Վիգեն Սարգսյանն աղոթում է, բայց բանակի հարցում անհանգստացած չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+23.09 oC

Վիգեն Սարգսյանն աղոթում է, բայց բանակի հարցում անհանգստացած չէ

11:15 23.04.2018

 ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ,անդրադառնալով վերջին զարգացումներին, այսպիսի կարծիք է հայտնել:

«Ես համարում եմ, որ այս գործընթացում դպրոցահասակ  և մանկահասակ երեխաների ներգրավվումն իրոք կարմիր գիծ է: Եվ  մենք տենսում են 2-3 մակարդակի խնդիր՝ առաջինը ֆիզիկական անվտանգության խնդիրնա, այս երթերը, ցույցերը անցնում են փողոցների երթևեկելի մասերով, հաճախ  մեքենաների բռնի արգելափակմամաբ, ես յուրաքանչյուր վայրկյան ուղղակի աղոթում եմ, որ որևէ մեկի նյարդերը տեղին չտան և ուտքն արգելակի փոխարեն գազին չսեխմի: Դա, ցավոք սրտի, հնարավոր վիճակ է նման լարվածության մեջ: Ասել եմ նաև, որ ծնողը, որ բերում է երեխային դպրոց, իրավունք ունի ստանալ երեխային դասերի ավարտից հետո և բացարձակ պարտավոր չէ ընկնել քաղաքով ման գալ, թե երեխան որտեղ է հայտնվել: Հաջորդ մակարդակը գաղափարական և բարույական մակարդակն է՝ այս օրերին շատ ենք տեսնում, երբ երեխաներին կանգանացնում ենք տեսախցիկի առջև, բեմահարթակին և ոգևորություն ապրում, երբ երեխան զուգահեռներ է փորձում անցկացնել միտինգի որվևէ ներկայացուցչի, ենթադրենք առաջնորդի,  և Մոնթե Մելքանյանի միջև՝ թեև ոչ Մոնթե Մելքոնյանին առանձնապես գիտի, ոչ էլ կարող է լիարժեք գնահատել այդ առաջնորդին: Խաղարկում են  «ոստիկան- միլիցա» եզրույթը: Որոշ պրակտիկա կա որոշ հայկական շրջանակներում՝ էն որ մեկի ձեռները  բռնում են և ասում են, հազար ներողություն, քֆուր տուր, մոտավորապես  նույն մակարդակից է ու դա պատիվ չի բերում ոչ մեկին», – ասել է Վիգեն Սարգսյանը:

Ըստ՝ պաշտպանության նախարարի ինքը մտահագված չէ այն հարցում, որ բանակ զորակոչվեն այն մարդիկ, ովքեր մասնակցել են քաղաքացիական անհնազանդություններին, որովհետև դա էլ երևի քաղաքացիական դաստիարակության մի մասն է, ուրիշ բան է, թե ինչ գին է դրա դիմաց վճարվում: Բանակը պետք է միջոց լինի լրացուցիչ հնարավորություններ տալու: Բանակը պետք է լինի հասարակության ոչ թե հայելին այլ դպրոցն ու դարբնոցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:14 19.04.2024

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 18-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CyprusMail»-ը։ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց […] ...

Մրցել են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

10:27 19.04.2024

Մրցել են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 18-ին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը «Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում կազմակերպել և անցկացրել է պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Ավան, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններից 7 թիմեր, ինչպես նաև՝ «Ճգնաժամային […] ...

Մանկապարտեզում երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար

10:09 19.04.2024

Մանկապարտեզում երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար

Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ հավելելով. Ոլորտում բարեփոխումները շարունակական են. աշխատավարձերի բարձրացում, հավելավճարների հնարավորություն, լրացուցիչ վճարովի ծառայությունների ներդրում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

Ոսկե մեդալի 4 հավակնորդ ունենք. Կարեն Գիլոյանը՝ առաջիկա Օլիմպիական խաղերի և մարզաշխարհի խնդիրների մասին

21:00 18.04.2024

Ոսկե մեդալի 4 հավակնորդ ունենք. Կարեն Գիլոյանը՝ առաջիկա Օլիմպիական խաղերի և մարզաշխարհի խնդիրների մասին

Վերջին շրջանում անընդհատ գերիշխում են քաղաքական իրադարձությունները, և շատ այլ ոլորտներ, այդ թվում` սպորտը, մնում են ինչ-որ տեղ ստվերում: Ավելի ճիշտ` ոչ թե սպորտը, այլ սպորտի խնդիրները և դրանց մասին խոսելը: Սպորտն էլ խնդիրներ ունի, ծրագրեր, ձեռքբերումներ, և իվերջո, սպորտն էլ է ինչ-որ չափով քաղաքականություն: Այս ամենի շուրջ «Հեռանկարն» այսօր զրուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ […] ...

Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

19:51 18.04.2024

Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։ Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և […] ...

BACK_TO_TOP