Դեղատներում հայտնաբերվել են առանց դեղատոմսով դեղերի վաճառքի դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+16.09 oC

Դեղատներում հայտնաբերվել են առանց դեղատոմսով դեղերի վաճառքի դեպքեր

11:41 09.04.2018

Առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մարտի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են դեղատնային այցեր: Շրջայցերի նպատակն է եղել տեղում ծանոթանալ դեղատների աշխատակիցների իրազեկվածության մակարդակին՝ կառավարության 2017թ․ նոյեմբերի 9-ի թիվ 1402-Ն որոշմամբ կարգավորվող դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնման կարգի վերաբերյալ, ինչպես նաև կատարել լրացուցիչ իրազեկման աշխատանքներ և արձանագրել նշված կարգի խախտումների դեպքերը: 

Ինչպես հայտնում են ԱՆ առողջապահական տեսչական մարմնի լրատվական բաժնից, այս ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կատարվել են 481 դեղատնային այցեր։ Արձանագրվել են առանց դեղատոմս պահանջելու դեղատոմսով դուրս գրվող դեղերի՝ մասնավորապես հակավարակային դեղերի բաց թողնման 57 դեպք, որից 35-ը՝ Երևանում և Կոտայքի մարզում, 3-ը՝ Լուռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում, 11-ը՝ Արարատի և Արմավիրի մարզերում, 5-ը՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, իսկ 3-ը Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում։

Դեղատնային այցերի ընթացքում բացահայտվել են բժիշկների կողմից դեղատոմսերի գրման և դեղատան աշխատակիցների կողմից դեղեր բաց թողնելու  կարգի խախտումներ և թերություններ: Մասնավորապես եղել են դեպքեր, երբ դեղատուն է ներկայացվել դեղատոմսի միայն մեկ օրինակ, սակայն սահմանված կարգի համաձայն, նախատեսվում է երկու օրինակ, որից մեկը պետք է պահվի դեղատանը, մյուսը՝ պացիենտի մոտ: Առանձին դեպքերում դեղագետը հրաժարվել է դեղը բաց թողնել դեղատոմսում կնիքի բացակայության պատճառով, սակայն  դեղատոմսի վրա ոչ բժշկի, և ոչ էլ բուժհաստատության կնիքը պարտադիր չեն. դեղատոմսը հաստատվում է բուժող բժշկի (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեպքում նաև բուժհաստատության տնօրենի կամ տնօրենի տեղակալի) ստորագրությամբ։ Դեղատոմսերում բացակայել են բժշկի անուն-ազգանունը (կամ գրված է եղել անընթեռնելի ձեռագրով) և ստորագրությունը․ բուժող բժշկի անուն-ազգանունը (գրված ընթեռնելի ձեռագրով կամ տպագիր) և ստորագրությունը դեղատոմսի վրա պարտադիր են:

Շրջայցերի ընթացքում հայտնաբերվել են դեղատոմսեր, որտեղ լրացված չեն եղել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի համարը, սակայն բժիշկը պարտավոր է դեղատոմսի վրա լրացնել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի կամ բուժմանը վերաբերող այլ փաստաթղթի (հիվանդության պատմագիր, ամփոփաթերթ և այլն) համարը։ Գրանցվել են դեպքեր, երբ դեղը գրված է եղել առևտրային անվանմամբ, սակայն ըստ սահմանված կարգի՝ բժիշկը պարտավոր է դեղատոմսը գրել դեղի համընդհանուր անվանումով, իսկ առևտրային անվանումով գրելու դեպքում դեղատոմսին պետք է կցել առանձին պատճառաբանված հիմնավորում: Հավելենք նաև, որ վերոնշյալ թերություններով և առհասարակ սահմանված կարգին չհամապատասխանող դեղատոմսերի հիման վրա դեղատան աշխատակցի կողմից չպետք է բաց թողնվեն դեղեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասը

23:20 23.04.2024

Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասը

Բրիտանուհի Քիմբերլի Բագլին կորցրել է գանգի մի մասը վտանգավոր հիվանդության պատճառով, որը նա շփոթել է միգրենի հետ։ Ուսուցչի պատմությունը, ով ծանր հիվանդության ախտանիշները շփոթել է ուժեղ գլխացավի հետ, հրապարակել է Metro-ն։ Բագլիի խոսքով՝ 2023 թվականի ամռանը նա հանկարծ զգացել է ահավոր գլխացավ, որը չէր անցնում։ Բժիշկները, որոնց հետ նա խորհրդակցել է, միգրենի դեմ դեղամիջոցներ են […] ...

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

15:37 23.04.2024

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների հետ: Նախարարին է ներկայացվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև՝ մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, արձանագրված դեպքերը. քննարկվել են կանխարգելիչ միջոցառումները` հիվանդության տարածումը կանխելու համար: Ամփոփվել են նաև իմունականխարգելման ցուցանիշների […] ...

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

11:28 23.04.2024

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։ Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝ սևեռել դպրոցական երեխաների ուշադրությունը առողջ սնվելու և առողջ ապրելակերպի սովորույթների ուղղությամբ. օգնել դպրոցական երեխաներին՝ զարգացնել առողջ ապրելակերպ և սնուցման […] ...

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

10:22 23.04.2024

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98 տոկոս իմունիտետ: Թե որոնք են կարմրուկի ախտանշանները, ինչ բարդություններ կարող են առաջանալ և ինչպես բուժել` տեսանյութում: ...

Թվարկվել են այն 10 բաղադրիչները, որոնք չպետք է լինեն ատամի մածուկի մեջ

09:28 23.04.2024

Թվարկվել են այն 10 բաղադրիչները, որոնք չպետք է լինեն ատամի մածուկի մեջ

Ատամի մածուկ ընտրելը ոչ միայն նախասիրության հարց է, այլ նաև բերանի խոռոչի առողջությունը հոգալու կարևոր մաս: Որոշ ատամի մածուկներ կարող են վնասակար բաղադրիչներ պարունակել: Փորձագետները առանձնացնում են 10 նյութ, որոնցից պետք է խուսափել, ինչպես Gazet.ru-ին ասել է ատամնաբույժ Տատյանա Սումցովան։ «Դրանց թվում է տրիկլոզանը: Այս հակաբակտերիալ միջոցը կապված է հակաբիոտիկների դիմադրության և հորմոնալ անհավասարակշռության զարգացման […] ...

Գաստրոէնտերոլոգը թվարկել է բրոկկոլիի օգտակար հատկությունները

08:20 23.04.2024

Գաստրոէնտերոլոգը թվարկել է բրոկկոլիի օգտակար հատկությունները

Բրոկկոլին ամենաօգտակար բանջարեղենն է, քանի որ 100 գրամը պարունակում է C և K վիտամինների գրեթե ամբողջ օրական պահանջը։ Այս մասին հայտարարել է գաստրոէնտերոլոգ Դարիա Ուտյումովան։ «Վիտամին C-ն կարգավորում է նյարդային համակարգի գործառույթները, ինչպես նաև ակտիվացնում է էնդոկրին գեղձերի աշխատանքը։ Այն նաև մասնակցում է սթրեսի նկատմամբ դիմադրության ձևավորմանը, քանի որ հակաօքսիդանտ է։ Այս հատկությունների շնորհիվ վիտամին […] ...

BACK_TO_TOP