Արևելյան Ղութայում ռմբակոծությունների զոհերի թիվը հասել է 500-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.76
  • RUBLE
    4.23
  • 421.76
WEATHER
+12.09 oC

Արևելյան Ղութայում ռմբակոծությունների զոհերի թիվը հասել է 500-ի

20:09 24.02.2018

Սիրիայի Արևելյան Ղութա արվարձանում շարունակվում են ռմբակոծությունները: Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով՝ այս շաբաթ ռմբակոծությունների հետևանքով արդեն 500 մարդ է զոհվել: Հարվածներից շատերի թիրախն են դարձել բժշկական հաստատությունները: Իսկ դեռևս կանգուն հիվանդանոցներում բժիշկները փորձում են դիմանալ ծանր վիրավորված հիվանդների հոսքին: Շատերն էլ թաքնվել են ստորգետնյա բունկերներում, որտեղ չկա էլեկտրականություն և սնունդ:

Աշխարհի տարբեր հատվածներից կոչեր են հնչել վերջ դնել բռնությանը և պաշտպանել խաղաղ բնակիչներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին չի հաջողվել համաձայնության գալ Սիրիայում 30-օրյա հրադադարի հասնել, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնություն տրամադրել և տարհանել վիրավորներին: 

Նշենք, որ Արևելյան Ղութան վերահսկում են ապստամբները, և այն շրջափակված է Սիրիայի կառավարական զորքերի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսսին ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան

09:17 16.04.2024

Գրոսսին ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան՝ Թեհրանի հետ գործակալության համագործակցության մակարդակը բարելավելու նպատակով: «Ես կապեր եմ հաստատում Իրանի կառավարության հետ: Հուսով եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կվերադառնամ Թեհրան, որպեսզի փորձեմ իրավիճակը կարգավորել»,- լրագրողներին ասել է Գրոսին: Նա հույս է հայտնել, որ կկարողանա իրավիճակը բարելավել համագործակցության […] ...

Լարսը բաց է

08:34 16.04.2024

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստշեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Իրանում հայտարարել են, որ գործել են «պրոֆեսիոնալ»՝ ի պատասխան հյուպատոսության վրա հարձակման

23:50 15.04.2024

Իրանում հայտարարել են, որ գործել են «պրոֆեսիոնալ»՝ ի պատասխան հյուպատոսության վրա հարձակման

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին «բացառիկ պրոֆեսիոնալ» է անվանել Թեհրանի գործողությունները՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսությանն Իսրայելի օդուժի հարվածին։ «Իրանը, ներառյալ նրա դիվանագիտական ​​ապարատը և զինված ուժերը, վերջին իրադարձությունների ժամանակ գործել է բացառապես պրոֆեսիոնալ կերպով՝ ի պատասխան Իսրայելի ագրեսիվ գործողությունների», – ընդգծել է Քանանին իրանական SNN հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։ Քանանիի խոսքով՝ «Իրանը […] ...

Վրաստանի նախագահը աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին

23:41 15.04.2024

Վրաստանի նախագահը աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին՝ մեղադրելով ոստիկանությանը երկրի եվրոպական ապագան պաշտպանող մարդկանց ձերբակալելու մեջ։ «Քաղաքացիական հասարակության զանգվածային ցույցը Թբիլիսիում ընդդեմ «ռուսական օրենքի» (Օտարերկրյա գործակալների մասին օրենք): Ջրցան մեքենաներով և գազային ատրճանակներով հատուկ ջոկատայինները պատրաստ են գործողություններ ձեռնարկել իրենց եվրոպական ապագան պաշտպանող քաղաքացիական անձանց դեմ։ […] ...

ՀԱՊԿ-ը Հայաստանին  չաջակցեց ոչ միայն ռազմական առումով, այլև քաղաքական առումով․ Գերմանիայում ՀՀ դեսպան

22:03 15.04.2024

ՀԱՊԿ-ը Հայաստանին  չաջակցեց ոչ միայն ռազմական առումով, այլև քաղաքական առումով․ Գերմանիայում ՀՀ դեսպան

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց է տվել «Լոյալ» անվտանգության քաղաքականության ամսագրի գլխավոր խմբագիր Անդրե Ուզուլիսին։ Խոսել է Հարավային Կովկասում անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումների և խաղաղության կառուցման թեմաներից։ Հարցազրույցում արծարծված հիմնական թեզերը ներկայացվում է հակիրճ․ 1. Հայաստանի հասարակության համերաշխության և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել Լեռնային Ղարաբաղից […] ...

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում․ Փաշինյանը՝ Տոկաևին

14:37 15.04.2024

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում․ Փաշինյանը՝ Տոկաևին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: «Անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին։ Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված […] ...

BACK_TO_TOP