ԱԺ նախագահը դեմ է դեղերի ներկրման հարցում կառավարության տեսակետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+20.09 oC

ԱԺ նախագահը դեմ է դեղերի ներկրման հարցում կառավարության տեսակետին

16:20 11.04.2018

Ազգային ժողովում բուռն քննարկման թեմա է դարձել «Դեղերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը»: 

Հիշեցնենք, որ խոսքը երկու փոփոխությունների մասին է: Եթե մինչև հիմա դեղեր կարող են ներկրել միայն մեծածախ գնումների լիցենզիա ունեցող տնտեսվարողները, ապա նոր նախագծով այսուհետ ներկրման հնարավորություն կընձեռվի նաև բուժհաստատություններին, որպեսզի վերջիններս դեղերը չգնեն միջնորդավորված ու համեմատաբար թանկ գներով: Իսկ մյուս փոփոխությամբ թույլատրվելու է քաղաքացուն, ֆիզիկական անձին Հայաստանի սահման մուտք գործելիս իր հետ բերել երեք անգամ ավելի շատ դեղորայք, քան հիմա է նախատեսում օրենքը: Այս օրինագծին դեմ է կառավարությունը, սակայն կառավարության համապատասխան կառույցից այսօր խորհրդարանում ներկայացուցիչ չկար, որպեսզի պարզաբաներ, թե ինչու է գործադիրը դեմ: Գործող օրենքը չի արգելում բուժհաստատություններին մեծածախ դեղորայք ձեռք բերել: Այս դրույթին, սակայն, դեմ է ԱԺ նախագահը: Արա Բաբլոյանի համոզմամբ՝ պետք չէ հիվանդանոցներին ուղղորդել դեպի դեղերի առևտուրը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

10:22 23.04.2024

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98 տոկոս իմունիտետ: Թե որոնք են կարմրուկի ախտանշանները, ինչ բարդություններ կարող են առաջանալ և ինչպես բուժել` տեսանյութում: ...

Թվարկվել են այն 10 բաղադրիչները, որոնք չպետք է լինեն ատամի մածուկի մեջ

09:28 23.04.2024

Թվարկվել են այն 10 բաղադրիչները, որոնք չպետք է լինեն ատամի մածուկի մեջ

Ատամի մածուկ ընտրելը ոչ միայն նախասիրության հարց է, այլ նաև բերանի խոռոչի առողջությունը հոգալու կարևոր մաս: Որոշ ատամի մածուկներ կարող են վնասակար բաղադրիչներ պարունակել: Փորձագետները առանձնացնում են 10 նյութ, որոնցից պետք է խուսափել, ինչպես Gazet.ru-ին ասել է ատամնաբույժ Տատյանա Սումցովան։ «Դրանց թվում է տրիկլոզանը: Այս հակաբակտերիալ միջոցը կապված է հակաբիոտիկների դիմադրության և հորմոնալ անհավասարակշռության զարգացման […] ...

Գաստրոէնտերոլոգը թվարկել է բրոկկոլիի օգտակար հատկությունները

08:20 23.04.2024

Գաստրոէնտերոլոգը թվարկել է բրոկկոլիի օգտակար հատկությունները

Բրոկկոլին ամենաօգտակար բանջարեղենն է, քանի որ 100 գրամը պարունակում է C և K վիտամինների գրեթե ամբողջ օրական պահանջը։ Այս մասին հայտարարել է գաստրոէնտերոլոգ Դարիա Ուտյումովան։ «Վիտամին C-ն կարգավորում է նյարդային համակարգի գործառույթները, ինչպես նաև ակտիվացնում է էնդոկրին գեղձերի աշխատանքը։ Այն նաև մասնակցում է սթրեսի նկատմամբ դիմադրության ձևավորմանը, քանի որ հակաօքսիդանտ է։ Այս հատկությունների շնորհիվ վիտամին […] ...

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

19:51 22.04.2024

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Ինեսսա Ասմանգուլյանի, ոլորտի մասնագետների և ծրագրի շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացվել են 2025-2027թթ. համար Գլոբալ հիմնադրամի նոր դրամաշնորհի հայտի ներկայացումը և դրա հաստատումը, ինչպես նաև Հայաստանին հատկացված դրամաշնորհային միջոցների` […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններ

17:47 22.04.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններում: Արմավիրի բժշկական կենտրոնում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքի հնարավորություններին, վերակառուցվող ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղում` հետևել շինարարական աշխատանքների ընթացքին: Ներկայացվել են բժշկական կենտրոնների բաժանմունքների աշխատանքները, մատուցվող ծառայությունների ծավալը, […] ...

Անվանվել են տեսողության համար վնասակար առօրյա սովորությունները

23:47 19.04.2024

Անվանվել են տեսողության համար վնասակար առօրյա սովորությունները

Ակնաբույժ Վալենտինա Անիսիմովան թվարկել է ամենօրյա սովորություններ, որոնք առաջացնում են աչքի հիվանդություններ և նվազեցնում տեսողության սրությունը։ Նրա խոսքերը մեջբերում է Gazeta.ru-ն։ Նախ, Անիսիմովան զգուշացրել է, որ տեսողությունը զգալիորեն վատանում է, եթե հաճախ եք կարդում հասարակական տրանսպորտում։ Նա բացատրել է, որ նման ընթերցանության ժամանակ աչքի մկանները անընդհատ լարվում են և փոխում հեռավորության կենտրոնացումը, ինչը աստիճանաբար հանգեցնում […] ...

BACK_TO_TOP