Սիրիայի հակամարտությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+14.09 oC

Սիրիայի հակամարտությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար

08:57 25.02.2018

Սիրիայում  զինված հակամարտությունը ուժեղանում  է ու  սպառնում քաոսի մեջ թաղել ողջ տարածաշրջանը: Նման կարծիք է հայտնել  Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Liberation թերթին տված հարցազրույցում:

«Ճգնաժամը արդեն դուրս է գալիս Սիրիայի  սահմաններից: Ականատես ենք եղել փախստականների մի քանի ալիքի, որը բնակչության ամենամեծ տեղաշարժն է սառը պատերազմից ի վեր: Այսօր Լիբանանում բնակչության մեկ քառորդը փախստականներ են, բացի այդ ստեղծվեց «Իսլամական պետությունը», որը դարձել է անդրազգային երևույթ: Այս փուլում Սիրիայի պատերազմը  շրջադարձային է՝  Իրանի ռազմական ներկայությունը Իսրայելի սահմանների մոտ վերջինիս համար անընդունելի է: Թուրքիան  էլ Սիրիա է մտել  քրդերին դիմակայելու համար: Կարո՞ղ է արդյոք նման իրավիճակում Ռուսաստանը զսպել իր դաշնակիցներին: Այդ ամենը միայն  բորբոքում է  պատերազմը, այնպես որ քաոսի տարածման ռիսկ արդեն իսկ գոյություն ունի», – ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը:

Ժան-Իվ Լե Դրիանը նաև նշել է, որ Ֆրանսիան  շարունակում է երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ Սիրիայի խնդրին շուտափույթ լուծում գտնելու և հակամարտության խաղաղ կարգավորման համար: Միևնույն ժամանակ ֆրանսիայի արտգործնախարարը շեշտել է, որ առանց Մոսկվայի և Թեհրանի աջակցության, Սիրիայի իշխանությունը՝ Բաշար Ասադի գլխավորությամբ,  կենսունակ չէ:

«Ռուսաստանի և Իրանի աջակցությունը Ասադի համար կենսական նշանակություն ունի, նա անկախ չէ, դրա համար էլ իրավիճակը չի վերահսկում»,-   համոզված է նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

16:06 28.03.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են: Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի […] ...

Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն

14:57 28.03.2024

Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել է, որ Ֆրանսիան իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով լրտեսական ցանց է ստեղծում՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության։ «Ֆրանսիան տարածաշրջանում խաղաղություն պահպանելու փոխարեն Հայաստանին զենք և զինամթերք է մատակարարում։ Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, […] ...

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

Թուրքիայում նավթամուղի ճեղքման պատճառով բնակչությանը քաղցրահամ ջուր մատակարարող լիճը ծածկվել է նավթային թաղանթով

10:43 28.03.2024

Թուրքիայում նավթամուղի ճեղքման պատճառով բնակչությանը քաղցրահամ ջուր մատակարարող լիճը ծածկվել է նավթային թաղանթով

ՆԱՏՕ-ի նավթատարի վթարից հետո Թուրքիայի արևմտյան Սափանջա լիճը ծածկել է նավթի հաստ թաղանթ, հայտնում է Milliyet թերթը։ «Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ ՆԱՏՕ-ի նավթատարի ճյուղը ծակվել է, և վառելիքը հոսել է Սապանջա լիճը, որը 4-5 միլիոն մարդու քաղցրահամ ջուր է մատակարարում», – գրում է թերթը։ Իշխանությունները […] ...

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

09:55 28.03.2024

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հարց է հնչել ԱՄՆ պետդեպարտամենտում ճեպազրույցի ընթացքում: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հանդիպման ընթացքում Ադրբեջանի հետ կապված խնդիրները կբարձրացվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է. «Հնարավոր […] ...

Ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը․ ԱԳՆ խոսնակ

23:15 27.03.2024

Ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Հարց․ Ադրբեջանական կողմն, անդրադառնալով Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպմանը, նշում է, որ այն ներառական չէ, ինչպես նաև կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է […] ...

BACK_TO_TOP