Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի երկխոսությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+25.09 oC

Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի երկխոսությունը

21:17 21.04.2018

Նիկոլ Փաշինյանը  հանրահավաքին իր ելույթի ժամանակ խոսեց Հանարապետության հրապարակում տեղի ունեցած իր և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև երկխոսության մասին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ 18:30 նա հասավ ՀԱնարապետության հրապարակ, տեղեկացավ, որ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել իր հետ խոսել, Փաշինյանն իր հերթին նշել է, որ նա կբանակցի միայն հրապարակում:

Ժամը 7-ին ՀՀ նախագահը Հանարպետության հրապարակում է եղել և մոտ 10 րոպե խոսել է Նիկոլ Փաշինայնի հետ, այդ պահին լրատվականներին ասվել է, որ բարձրախոս չպահել իրենց մոտ և խոսակցությունը չպետք լսվի:

Նիկոլ Փաշինյանը պատմելով իր և Արմեն Սարգսյանի խոսակցության մասին ասաց, որ Արմեն Սարգսյանը խոսակցության սկզբում ասել է, որ մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով, իսկ Փաշինայնը պատասխանել է, որ հրապարակում հավաքաված յուրաքանչյու ոք մտահոգված է այդ հարցով ու նույնիսկ գիտեն լուծումը, ներկայացրել են իրենց պահանջը:

Ասյ պատասխանը լսելուց հետո Արմեն Սարգսյանը հարցրել է.

«Հիմա ի՞նչ, դուք ասում եք, որ ընդհանրապես խոսելու, քննարկելու, բանակցելու կարիք չկա»:

Այս հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Երեկ հանրահավքին ես արտահայտել եմ դիրքորոշում, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցման պայմանները: Մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել»,- ասել է Փաշինյանը:

Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ ձևաչափով և որտե՞ղ են պատկերացնում այդ բանակցությունները: Այս հարցին Փաշինայնը պատասխանել է.

«Քանի որ դուք ըստ էության այս քաղաքական կոնֆլիկտի մաս չեք կազմում, ապա ես ձեզ վստահ հրավիրեցի Հանարպետության հրապարակ, բայց Սերժ ՍԱրգսյանի  պարագայում ես նրան չեմ կարող հրապաարկ հրավիրել, որովհետև վստահ չեմ, որ այստեղ նրա ներկայության պայմաններում կկարողանանք իրավիճակը կառավարել: Բնականաբար նման բանակցությւոն Սերժ Սարգսյանի հետ չի կարող տեղի ունենալ նաև կառավարական  որևէ շենքում, քանի որ նման հանգամանքերում ու իրավիճակում  ես չեմ գնա և չեմ բանակցի:Եվ ասացի, որ բանակցությունները հանարավոր կդառնա որևէ երրորդ, չեզոք վայրում, օրինակ Մարիոթ հյուրանոցում: Եվ ես շատ հստակ արձանագրեցի, որ մեր բանակցության միակ թեման լինելու է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանությունը անցնցում ձևով փոխանցելու օրակարգը: Ուրիշ թեմա մեզ համար չի կարող լինել օրակարգային»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Այսքանից հետո Նիկոլ Փաշինայնը դիմեց ժողովրդին նրանցից վերանշյալ օրակարգով բանակցությունների գնալու լիազորություններ տալու համար.

«Լիազորեք մասնակցել այդպիսի բանակցությունների…»,- ասաց Նիկոլ Փաշինայնը հրապարակում հավաքված մարդկանց:

Այս դիմումին ի պատասխան ստացավ ԺՈղովրդի բարձր դրական վանկարկումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

13:43 19.04.2024

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին: Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:25 19.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:58 19.04.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 19-21-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, […] ...

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

12:15 19.04.2024

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

2-րդ փուլ. ՄԱԿ-ի արդարադատության դատարանում Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ կից ներկայացնելով տեսանյութի հղումը։     ...

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:14 19.04.2024

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 18-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CyprusMail»-ը։ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց […] ...

Մրցել են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

10:27 19.04.2024

Մրցել են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 18-ին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը «Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում կազմակերպել և անցկացրել է պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Ավան, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններից 7 թիմեր, ինչպես նաև՝ «Ճգնաժամային […] ...

BACK_TO_TOP