ԲՀԿ-ն երկխոսության կոչ է անում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+9.09 oC

ԲՀԿ-ն երկխոսության կոչ է անում

14:39 21.04.2018

ԲՀԿ քաղաքական խորհրուրդը հայտարարությունը է տարածել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ.

Տևական ժամանակ է շարունակվում են մեր հազարավոր հայրենակիցների ինքնաբուխ բողոքի ցույցերն ու հանրահավաքները: Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության և վստահության ճգնաժամը՝  մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների  բուռն դժգոհության և ընդվզման ալիք են բարձրացրել: Մեկ բան հստակ է՝ սահմանադրությամբ  երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ  քաղաքացու հանդեպ պետք է բացառել ուժի որևէ կիրառում: Բռնության ցանկացած դրսևորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանը: Ստեղծված պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխոսությունը: Կոչ ենք անում իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով  սկսել  երկխոսություն ՝ ստեղծված իրավիճակը հնարավորինս անցնցում հանգուցալուծելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

10:51 29.03.2024

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի […] ...

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

10:41 29.03.2024

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ […] ...

Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը

10:33 29.03.2024

Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը

ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Մինչ միջոցառումը՝ […] ...

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

10:05 29.03.2024

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև գիտի Արևմուտքի քայլերի մասին, որոնք խոչընդոտում են այդ նորմալացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ազնվորեն ներկայացրել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, […] ...

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:25 29.03.2024

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մարտի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

ԱՄՆ պետդեպարտամանետն անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի արձագանքին

08:47 29.03.2024

ԱՄՆ պետդեպարտամանետն անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի արձագանքին

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում կրկին անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ այս անգամ անդրադառանալով դրա վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին: Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով: «Ինչ վերաբերում է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, […] ...

BACK_TO_TOP