Երեխայի որովայնից վիրակապի կտոր են դուրս բերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    395.10
  • RUBLE
    4.19
  • 420.39
WEATHER
+24.09 oC

Երեխայի որովայնից վիրակապի կտոր են դուրս բերել

17:40 26.04.2018

Թբիլիիսիի մանկական հիվանդանոցի մի քանի բժիշկներ հայտնվել են սկանդալի կենտրոնում: Պատճառը դեռևս մեկ տարի առաջ 2 ամսական Նենե Մոդիբաձեի վիրահատության ժամանակ թույլ տրված բժշկական սխալն է: Հիվանդանոցի բժիշկներն այդ ժամանակ նախապատրաստական վիրահատություն էին իրականացրել. հետագայում Փարիզում աղջկա լյարդի փոխպատվաստում պետք է իրականացվեր:

Վիրահատությունից հետո, սակայն, աղջնակի առողջական վիճակը վատացել էր, իսկ որովայնը սկսել էր աստիճանաբար ուռչել: Մեկ տարի անց Փարիզում ֆրանսիացի վիրաբույժները 5 ժամ տևած վիրահատությունից հետո աղջկա որովայնից վիրակապի կտոր են հանել: Անզգուշաբար վնաս պատճառելու մեղադրանքով վիրահատություն կատարած բժիշկների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, իսկ աղջնակն արդեն տարել է լյարդի փոխպատվաստման վիրահատությունը, և վիճակը սկսել է բարելավվել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը թվարկել է հայտնի տնական ուտեստի օգուտները

10:09 18.04.2024

Բժիշկը թվարկել է հայտնի տնական ուտեստի օգուտները

Թթու կաղամբն օգնում է բարելավել առողջությունը՝ շնորհիվ վիտամինների և պրոբիոտիկների պարունակության, ասել է բժիշկ-թերապևտ Անաստասիա Աղաևան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է տնական թթվի առավելությունների մասին։ Աղաևան բացատրել է, որ թթու կաղամբը ստացվում է խմորման արդյունքում՝ աղաջրում խմորում է սեփական հյութից և աղից։ Դրա շնորհիվ մթերքի բաղադրությունը փոխվում է՝ 100 գրամ թթու կաղամբը պարունակում է […] ...

Էնդոկրինոլոգը թվարկել է շաքարավազ և ճարպ պարունակող մթերքներ

09:48 18.04.2024

Էնդոկրինոլոգը թվարկել է շաքարավազ և ճարպ պարունակող մթերքներ

Առողջությունն ու կյանքի բարձր որակը պահպանելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում սահմանափակել ավելացված շաքար, հագեցած ճարպեր և աղ պարունակող մթերքները, ինչպես նաև վերամշակված կարմիր միս, ավելի լավ է ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից, ասել է էնդոկրինոլոգ Ամինա Կուշչետերովան։ «Ես կցանկանայի դիտարկել այն մթերքների ցանկը, որոնք իսկապես պետք է հնարավորինս սահմանափակվեն, քանի որ անվերահսկելի օգտագործման դեպքում […] ...

Բժիշկները տեղեկություն են տրամադրել երրորդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի առողջական վիճակի մասին

23:59 17.04.2024

Բժիշկները տեղեկություն են տրամադրել երրորդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի առողջական վիճակի մասին

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ երրորդ հարկից ընկած 1 տարեկան երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր։ Բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։ Փոքրիկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր […] ...

Թերապևտը նշել է արթնանալուց հետո ձեռքերի և ոտքերի թմրելու պատճառը

11:17 17.04.2024

Թերապևտը նշել է արթնանալուց հետո ձեռքերի և ոտքերի թմրելու պատճառը

Արթնանալուց հետո ձեռքերի և ոտքերի թմրելը հետևանք է քնելու անհարմար դիրքի, բայց կարող է բացատրվել նաև մի շարք հիվանդություններով, մասնավորապես՝ վերին վերջույթի անոթների աթերոսկլերոզով։ Այս մասին հայտնել է բժիշկ Անաստասիա Տիմոշենկոն։ «Մյուս պատճառը կարպալ թունելի համախտանիշն է, որտեղ միջնակ նյարդը սեղմվում է դաստակի մոտ: Սա կոչվում է դաստակային թունելի համախտանիշը կամ կարպալ թունելի սինդրոմը։ Նյարդերի […] ...

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը

21:00 16.04.2024

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը: Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի կարևորությունն առավել ընդգծվել է համավարակից, 44-օրյա պատերազմից հետո: Նախարարն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեկան առողջության պահպանմանն ուղղված համագործակցային աշխատանքին, որն իրականանում էր մոբիլ թիմերի շրջայցերի […] ...

Դիետոլոգը հայտնել է սառեցված բանջարեղենի և մրգերի օգուտի մասին

20:20 16.04.2024

Դիետոլոգը հայտնել է սառեցված բանջարեղենի և մրգերի օգուտի մասին

Սննդաբան Մարգարիտա Կորոլևան խոսել է սառեցված բանջարեղենի և մրգերի օգուտների մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ գարնանը որոշ մթերքներ բավականին սակավ են։ Մասնագետը նշել է, որ գարնանը սառեցված բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները կարող են փոխարինել թարմին, քանի որ դրանք պահպանում են առողջ մանրաթելային և վիտամին-հանքային համալիրներ։ Կորոլևան նաև խորհուրդ է տվել նախապատվությունը […] ...

BACK_TO_TOP