Արշակունյաց պողոտան փակ է. ցուցարարները ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից քայլում են դեպի Հանրապետության հրապարակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+18.09 oC

Արշակունյաց պողոտան փակ է. ցուցարարները ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից քայլում են դեպի Հանրապետության հրապարակ

17:12 22.04.2018

Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի առջև հավաքված ցուցարարների մի մասն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ երթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ: Նրանք հայտարարում են, որ այս հավաքի առաջնորդն իրենցից յուրաքանչյուրն է:

Նրանց ուղեկցում է նաև մի քանի հոգևորական: Նշենք, որ այս պահին ցուցարարների մի ստվար զանգված էլ գտնվում է այնտեղ: Չնայած սրան, մեծ թվով ակտիվիստներ էլ շարունակում են մնալ ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի մոտ:

Հիշեցնենք՝ SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այդ բաժանմունքից մի քանի հոգու են դուրս բերել և շտապօգնության մեքենայով տեղափոխել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Կրետեյ քաղաքում

21:57 25.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Կրետեյ քաղաքում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Վալ-դը-Մարն դեպարտամենտի Կրետեյ քաղաքում՝ Ֆրանսիայի համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, դեպարտամենտային մակարդակով տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարնի պրեֆեի տեղակալ Էմանուել Դյուպյուիի, Կրետեյի քաղաքապետ Լորան Կատալայի, ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանի, Վալ-դե-Մարն դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Ժան-Դանիել Ամսլերի, «Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանի, ռեգիոնալ, […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը

21:47 25.04.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Նախ շնորհակալություն եմ հայտում, որ այսօր մեզ հետ եք: Ամեն հայի համար Ցեղասպանությունը և ապրիլի 24-ը, առանձնահատուկ է: Եվ Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի վերաբերմունքն էլ յուրահատուկ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի՝ Ֆրանսիայում հաստատվելու, ինչպես […] ...

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

19:56 25.04.2024

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուկրաինայի հայերի միության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և ազգային համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից: Միջոցառումը սկսվել է համատեղ աղոթքով։ Բացման խոսքով հանդես են եկել Ուկրաինայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայկ Թորոսյանը, ՀԱԵ […] ...

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

19:52 25.04.2024

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Տավուշում ականապայթյունային վնասվածք է ստացել զինծառայող, այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար։ ...

Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարքագծային փոփոխության հանգեցնելու սոցիալական արշավը ցույց է տվել իր արդյունավետությունը

19:42 25.04.2024

Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարքագծային փոփոխության հանգեցնելու սոցիալական արշավը ցույց է տվել իր արդյունավետությունը

Ապրիլի 23-ին Երևանում կայացել է «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ղեկավար Էնիկա Հենրին, ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի […] ...

Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է

19:35 25.04.2024

Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում՝ ապրիլի 25-ին` ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը: Նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ […] ...

BACK_TO_TOP