«Ազատ դեմոկրատներ»-ն անթույլատրելի է համարում Նիկոլ Փաշինյանի և մյուսների ձերբակալությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+21.09 oC

«Ազատ դեմոկրատներ»-ն անթույլատրելի է համարում Նիկոլ Փաշինյանի և մյուսների ձերբակալությունը

17:00 22.04.2018

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել և խստորեն դատապարտել այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը։

«Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը, Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ քաղաքացու իրավունքը համարվող խաղաղ երթեր, ցույցեր, հավաքներ իրականացնելուն խոչընդոտող ոչ իրավաչափ գործողությունները:

Անթույլատրելի ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և շարժման մյուս մասնակիցների ձերբակալությունները:

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ փակուղի չմտցնել բանակցությունների հնարավորությունը, որի հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ, առանց բռնության և բացառապես քաղաքական ճանապարհով:   

Մենք արձանագրում ենք, որ վերջին օրերին Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ընթացող բողոքի ակցիաները, հավաքները և երթերը բացառապես խաղաղ բնույթ են կրել: Իսկ խաղաղ անհնազանդության ակցիաները  ժողովրդավարության հիմնական նորմերից բխող գործընթաց է, որին դեմ գնալու և բռնի ուժով կանխելու փորձերը սպանում են քաղաքացու հույսն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ, խարխլում ներքի համերաշխությունը՝ հարված հասցնելով ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման գործընթացին և ՀՀ միջազգային հեղինակությանը»- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

11:27 25.04.2024

Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ […] ...

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

09:42 25.04.2024

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Հարց է հնչել, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է գործընթացում, այս կապակցությամբ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ծրագրո՞ւմ է այցելել տարածաշրջան: «Պետարտուղարը նշեց իր X-ում, որ մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանը […] ...

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան

21:31 24.04.2024

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, նշել է, որ դժվար է տեսնել, թե Ադրբեջանի ներկայացուցիչը ինչպես կարող է սույն Դատարանի առջև պնդել, թե միջազգային համայնքը մերժել է ինքնորոշման մասին հարցը: «Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով […] ...

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան

14:40 24.04.2024

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա։ Այս մասին հայ համայնքին եւ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված նամակում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը, ովքեր հարստացրել են Անատոլիայի հողերն իրենց մշակույթով և մարդկային ռեսուրսներով, այսօր երաշխավորված են և թույլ չենք […] ...

Զախարովան ասել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ են կրում

14:17 24.04.2024

Զախարովան ասել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ են կրում

ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ֆինլանդիայում Ռուսաստանի սահմանների մոտ կրում են սադրիչ բնույթ, դրանց նպատակը Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելն է։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ են կրում, նրանց խնդիրն է ուժի ցուցադրման միջոցով ռազմական ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա»,- ասել է դիվանագետը։ Նա […] ...

Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

11:58 24.04.2024

Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Երևանում Ռուսաստանի դեսպանությունը Telegram-ում հայտարարել է, որ հայ ժողովրդի հետ միասին սգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- ասվում է դիվանագիտական ​​առաքելության Telegram ալիքում: Հիշեցնենք, որ 1995 թվականին Պետդուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը իր պատմական […] ...

BACK_TO_TOP