Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք. Մանվել Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք. Մանվել Գրիգորյան

13:33 21.04.2018

Երկրապահ կամավորականների միությունը ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի անունից հայտարարություն է տարածել՝ կապված վերջին օրերին երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ:  

«Երկրապահը բազում անգամներ հայտարարել է և հիմա էլ կրկնում ենք՝ Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի, պալիգոնի: Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք: Թշնամին սահմանից այն կողմ է և թշնամին այդ ամեն վայրկյան սպասում է հայկական կողմի զգոնության կորստին, սպասում է, որ մեր երկրում խառնակ վիճակ ստեղծվի, որպեսզի նոր ապրիլյան պատերազմ հրահրի:

Մենք իրավունք չունենք լինելու անմիաբան, իրավունք չունենք քաղաքական հարցերը լուծել օրինախախտումների միջոցով:
Ինքնին հասկանալի է, որ երկրում կան բազում չկարգավորված խնդիրներ, սոցիալական պրոբլեմներ: Հասկանալի է, երբ հանրության մեջ կան իրենց վիճակից, կենցաղից դժգոհ մարդիկ, սակայն, հիմնահարցերի լուծման միակ քաղաքակիրթ ճանապարհն առողջ երկխոսությունն է:

Երկրապահը ողջունում է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը: Երկրապահը հերթական անգամ ընդգծում է որ թե՛ հանրահավաքների մասնակիցները, թե՛ ոստիկանները մեր ժողովուրդն են, բոլորս եղբայրներ, քույրեր ենք և պետք է ամեն գնով բացառենք միմյանց նկատմամբ ատելությունը:
Երկրապահը կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը և ՀՀ իշխանությանն անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որի արդյունքում կլիցքաթափվի քաղաքական շիկացած մթնոլորտը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազախստանի գործարար առաքելության հետ քննարկվել են կրթական տեխնոլոգիաների և թվայնացման բնագավառում համագործակցության հեռանկարները

18:52 29.03.2024

Ղազախստանի գործարար առաքելության հետ քննարկվել են կրթական տեխնոլոգիաների և թվայնացման բնագավառում համագործակցության հեռանկարները

Մարտի 26-29-ը գործարար առաքելությամբ Ղազախստանից Հայաստան են ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտները ներկայացնող ավելի քան 20 ընկերությունների ներկայացուցիչներ։ Ղազախստանի Հանրապետության գործարար առաքելության ներկայացուցիչներն այսօր հյուրընկալվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ […] ...

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

18:45 29.03.2024

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Պողոսյանին համալսարանի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Բրյուս Պողոսյանն անդրադարձել է Ամերիկյան համալսարանում նախատեսվող ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին: Մտքեր են փոխանակվել նաև բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության […] ...

Թալինում իրականացվել է արտույտի ապօրինի որս. ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

18:41 29.03.2024

Թալինում իրականացվել է արտույտի ապօրինի որս. ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվող շուրջօրյա վերահսկողության ընթացքում Արագածոտնի մարզում արձանագրել են որսագողության 2 դեպք: Թալին համայնքի տարածքում որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում քաղաքացիներ Տ.Հ.-ն ու Ա.Բ.-ն «MP 155» և «ԻԺ-17» տեսակի որսորդական հրացաններով իրականացրել են 26 արտույտի ապօրինի որս: Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ապօրինի […] ...

ԱՊՀ գործընկերներին ներկայացվել են քրեակատարողական համակարգում իրականացված և նախատեսվող բարեփոխումները

18:32 29.03.2024

ԱՊՀ գործընկերներին ներկայացվել են քրեակատարողական համակարգում իրականացված և նախատեսվող բարեփոխումները

Մարտի 29-ին առցանց եղանակով անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի VIII նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի Հանրապետությունների, ԱՊՀ գործադիր կոմիտեի և հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը, գլխավոր մասնագետներ Ռաֆայել Հարությունյանը […] ...

Գառնի գյուղում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձինք կալանավորված են

18:24 29.03.2024

Գառնի գյուղում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձինք կալանավորված են

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գառնի գյուղի բնակիչ […] ...

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

18:17 29.03.2024

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում  շինություն է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև […] ...

BACK_TO_TOP