«Մի րոպե էլի Բիշարյան». Արթուր Բաղդասարյանը «փակեց» Բիշարյանի բերանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+19.09 oC

«Մի րոպե էլի Բիշարյան». Արթուր Բաղդասարյանը «փակեց» Բիշարյանի բերանը

18:49 24.02.2018

Վանաձորի ավագանու ընտրություններից հետո գրեթե մեկ տարի ՀՎԿ-ն Լուսավոր Հայաստան և Բարգավաճ հայաստան կուսակցությունների հետ միասին բոյկոտում էր ավագանու նիստերը, քանի որ չէին ընդունում  քաղաքապետի ընտրության արդյունքները:

Սակայն Սահմանադրական Դատարանի հայտնի վճիռից հետո Լուսավոր Հայաստանի ու ԲՀԿ-ի հետ համաձայնագիր ունեցող Հայկական Վերածնունդ Կուսակցությունը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, նոր համաձայնագիր կնքեց Վանաձորի ավագանու Հանրապետական խմբակցության հետ ու այդ քայլով ավագանիում վերջապես ձևավոևևվեց իծխանական մեծամասնության թևը:Այդ որոշման արդյունքում  ՀՎԿ ներկայացուցիչ Արկադի Փելեշյանը ստացավ  Վանաձորի փոխքաղաքապետի պորտֆելը:

 «Դա ոչ թե եղել է կուսակցության վարչության որոշումը, այլ տարածքային կառույցի որոշումը» այսպես է արձագանքել ՕԵԿ ղեկավար Արթուր բաղդասարյանը լրագրողների այն հարցին, թե ինչու ՀՎԿ-ն նման որոշում կայացրեց: 

Լրագրողները փորձել են հիշեցնել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո արված հայտարարությունը, որտեղ նա անբարոյական է անվանում բոլոր նրանց, ովքեր խախտել էին ՀՎԿ-Լուսավոր Հայաստան-ԲՀԿ համաձայնագիրը ու փակ գաղտնի քվեարկության ժամանակ իրենց ձայնը տվել էին ոչ թե իրենց կոլաիցիայի կողմից առաջադրված թեկնածու Քրիստ Մարուքյանին, այլ ՀՀԿ թեկնածու, ներկայիս Վանաձորի քաղաքապետ  Մամիկոն Ասլանյանին: 

Երբ լրագրողները փորձել են այդ հարցի պարզաբանումը ստանալ Արթուր Բաղդասարյանից, Հեղինե Բիշարյանը փորձել է միջամտել, պնդելով, որ հարցը սխալ են ձևակերպում: «Մի րոպե էլի Բիշարյան, մի րոպե» այս կերպ լռեցնելով դռների արանքում հայտնված Բիշարյանին Արթուր Բաղդասարյանը պարզաբանել է, որ Բիշարյանի ասածը վերաբերել է այն 4 անձանց ովքեր այն օրը քվեարկել էին պայմանավորվածությանը հակառակ:  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

23:27 25.04.2024

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի ու ավելի հեռահար զենք է մատակարարում, սակայն դա չի փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, այլ միայն ավելի շատ խնդիրներ կառաջացնի հենց Կիևի համար, մինչդեռ Մոսկվան կհասնի իր նպատակին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ «ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտության մեջ, նրանք գնում են իրենց կողմից մատակարարվող […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

16:43 25.04.2024

Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման նպատակով։   ...

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

15:34 25.04.2024

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերի գծով` 2,547,649,891.9 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 188,866,285.5 հազար դրամ: ...

Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է

14:12 25.04.2024

Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման հարցն էր: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակների գրության հիման […] ...

BACK_TO_TOP