Վրաստանում հերքել են ԻՊ-ի շարքերում կռվող երկրի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու մասին Washington Post-ի տեղեկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+11.09 oC

Վրաստանում հերքել են ԻՊ-ի շարքերում կռվող երկրի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու մասին Washington Post-ի տեղեկությունը

19:35 24.02.2018

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին Վրաստանի «Առաջին ալիքի» եթերում հերքել է Washington Post-ի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի շարքերում կռվող Վրաստանի 200 քաղաքացիներից 50-ը վերադարձել է հայրենիք:

Նրա խոսքով՝ Վրաստանն առավելագույնս տեղեկացված է, թե իր երկրի քաղաքացիներից ովքեր են ԻՊ-ի շարքերում և ինչ գործունեություն են ծավալում: Նա հայտարարել է, որ իրենց տվյալները չեն համապատասխանում ամերիկյան պարբերականի հրապարակած տվյալներին:

Սեսիաշվիլին նշել է, որ վերջերս ընդունված օրենքի համաձայն՝ Վրաստանում քրեորեն պատժելի է այդ ահաբեկչական խմբավորմանն անդամակցելը, անգամ՝ հարելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

Թուրքիայում նավթամուղի ճեղքման պատճառով բնակչությանը քաղցրահամ ջուր մատակարարող լիճը ծածկվել է նավթային թաղանթով

10:43 28.03.2024

Թուրքիայում նավթամուղի ճեղքման պատճառով բնակչությանը քաղցրահամ ջուր մատակարարող լիճը ծածկվել է նավթային թաղանթով

ՆԱՏՕ-ի նավթատարի վթարից հետո Թուրքիայի արևմտյան Սափանջա լիճը ծածկել է նավթի հաստ թաղանթ, հայտնում է Milliyet թերթը։ «Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ ՆԱՏՕ-ի նավթատարի ճյուղը ծակվել է, և վառելիքը հոսել է Սապանջա լիճը, որը 4-5 միլիոն մարդու քաղցրահամ ջուր է մատակարարում», – գրում է թերթը։ Իշխանությունները […] ...

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

09:55 28.03.2024

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հարց է հնչել ԱՄՆ պետդեպարտամենտում ճեպազրույցի ընթացքում: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հանդիպման ընթացքում Ադրբեջանի հետ կապված խնդիրները կբարձրացվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է. «Հնարավոր […] ...

Ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը․ ԱԳՆ խոսնակ

23:15 27.03.2024

Ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Հարց․ Ադրբեջանական կողմն, անդրադառնալով Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպմանը, նշում է, որ այն ներառական չէ, ինչպես նաև կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է […] ...

Արազ Աղալարովը Crocus համալիրը գրավադրել է բանկում՝ ահաբեկչությունից հաշված շաբաթներ առաջ

22:41 27.03.2024

Արազ Աղալարովը Crocus համալիրը գրավադրել է բանկում՝ ահաբեկչությունից հաշված շաբաթներ առաջ

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչով են զբաղվել Թուքիայում մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած հանցագործները: Հիշեցնենք՝ 4 ահաբեկիչներից 2-ը Մոսկվա էին ժամանել Ստամբուլից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես գիտենք, 4 ահաբեկիչներից 2-ը Մոսկվա էին ժամանել Ստամբուլից. կոնկրետ Սաիդակրամ Ռաչաբալիզոդեն Ստամբուլ էր ժամանել հունվարի 5-ին, իսկ Շամսիդին Ֆարիդունին՝ […] ...

ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ

15:18 27.03.2024

ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ նման հարց նույնիսկ չի էլ կարող քննարկվել։ «Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե գյուղ, որը կարող է որևէ մեկին հանձնվել։ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների […] ...

BACK_TO_TOP