ՊԲ հրամանատարը մարտական դիրքեր է այցելել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+14.09 oC

ՊԲ հրամանատարը մարտական դիրքեր է այցելել

19:20 22.04.2018

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսից սկսած, լարվածությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում:

Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Լևոն Մնացականյանն այսօր  այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստակամության աստիճանը՝ տալով հետագա գործողությունների համար մի շարք ցուցումներ, հանձնարարականներ:

«Որոշակի փոփոխություն է նկատվել զորքերի տեղաշարժման առումով: Եթե նախկինում այդքան տեղաշարժ չկար, և եղածները հիմնականում պայմանավորված էին մարտական հերթապահության մեջ ընդգրկված ստորաբաժանումների ապահովման հարցերով, ապա հիմա այլ բնույթի շարժեր կան, ավելի շատ զրահատանկային ստորաբաժանումների, հատկապես տանկերի և հետևակի մարտական մեքենաների:

Ի դեպ, ոչ միայն մի ուղղությամբ, այլ՝ տարբեր: Մենք հետևում ենք իրենց գործողություններին, անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կանենք: Ապրիլի սկզբից սկսած նորից են զորավարժություններ անցկացնում, դա պայմանվորված է ինչ-ինչ առիթներով»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Թե ինչով է պայմանավորված հակառակորդի կողմից դրսևորվող նման ակտիվությունը, բանակի հրամանատարը պարզաբանեց հետևյալ կերպ.

«Կհամարեի, որ այդ աշխուժությունը կապված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: Ես կհորդորեի, որ նման անկարգություններ հրահրողները հետևություն անեին, իմանան, որ մենք ունենք գերխնդիր՝ Արցախի Հանրապետության ձեռք բերած անկախության օրինական հաստատում և բոլորս պետք է մեր ջանքերն ուղղենք հենց այդ նպատակին, այլ ոչ թե ինչ-ինչ նեղ խմբերի կարծիքներ ներկայացնել որպես իրականություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

16:06 18.04.2024

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդ ողբերգությանն արձագանքելու առումով ավելի ուժեղ և վճռական չի եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը։ Նա նշել է, որ այն, ինչ […] ...

Աղդամում կդադարեցնի գործունեությունը ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

15:25 18.04.2024

Աղդամում կդադարեցնի գործունեությունը ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը գտնվում է իր աշխատանքներն ամբողջացնելու փուլում, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը։ «Շարունակվում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 30-ից Աղդամում հրադադարի ռեժիմի փոխհամակարգված մոնիթորինգի և խախտումների կանխարգելման նպատակով գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի առաքելությունն ավարտելու ջանքերը»,- ասել է նա։ Աղդամում ռուս-թուրքական […] ...

Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է վարչակազմը. Բրեդ Շերմանը հայտարարել է Ադրբեջանին տրվող օգնությունների կրճատման անհրաժեշտության մասին

11:56 18.04.2024

Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է վարչակազմը. Բրեդ Շերմանը հայտարարել է Ադրբեջանին տրվող օգնությունների կրճատման անհրաժեշտության մասին

Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակը X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ժամանակ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը շեշտել է Արցախից բռնի տեղահանված հայերին օգնության ընդլայնման և Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունների կրճատման կարևորությունը: Նա հայտարարել է. «Դա իրական արդարադատություն չէ: Իսկական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ կարող են […] ...

Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին

17:28 17.04.2024

Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում այսուհետ աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները։ ԿԱՐԵՎՈՐ Եթե Դուք նշված […] ...

Բաքուն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից

15:48 17.04.2024

Բաքուն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ «Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը […] ...

BACK_TO_TOP