգոռ հայտարարություններ են անում, այնուհետև մի կուսակցությունից թռչում մեկ այլ կուսակցություն՝ շահադիտական նպատակներով մոռանալով իրենց քաղաքական անցյալը, իրենց քաղաքական առաջնորդին, որը եղել է և հիմա էլ մնում է պարոն Արթուր Բաղդասարյանը»,- ասել է Հարությունյանը:

Հարությունյանի ելույթին ՕԵԿ նախագահը ժպիտով ու գոհունակությամբ է արձագանքել, իսկ ՕԵԿ ներկայացուցիչը հավելել է.

«Հարգելինե՛րս, կուսակցությունն օջախի դուռ չէ, որ երբ ուզենաս ներս մտնես այդ դռնով և երբ ուզենաս, դուրս գաս: Կուսակցությունը հզոր է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում․ Ալիև

15:55 23.04.2024

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Ղազախստանը մեզ դիմել է իրենց մոտ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնել ենք սրան և պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր

15:08 23.04.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից իրականացված կապիտալ ծախսերի կատարմանը, հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին, արտաքին առևտրաշրջանառության տեմպերին և առաջիկա միտումներին: Նշվել է, որ հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16,3 […] ...

Երվանդաշատում օծվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին

14:24 23.04.2024

Երվանդաշատում օծվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մոտ 10 տարում կառուցված բազիլիկ, փոքր զանգակատնով, Երվանդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը, մկրտության ավազանը, սյուները սրբալույս մյուռոնով օծել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Նա նորաօծ եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել: Սուրբ Աստվածածինը կունենա այցելու հոգևորական, որը պարբերաբար արարողություններ կիրականացնի: ...

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմն ու գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատմանը և չեն մասնակցում գործընթացին․ համայնքապետարան

13:16 23.04.2024

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմն ու գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատմանը և չեն մասնակցում գործընթացին․ համայնքապետարան

Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ համայնքի ղեկավար կազմը և սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին և դրան որևէ մասնակցություն չունեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշված է, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Նշվում […] ...

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:03 23.04.2024

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, […] ...

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

12:43 23.04.2024

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Կատարի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանի սահմանազատման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունը հրապարակել է Կատարի ազգային լրատվական գործակալությունը։ Համաձայն հայտարարության՝ Կատարը հույս ունի, որ նախնական համաձայնությունը ճանապարհ կհարթի երկու կողմերի միջև չլուծված խնդիրների լուծման համար՝ երկխոսության և խաղաղ միջոցներով: ...

BACK_TO_TOP