Ո՞վ եք դուք. Էդմոն Մարուքյանը մեղադրում է թե իշխանությանը, թե ցուցարարներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+19.09 oC

Ո՞վ եք դուք. Էդմոն Մարուքյանը մեղադրում է թե իշխանությանը, թե ցուցարարներին

17:31 21.04.2018

«Ես անհանգստացած եմ ամեն մի մարդու համար, որովհետև ես տեսնում եմ, որ իշխանությունը գնում է մարտի մեկի ճանապարհով», – ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է նպաստում թշնամության սերմանմանը: Մարուքյանն ասել է, որ դեմ է այս վիճակին, որը տանում է արյունահեղության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. թուրքագետ

20:22 24.04.2024

Ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. թուրքագետ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. այս կարծիքին է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ցեղասպանության ճանաչման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի մասին և այլ հարցերի «Հեռանկար»-ի տղավարում անդրադարձել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:   ...

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

19:55 24.04.2024

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո է անցկացվել: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հիշատակի միջոցառման սկզբում դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել խնկարկման արարողություն և մոմավառություն։ Այնուհետև ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, դեսպանության աշխատակիցները, Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու այդ երկրում կրթություն ստացող հայ ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգել […] ...

Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե

19:45 24.04.2024

Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: «Զգացմունքներն ու զայրույթը, որ համակել են ինձ այսօր առավոտյան Հայոց ցեղասպանության հիշատակի կապակցությամբ: Էմոցիաներ այս ցեղասպանության մասին մտածելիս, որին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Զայրույթ Արցախում տեղի ունեցած նոր էթնիկ զտումների, այդ թվում՝ քաղբանտարկյալների առկայության համար»,- X-ի […] ...

Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը

19:36 24.04.2024

Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը

Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի 109-րդ տարելիցի օրը, Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից: Մարզկենտրոն Եղեգնաձորում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, պետական […] ...

Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:25 24.04.2024

Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Նրանք շրջայց են կատարել և ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերել ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» ցուցադրությանը: Այցի ավարտին պատվիրակության անդամները նաև գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: ...

Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

19:16 24.04.2024

Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար։ «Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա: Our thoughts today are with the Armenians in Greece […] ...

BACK_TO_TOP