Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ հասավ Հանրապետության հրապարակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+20.09 oC

Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ հասավ Հանրապետության հրապարակ

16:34 21.04.2018

SHANTNEWS.AM-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ցուցարարների այն խումբը, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, անցնելով Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն համայնքներով, հասել է Կենտրոն վարչական շրջան՝ Հանրապետության հրապարակ: Ցուցարարները ողջ ճանապարհին իրենց միանալու կոչեր են արել: Որոշ խմբեր ընթացքում միացել են:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ժամը 19.00-ին Հանրապետության հրապարակում մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացի թող հավաքվի ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի»:

Ցուցարարների այս խմբի պարագայում ոստիկանների հետ կապված խնդիրներ առաջացել են միայն երթի սկզբում, որոշակի բանակցություններից հետո ոստիկաններն ու ակցիայի մասնակիցները համաձայնության են եկել՝ ուղղություն վերցնելով Հանրապետության հրապարակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մրցում են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

10:27 19.04.2024

Մրցում են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 18-ին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը «Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում կազմակերպել և անցկացրել է պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Ավան, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններից 7 թիմեր, ինչպես նաև՝ «Ճգնաժամային […] ...

Մանկապարտեզում երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար

10:09 19.04.2024

Մանկապարտեզում երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար

Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ հավելելով. Ոլորտում բարեփոխումները շարունակական են. աշխատավարձերի բարձրացում, հավելավճարների հնարավորություն, լրացուցիչ վճարովի ծառայությունների ներդրում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

Ոսկե մեդալի 4 հավակնորդ ունենք. Կարեն Գիլոյանը՝ առաջիկա Օլիմպիական խաղերի և մարզաշխարհի խնդիրների մասին

21:00 18.04.2024

Ոսկե մեդալի 4 հավակնորդ ունենք. Կարեն Գիլոյանը՝ առաջիկա Օլիմպիական խաղերի և մարզաշխարհի խնդիրների մասին

Վերջին շրջանում անընդհատ գերիշխում են քաղաքական իրադարձությունները, և շատ այլ ոլորտներ, այդ թվում` սպորտը, մնում են ինչ-որ տեղ ստվերում: Ավելի ճիշտ` ոչ թե սպորտը, այլ սպորտի խնդիրները և դրանց մասին խոսելը: Սպորտն էլ խնդիրներ ունի, ծրագրեր, ձեռքբերումներ, և իվերջո, սպորտն էլ է ինչ-որ չափով քաղաքականություն: Այս ամենի շուրջ «Հեռանկարն» այսօր զրուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ […] ...

Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

19:51 18.04.2024

Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։ Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

19:40 18.04.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Ողջունելով համանախագահի այցը Հայաստան՝ փոխվարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ […] ...

BACK_TO_TOP