Նիկոլ Փաշինյանը հորդորեց երկրի ուժային կառույցներին Սերժ Սարգսյանին ներկայացնել վիճակի լրջությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+24.09 oC

Նիկոլ Փաշինյանը հորդորեց երկրի ուժային կառույցներին Սերժ Սարգսյանին ներկայացնել վիճակի լրջությունը

12:19 21.04.2018

Այս պահին երթը շարունակվում է, և այս պահին Նիկոլ Փաշինյանը խոսում է լրագրողների հետ.

«Ես հորդորում եմ ԱԱԾ-ի տնօրեն Գեորգի Կուտոյանին, ՊՆ նախարար Վիգեն  Սարգսյանին գնան և խորհրդակցեն Սերժ Սարգսյանի հետ ու տեղեկացնեն, թե ինչ է կատարվում Հայաստանում: Սերժ Սարգսյանը ուղղակի չի ուզում պատկերացնել, թե ինչ է կատարվում երկրում, նա իրավիճակը չի վերահսկում»:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք չի անհանգստանում իր և իր ընտանիքի անվտանգությամբ.

«Ես և իմ ընտանիքը մշտապես եղել ենք հանուն Հայաստանի Հանրապետության ազատության և օրինականության մղվող պայքարի մեջ: Ես որևէ մտավախություն չունեմ, քանի որ դեռևս 10 տարի առաջ եմ ասել, որ իմ կյանքը դրված է հանուն Հայաստանի ազատության մղվող պայքարի զոհասեղանին: Եթե որևէ մեկը մտածում է ինձ կարող է կանգնեցնել այդ գործոնը օգտագործելով, ապա ասեմ որ ինձ ու իմ ընտանիքին նրան լավ չեն ճանաչում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս պահին Նոր Նորքում երթը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

16:57 24.04.2024

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց և դեպի հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ […] ...

Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:43 24.04.2024

Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը ծաղկեպսակ են զետեղել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ...

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

16:27 24.04.2024

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Աբխազիայում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ «Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը: Աբխազիայի դիրքորոշումը եղել է և […] ...

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

16:01 24.04.2024

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են գտնվել երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Ուրուգվայի արտաքին գործերի փոխքարտուղար Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար […] ...

Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները․ Թուրքիայի ԱԳՆ

15:50 24.04.2024

Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու և Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները, որոնք արվում են որոշ արմատական ​​շրջանակների շահերից ելնելով: Նման հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը, հակասում են նաև […] ...

Շիրակի մարզպետն այցելել է Ջարդի՝ Հերհերի ձոր, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին

15:41 24.04.2024

Շիրակի մարզպետն այցելել է Ջարդի՝ Հերհերի ձոր, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարները, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները, զինվորականները, մտավորականներն ու հյուրերը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ջարդի՝ Հերհերի ձոր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրվել հուշակոթողին։ «Մարդկության դեմ ուղղված այսօրինակ […] ...

BACK_TO_TOP