Ինչու՞ է Հասանովն այցելել Հայաստանի հետ համագործակցող ընկերություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+15.09 oC

Ինչու՞ է Հասանովն այցելել Հայաստանի հետ համագործակցող ընկերություն

09:08 07.09.2017

Լեհաստանում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է լեհական «Լյուբավա» ընկերության տաղավար, որը համատեղ ձեռնարկություն ունի Հայաստանում՝ «Լյուբավա-Արմենիա»: Տաղավարում Զաքիր Հասանովին ներկայացրել են ընկերության արտադրած զրահաբաճկոնները:

«Լյուբավա» ընկերության և Հայաստանի ՊՆ համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2014 թվականին: Այն արտադրում է զրահաբաճկոններ, սաղավարտներ, քողարկման ցանցեր և ռազմական նշանակության այլ գույք: Ընկերության արտադրած և զրահատեխնիկայի քողարկման համար նախատեսված ցանցերը, ըստ ընկերության ներկայացուցիչների, 2016 թվականին փորձարկումներ էին անցնում հայկական բանակում:

MSPO 2017 ցուցահանդեսի ընթացքում Զաքիր Հասանովը ծանոթացել է նաև այլ տաղավարներում ներկայացված զրահատեխնիկայի և հրաձգային զինատեսակների նմուշների:

Մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Լեհաստանի իր գործընկերոջ հետ և քննարկել է ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտների համագործակցության հարցեր:

Հայաստան-«Լյուբավա» համագործակցության մանրամասները՝ ինտերակտիվ ժամանակագրությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

23:09 23.04.2024

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն երեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության մասին՝ կաշառք ստանալու կասկածանքով։ Իվանովը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մաս): Առանձնապես մեծ չափը սկսվում է 1 միլիոն ռուբլուց: ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով, որով նրան մեղադրանք է առաջադրվել, պաշտոնյային սպառնում է մինչև 15 տարվա […] ...

Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

22:59 23.04.2024

Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

Այսօր բռնարարները կրկնում են իրենց անօրինական և անմարդկային գործողությունները, քանի որ մեկ դար առաջ էթնիկ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն, ըստ էության, անպատիժ է մնացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն: «Պատիվ ունեմ միանալու իմ գործընկերներին՝ Սենատում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, վերահաստատելու […] ...

Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու համար. Պետդեպ

22:37 23.04.2024

Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու համար. Պետդեպ

Իսրայելի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Գազայի հատվածում սովը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում հումանիտար հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Դեյվիդ Սաթերֆիլդը՝ Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում։ «Գազայում սովի վտանգը շատ բարձր է, հատկապես հյուսիսում: Մենք շատ պարզ ենք ասել, որ Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու ջանքերին նպաստելու […] ...

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը չի զարգանում հօգուտ Կիևի

22:18 23.04.2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը չի զարգանում հօգուտ Կիևի

Ուկրաինայում մարտերը Կիևի օգտին չեն՝ ո՛չ Դոնբասում, ո՛չ էլ երկրի այլ հատվածներում։ Այս մասին խոսել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: «Դա չի զարգանում ուկրաինացիների օգտին Դոնբասում, իհարկե, երկրի մնացած հատվածներում ևս», – ասել է նա մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։ ...

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […] ...

Կանադայում՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ

21:18 23.04.2024

Կանադայում՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ

Ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Կանադայում ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, ինչին հաջորդելու է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ «Հրավիրում ենք բոլորին մասնակցել նշված միջոցառումներին»,-նշված է Կանադայում ՀՀ դդեսպանության հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP