Իշխանությունը ևս՝ մենք, քաղել ենք մեր դասերը 2008թ. մարտի 1-ի դժբախտությունից. Դավիթ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+25.09 oC

Իշխանությունը ևս՝ մենք, քաղել ենք մեր դասերը 2008թ. մարտի 1-ի դժբախտությունից. Դավիթ Հարությունյան

13:07 23.04.2018

ՀՀ արտգործնախարարի և արդարադատության նախարարի հետ ճեպազրույցի ժամանակ BBC-ի լրագրողը հարց հղեց՝ նշելով, որ երբ վարչապետը կարճ հադիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, նա ակնարկեց 2008-ի իրադարձությունները, և դա հնչեց որպես սպառնալիք: Արդյո՞ք դա նշանակում է, որ իշխանությունները դիտարկում են ուժ գործադրելու տարբերակը, ինչպես 2008-ին:

Լրագրողի հարցին Դավիթ Հարությունյանը հետևյալ կերպ պատասխանեց:

«2008-ի մարտի 1-ի հղումը վարչապետի խոսքում, ես կարծում եմ, այն, այնուամենայնիվ, աղավաղված է հետագայում ներկայացվել և մեկնաբանվել: Խոսքը վերաբերում էր քաղած դասերին, խոսքը վերաբերում էր, որ իշխանությունը ևս՝ մենք, քաղել ենք մեր դասերը 2008թ. մարտի 1-ի դժբախտությունից: Եվ հենց այդ դասեր քաղելն է, որ մեզ ստիպում է որոնել ուղիներ այս հարցի քաղաքական, խաղաղ հանգուցալուծման: Հարցը ուղղված էր պարոն Փաշինյանին՝ պարոն Փաշինյան, իսկ դուք այդ դասերը քաղե՞լ եք: Նորից եմ ուզում կրկնել, խոսքը վերաբերում էր նրան, որ իշխանությունը դասեր քաղել է: Եվ դա որևէ ձևով չի կարելի մեկնաբանել որպես ուժ գործադրելու ակնարկ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը

14:55 25.04.2024

Տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը

Ապրիլի 24-ին՝ Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի վարդապետի արձանի առջև, տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը։ Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ խոնարհեց Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ […] ...

Մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

14:00 25.04.2024

Մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով վերջինիս գերիշխող դերը տարածաշրջանում ու Հայաստանի բարդ վիճակը. զրույց պատմաբան Արտակ Խաչատրյանի հետ

13:34 25.04.2024

Ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով վերջինիս գերիշխող դերը տարածաշրջանում ու Հայաստանի բարդ վիճակը. զրույց պատմաբան Արտակ Խաչատրյանի հետ

Արդյո՞ք մեր անվտանգային խնդիրները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու մոտեցումները՝  Թուրքիայի կողմից Հայոց  ցեղասպանության ճանաչման հարցում, դառնալ  ավելի մեղմ, ավելի հանդուրժող ու քիչ պահանջատեր: Առհասարակ, ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մեր բարդ վիճակը, արտաքին մարտահրավերներն ու Թուրքիայի ավելի ու ավելի գերիշխող դարձող դերը տարածաշրջանում: Այս հարցերի շուրջ «Հեռանկարի» տաղավարում   զրուցել ենք […] ...

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ

13:07 25.04.2024

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը ողջունել է ֆրանսիացի գործընկերներին Հայաստանի խորհրդարանում: «Մենք մշտապես կարեւորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Առաջին […] ...

Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել

12:42 25.04.2024

Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել

Հայաստանի կառավարությունը Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է կայացրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության […] ...

Գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար

12:36 25.04.2024

Գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար

Կառավարության այսօրվա որոշմամբ գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար։ 58 մլն 34 հազար դրամ գումար է նախատեսվել Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ 118+900 հատվածի հիմնանորոգման արդեն ավարտված աշխատանքների ֆինանսավորման համար՝ Ազատանից դեպի Շիրակ օդանավակայանի խաչմերուկ տանող 5,7 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների մասով։ 1,8 մլն դրամ […] ...

BACK_TO_TOP