Մեյ Մասկը՝ աշխատանքի, երեխաների դաստիարակության և Իլոն Մասկի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.24
  • RUBLE
    4.20
  • 419.98
WEATHER
+23.09 oC

Մեյ Մասկը՝ աշխատանքի, երեխաների դաստիարակության և Իլոն Մասկի մասին

16:15 12.04.2018

SHANTNEWS-ը ներկայացնում է մի կնոջ հաջողության պատմությունը, որը դաստիարակել է աշխարհի միլիարդատերներից մեկին:

Մեյ Մասկը 69 տարեկան է, բայց շատ երիտասարդ մոդելներից ավելի պահանջված է, հանդիսանում է Swarovski-ի դեմքը, նկարահանվում է համաշխարհային հայտնություն ունեցող բրենդների գովազդներում: Նշվածներից զատ, Մեյ Մասկը հայտնի դիետոլոգ է, առողջ ապրելակերպի և առողջ սննդի մասին դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր անկյուններում:

Երեք երեխաների մայր է և 10 թոռնիկների տատիկ: Նրա մեծ որդին՝ Քիմբալը, ռեստորանների ցանց ունի, դուստրը` Տոսկան, Հոլիվուդում բավական հայտնի ռեժիսոր է, իսկ նրա փոքր որդին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարդն է՝ Իլոն Մասկը:

Միայնակ մայրը և միանգամից հինգ աշխատանքը

Մեյ Մասկը ծնվել է Կանադայում, բայց փոքր տարիքում ընտանիքը տեղափոխվել է Հարավաֆրիկյան հանրապետություն: 15 տարեկանում նա սկսել է մոդելային կարիերան, սակայն աշխատանքին զուգահեռ նաև շարունակել է լավ սովորել:

«Ես լավ էի սովորում, որպեսզի շատերին ապացուցեմ, որ ես խելացի եմ: Այդկերպ ես կոտրում էի մոդելների ապուշ լինելու կարծրատիպը»,- ասել է Մեյ Մասկը:

Մեյ Մասկը հիշում է, որ այդ տարիքում շատ էր գրքեր կարդում, նույնիսկ մարզանքների ժամանակ հասցնում էր և՛ վազել, և՛ գիրք կարդալ:

1969-ին Հարավային Աֆրիկայում անցկացվող գեղեցկության մրցույթում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ 1970-ին ամուսնանում է Էրրոլ Մասկի հետ: Նրանց ամուսնությունը տևում է ընդամենը 9 տարի: Բաժանումից հետո որոշակի ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետությունում աշխատելուց հետո 1989-ին որոշում է երեխաների հետ միասին տեղափոխվել Տորոնտո՝ Կանադա: Կանադայում երեք երեխաներին հոգ տանելու համար միանգամից 5 աշխատանք է անում: Միաժամանակ աշխատել է Տորոնտոյի համալսարանում, դասընթացներ է անցկացրել առողջ ապրելակերպի և առողջ սննդի մասին, ինչպես նաև դիետոլոգ է աշխատել:

Այդ ընթացքում երեխաները նույնպես պարապ չեն եղել: Տոսկան դպրոցից հետո աշխատել է խանութում, իսկ Իլոնի համար մայրը աշխատանք է գտել Microsoft-ում:

«Երբ ես ստացա իմ առաջին աշխատավարձը մենք Տորոնտոյի տան համար գորգ գնեցինք: Մենք անգամ կահույք չունեինք: Իսկ հաջորդ աշխատավարձիս Իլոնի համար համակարգիչ գնեցի, համակարգիչը դրված էր հենց հատակին, և Իլոնը հատակին նստած էր աշխատում»,- պատմել է Մեյ Մասկը:

Երեխաների դաստիարակության գաղտնիքները

«Երեխաներս ինձ ճանաչում են որպես չափից շատ աշախատող մարդ: Նրանք նույնպես շատ են աշխատում»,- ասել է Մասկը և նշել, որ երբեք լավ կյանքի մասին դասախոսություններ չի կարդացել իր երեխաների համար, այլ սեփական օրինակով է ցույց տվել հաջողության հասնելու ճանապարհը: Մեյ Մասկը հարցազրույցում ասել է, որ իր երխաների հաջողություններն իրեն չի վերագրում.

«Ես երբեք իմ երեխաներին չեմ օգնել: Նրանք ամեն ինչին ինքնուրույն են հասել»:

Մեյ Մասկը հիշում է, որ իր 50-ամյակին նրա երեխաները դեռ հնարավորություն չունեին իրեն թանկարժեք նվերներ գնել և այդ ժամանակ նրանք պատրաստել էին թղթե փոքրիկ տուն:

«Նրանք ինձ նվիրեցին ու խոստացան, որ կգա մի օր, երբ կնվիրեն ինձ իսկական տուն: Եվ իհարկե հիմա ես ապրում եմ իմ երեխաների նվիրած մեծ տանը»:

1995-ին Իլոնն ու Քիմբալը հիմնադրել են Zip2 ընկերությունը: Մեյ Մասկը պատմում է, որ 6 շաբաթը մեկ անգամ այցելում էր որդիներին և շատ հաճախ նրանց օգնում էր բիզնես ծրագրերի կազմման աշխատանքներում:

«Հիշում եմ՝ մի անգամ մինչև գիշերվա 2-ը որդիներիս հետ ներդրողների հետ հանդիպման ելույթ էինք պատրաստում և ցանկանում էինք ընկերությունը ներկայացնել լավագույն կողմերով: Մենք այնքան էինք հոգնել այդ օրը, որ աշխատանքից հետո գնացինք լավագույն ռեստորաններից մեկը և ընթրեցինք: Ես այդ ժամանակ ասացի. «Սա վերջին անգամն է, որ ես եմ վճարում ընթրիքի համար»: Եվ իրոք, այդ օրվանից ի վեր ես այլևս չեմ վճարել ընթրիքի համար»,- հիշում է Մեյ Մասկը:

Մոր ներդրումը որդիների բիզնեսում

1996-ին Մեյ Մասկը իր բոլոր խնայողությունները՝ մոտ 10000 դոլար փոխանցել է իր որդիների Zip2 ընկերությանը, որպեսզի նրանք կարողանային վճարել գրասենյակի վարձակալության և այլ կարևոր բաների համար: 1999-ին ընկերությունը կարողացավ իրագործել մի շարք հաջողված նախագծեր, և Իլոն Մասկը այդ գործարքներից 22 մլն դոլար շահույթ ունեցավ: Մեյ Մասկը կատակել է, որ դա իր կյանքի ամենահաջողված ներդրումն է եղել:

Մեյ Մասկի երեխաները այս տարիների ընթացքում մեծ հաջողությունների են հասել: Նրա մեծ որդին` Քիմբալը, The Kitchen ռեստորոնների ցանց ունի, ինչպես նաև Tesla Motors, SpaceX և Chipotle Mexican Grill ընկերությունների բաժնետերերից մեկն է: Դուստրը` Տոսկան, զբաղվում է ֆիլմերի և մուլտֆիլմերի նկարահանումներով: Իսկ Իլոն Մասկը փորձում է փոխել աշխարհը և հեղափոխություն է անում տեխնոլոգիաների ու գիտության ոլորտում:

«Իմ ամբողջ կյանքի ընթացքում իմ երեխաներին սովորեցրել եմ, որ անհրաժեշտ է ամեն գործին ամենայն լրջությամբ մոտենալ և քրտնաջան աշխատել: Իմ կարծիքով՝ հենց աշխատանքն է մարդուն երջանիկ ու հաջողակ դարձնում և իհարկե չի թողնում, որ մարդը ծերանա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում

20:42 14.04.2024

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում

Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից մարդը սովորաբար փորձում է խուսափել։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ​​ամսագրում։ Փորձին մասնակցել է 50 մարդ։ Նրանց խնդրել են ընտրել տխրություն առաջացնող ցանկացած երաժշտություն՝ Լյուդվիգ վան Բեթհովենից մինչև Թեյլոր Սվիֆթ։ Այնուհետև մասնակիցներին խնդրել են […] ...

Հոգեբանը զգուշացնում է զգացմունքների գերկուտակման վտանգի մասին

15:05 14.04.2024

Հոգեբանը զգուշացնում է զգացմունքների գերկուտակման վտանգի մասին

Տարբեր հույզեր զգալը նորմալ է: Այս մասին խոսել է կլինիկական հոգեբան Անաստասիա Կարդիակոսը։ Նա պարզաբանել է, որ, ըստ հոգեբանների, կան 11 հիմնարար հույզեր՝ մեղքի զգացում, զայրույթ, հետաքրքրություն, զզվանք, տխրություն, արհամարհանք, ուրախություն, ամոթ, վախ, զարմանք։ «Մարդկանց համար, ովքեր դժվարանում են հասկանալ, թե ինչ են զգում, կարող են հաշվի առնել Պլուչիկի հուզական շրջանակը. սա ամենապարզ զգացմունքային գունապնակներից […] ...

Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է բարելավել գիշերային քնի որակը

23:51 13.04.2024

Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է բարելավել գիշերային քնի որակը

Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ վարժությունն օգնում է մեծացնել խոր քնի տևողությունը, որն անհրաժեշտ է ուղեղի հյուսվածքի վերականգնման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել է 82 երիտասարդ կամավոր։ Նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակին և գիշերային հանգստի տևողությանը հետևելու համար փորձարկվողներին հանձնարարվել է դաստակներին կրել հատուկ թևնոցներ, որոնք գրանցում էին տարածության շարժումները […] ...

124-ամյա ֆերմերը իրեն հռչակել է աշխարհի ամենատարեցն ու նշել իր երկարակեցության պատճառը

22:45 13.04.2024

124-ամյա ֆերմերը իրեն հռչակել է աշխարհի ամենատարեցն ու նշել իր երկարակեցության պատճառը

Պերուի 124-ամյա բնակիչը, ով իրեն հռչակել է աշխարհի ամենատարեց մարդը և երբևէ ապրած ամենատարեց մարդը, նշել է իր երկարակեցության պատճառը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Կառավարության տվյալներով՝ նախկին ֆերմեր Մարսելինո Աբադ Տոլենտինոն, որը ծագումով Հուանուկո շրջանից է, ծնվել է 1900թ.: Մինչեւ 2019 թվականը նա ապրել է առանց անձը հաստատող փաստաթուղթ, քանի դեռ իշխանությունները նրան […] ...

Windows-ում կհայտնվի առանձին գովազդային կոճակ

08:58 12.04.2024

Windows-ում կհայտնվի առանձին գովազդային կոճակ

Microsoft-ը ծրագրել է Windows 11-ում գովազդային նոր գործիքներ ավելացնել։ Այս մասին հայտնում է Neowin-ը։ Մեդիա լրագրողներն ուսումնասիրել են ՕՀ-ի նախնական տարբերակը, որտեղ նրանք հայտնաբերել են նոր «Առաջարկվում է» կոճակը: Այն կտեղակայվի առաջադրանքների տողում: Երբ կոճակը սեղմվում է, օգտատիրոջը ցուցադրվում են գովազդներ հատուկ ապրանքների և առաջխաղացումների համար, որոնք Microsoft-ը համարում է այցելուին առավել համապատասխան: Փորձագետները չեն […] ...

Սննդաբանը հորդորում է գարնանը դիետա չպահել

08:32 12.04.2024

Սննդաբանը հորդորում է գարնանը դիետա չպահել

Սննդաբան Մարգարիտա Կորոլեւան խորհուրդ է տվել գարնանը դիետա չպահել՝ այս ժամանակահատվածում օրգանիզմի ավելացած կարիքների պատճառով։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում մասնագետը նշել է, որ գարնանը գլխավորը լավ սնվելն է, քանի որ օրգանիզմի կարիքները բազմապատկվում են, հետևաբար սննդակարգը պետք է բազմազան լինի։ Մասնավորապես, սննդակարգը պետք է պարունակի բուսական և կենդանական ծագման սպիտակուցային աղբյուրներ։Պետք է լինեն պարզ և […] ...

BACK_TO_TOP