Ցուցարարները Շենգավիթի ոստիկանության բաժանմունք են հասել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.24
  • RUBLE
    4.20
  • 419.98
WEATHER
+23.09 oC

Ցուցարարները Շենգավիթի ոստիկանության բաժանմունք են հասել

12:40 23.04.2018

Ցուցարարների մի մասը Տիգրան Մեծի պողոտայով շարժվել է դեպի Արշակունյաց փողոց և կանգ առել Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ, որտեղ պահվում են ապրիլի 22-ին բերման ենթարկված ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: 

Այս պահին փակված է Արշակունյաց փողոցից Գարեգին Նժդեհ տանող ճանապարհահատվածը:

Ցուցարարների շարքերում նաև մեքենաներով ցուցարարներ կան:  

Ցուցարարներին ուղեկցող ոստիկաններ չկան: 

Երթի ժամանակ ցուցարարներին օգնելու նպատակով որոշ ընկերություններ իրենց ջրի ապարատները տեղադրել են մայթեզրին:

Շենգավիթի ոստիկանության մոտ գտնվող մեծաթիվ ցուցարարներին պարբերաբար միանում են նոր խմբեր: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:43 16.04.2024

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...

Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ

16:37 16.04.2024

Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Պիեռ դ’Արգենը հայտարարել է, որ «Հայաստանն ընդդեմ» Ադրբեջանի գործով լսումների ընթացքում ադրբեջանական կողմը ձգտում է քննարկումներից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ ու պահանջներ, որոնք վերաբերվում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ իրականացված բռնություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պիեռ դ’Արգենն այս մասին ասել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում։ Նա նշել է, որ […] ...

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը

16:27 16.04.2024

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) XIII-րդ անվտանգային ֆորումին: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Արայիկ Հարությունյանն իր ելույթում ողջունել է միջոցառման մասնակիցներին և ներկայացրել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության […] ...

Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը

16:21 16.04.2024

Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին: Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին և շնորհակալություն […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

16:16 16.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

Ապրիլի 16-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է պրն․ Մարկուս Ռիտերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ նշելով, որ այս հանդիպումը պատեհ առիթ է ծանոթանալու ԵՄ դիտորդական առաքելության առջև դրված խնդիրներին։ Վեհափառ Հայրապետն […] ...

ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին

16:11 16.04.2024

ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին

Ապրիլի 16-ին՝ ժամը 14։30-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Զ.) և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

BACK_TO_TOP