Նիկոլ Փաշինյանն անտեսում է ոստիկանության օրինական պահանջը. Ոստիկանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Նիկոլ Փաշինյանն անտեսում է ոստիկանության օրինական պահանջը. Ոստիկանություն

12:33 21.04.2018

Ոստիկանության ներկայացուցիչը Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածում հավաք իրականացնող Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է հավաքը դադարեցնելու մասին պահանջ: ՆիկոլՓաշինյանը ոստիկանության պահանջի մասին տեղեկացրել է հավաքի մասնակիցներին:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է հավաքը դադարեցնելուն պես անհապաղ հեռանալ հավաքի վայրից: Օրենքի նշված պահանջը հավաքի կազմակերպչի և մասնակիցների կողմից չի կատարվել: Հավաքի վայրից հեռանալու խնդրանքով հավաքի մասնակիցներին Նիկոլ Փաշինյանը չի դիմել:

Հավաքը դադարեցնելու որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրականացնել անօրինական երթ` հանդես գալով նույն հակաիրավական կոչերով:

Ոստիկանությունը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը ինքնաբուխ հավաք անցկացնելու պատրվակով հերթական անգամ անտեսել է ոստիկանության օրինական պահանջը:

Ոստիկանությունն արձանագրում է, որ անօրինական հավաքը փաստացի չի դադարեցվել և շարունակվում է իրականացվել, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կրում է հավաքի կազմակերպիչը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն

18:30 25.04.2024

Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 18-24-ը

18:26 25.04.2024

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 18-24-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 19-22-ը և 24-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 19-ին, 21-23-ը, Շենգավիթում՝ ապրիլի 19-ին, 21-24-ը, Արաբկիրում՝ ապրիլի 19-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում […] ...

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

18:19 25.04.2024

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մարզային բուհերի գործունեության, կրթական ծրագրերի վերլուծության և զարգացման վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկած կարևոր փոփոխություններին, […] ...

Ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս

18:06 25.04.2024

Ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս

Ապրիլի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել փակ բաժնետիրական ընկերություններից մեկի աշխատակիցը: Նա հայտնել էր, որ 2022 թ. մայիսից մինչև այս տարվա ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում գողացել են ընկերության՝ Մալիշկա բնակավայրի տարածքում գտնվող ցինկապատ երկաթյա հինգ հենասյուները՝ ընկերությանը պատճառելով մոտ 80 միլիոն դրամի վնաս: ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների […] ...

Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

17:54 25.04.2024

Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին միջազգային տարբեր հարթակներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը […] ...

Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ

17:50 25.04.2024

Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ ապրիլի 24-ին Ազատության հրապարակին հարող տարածքում տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ 2024թ․ ապրիլի 24-ին Ազատության հրապարակում «ԱԺԲ» կուսակցության կողմից տեղի է ունեցել հանրահավաք, […] ...

BACK_TO_TOP