Խաղաղ երթեր անել և բախումների չգնալ. Լենա Նազարյանն ընթերցեց Փաշինյանի կոչը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+17.09 oC

Խաղաղ երթեր անել և բախումների չգնալ. Լենա Նազարյանն ընթերցեց Փաշինյանի կոչը

20:24 22.04.2018

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նա հավաքվածների համար կարդաց Նիկոլ Փաշինյանի կոչը՝ ուղղված ցուցարարներին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Էրեբունի վարչական շրջանից ոստիկանները բերման էին ենթարկել Նիկոլ Փաշինյանին: 

Լենա Նազարյանը նշեց՝ պատգամավորը կոչ է արել, որ ոչ ոք գիշերը չմնա փողոցում, ցուցարարներն առավոտյան ինքնակազմակերպվեն և նորից սկսեն ապակենտրոնացված գործողությունները, խաղաղ երթերը և որ կարևոր է՝ չգնան բախումների: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել Դավիթ Տոնոյանի հետ

20:58 23.04.2024

Անահիտ Մանասյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել Դավիթ Տոնոյանի հետ

Մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով: Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ: Պաշտպանին ուղեկցել են […] ...

Ելույթ Եվրոպական հարթակից, հագեցած օրակարգ. ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր

20:45 23.04.2024

Ելույթ Եվրոպական հարթակից, հագեցած օրակարգ. ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր

Ելույթ Եվրոպական հարթակից, հագեցած օրակարգ: Ալեն Սիմոնյանը հանդիպել է նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ: ԱԺ նախագահն Իսպանիայում մասնակցել է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին, որի առանցքում էին ԵՄ տարածաշրջանում տիրող իրավիճակն ու տաբեր հատվածներում ընթացող պատերազմները: Ալեն Սիմոնյանի Իսպանիա այցի մանրամասները՝ ԱԺ ռեպորտաժում: ...

Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս. նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում

20:20 23.04.2024

Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս. նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որին մասնակցել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ մի խումբ կին պատգամավորներ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին, ՀՅԴ […] ...

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության հետ

18:56 23.04.2024

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության հետ

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչը համահունչ է երկու […] ...

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

18:37 23.04.2024

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում իր ուրույն տեղն ունեն նաև միջխորհրդարանական կապերն ու փոխգործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Քննարկվել […] ...

Արգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

18:14 23.04.2024

Արգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ռաֆայել էնրիկե Գոնսալես Ալեմանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։ Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն […] ...

BACK_TO_TOP