Մեքենան բախվել է շանն ու վթարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+25.09 oC

Մեքենան բախվել է շանն ու վթարվել

10:56 21.04.2018

Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com կայքը հայտնում է, որ Ժամը 9:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Կառլեն Գ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտում։ Վթարից  զոհեր և վիրավորներ չկան։

Վարորդը ոստիկաններին հայտնել էր, որ, վթարի պատճառը եղել է թափառող շունը: Ինքը հարվածել է շանը, այնուհետև, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, առաջ է ընթացել ու բախվել երկաթե արգելապատնեշներին։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմն ու գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատմանը և չեն մասնակցում գործընթացին․ համայնքապետարան

13:16 23.04.2024

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմն ու գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատմանը և չեն մասնակցում գործընթացին․ համայնքապետարան

Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ համայնքի ղեկավար կազմը և սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին և դրան որևէ մասնակցություն չունեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշված է, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Նշվում […] ...

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:03 23.04.2024

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, […] ...

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

12:43 23.04.2024

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Կատարի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանի սահմանազատման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունը հրապարակել է Կատարի ազգային լրատվական գործակալությունը։ Համաձայն հայտարարության՝ Կատարը հույս ունի, որ նախնական համաձայնությունը ճանապարհ կհարթի երկու կողմերի միջև չլուծված խնդիրների լուծման համար՝ երկխոսության և խաղաղ միջոցներով: ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

12:39 23.04.2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում ապրիլի 23-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 23-ի, 27-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ ...

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ

12:11 23.04.2024

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ

Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։ «Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության […] ...

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ

11:55 23.04.2024

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ: Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կանադային միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար: «Կանադան մեր վստահելի […] ...

BACK_TO_TOP