Սպասվում են մագնիսական հզոր փոթորկներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

Սպասվում են մագնիսական հզոր փոթորկներ

17:17 28.04.2018

Աստղագետները կանխատեսում են, որ մայիսի 17-ին Երկրին սպառնում են 5 բալանոց սանդղակով երկրորդ աստիճանի մագնիսական փոթորիկներԸնդհանուր առմամբ՝ մայիսը կանխատեսվում է որպես խաղաղ ամիս, սակայն մայիսի 7, 8-ին և 18-ին մեր մոլորակը կպատուհասեն G2 հզորության փոթորիկները: 

Մագնիսական փոթորիկները կարող են առաջացնել հոսանքի թույլ տատանումներ, ինչպես նաև կարող են ազդել տիեզերական օբյեկտների կառավարման համակարգերի վրա: Ընդ որում՝ կարող են դիտվել հյուսիսափայլին բնորոշ երևույթներ:

Հիշեցնենք՝ աստղագետները 2018 թվականին կանխատեսել են ավելի քան 35 մագնիսական փոթորիկներ Երկրի վրա, որոնցից 4-ը, ըստ գիտնականների, կարող է շատ ուժգին լինել: Բժիշկները ապացուցել են, որ Երկիր մոլորակի բնակչության գրեթե կեսն ունի մետեոկախվածություն: Դա նշանակում է, որ մագնիսական փոթորիկները որոշակի անհարմարություններ են ստեղծում նրանց համար: Այդ օրերին նման մարդկանց ինքնազգացողությունը վատանում է, նրանք ունենում են գլխացավ, գլխապտույտ, հոդացավ, տրամադրության անկում, զարկերակային ճնշման տատանում, սրտխփոց, քնի խանգարում:

Պատճառն այն է, որ օրգանիզմում խիստ նվազում է մելատոնինի արտադրությունը, որը պատասխանատու է իմունիտետի և կենսառիթմերի համար: Այդ օրերին օրգանիզմում արյան հոսքը դանդաղում է, ինչի հետևանքով գլխուղեղի թթվածնի մատակարարումը նվազում է: Գիտնականները նաև նկատել են, որ երկրագնդի հյուսիսային մասում տեղակայված երկրներում մագնիսական փոթորիկների ռիսկն ավելի մեծ է: Հայաստանում դրանք ոչ միշտ են զգալի: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

15:10 24.04.2024

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին, Կովկասի հարավային հատվածում ծաղկող քրիստոնեական միջուկը։ «Այսպիսի ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև մարդկության նկատմամբ բռնության ու ատելության դեմ մշտական զգոնությունը անհրաժեշտ պայման են այսպիսի հանցագործությունների չկրկնվելու և ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար»,-նշված […] ...

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան

14:40 24.04.2024

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա։ Այս մասին հայ համայնքին եւ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված նամակում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը, ովքեր հարստացրել են Անատոլիայի հողերն իրենց մշակույթով և մարդկային ռեսուրսներով, այսօր երաշխավորված են և թույլ չենք […] ...

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

14:26 24.04.2024

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք չմոռանալու խոստումը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱՄՆ նախագահի ուղերձն ամբողջությամբ․ «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը։ Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, […] ...

Զախարովան ասել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ են կրում

14:17 24.04.2024

Զախարովան ասել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ են կրում

ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ֆինլանդիայում Ռուսաստանի սահմանների մոտ կրում են սադրիչ բնույթ, դրանց նպատակը Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելն է։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ են կրում, նրանց խնդիրն է ուժի ցուցադրման միջոցով ռազմական ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա»,- ասել է դիվանագետը։ Նա […] ...

Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ը և Թայվանը կրակում են իրենց ոտքերին՝ ամրապնդելով ռազմական կապերը

14:11 24.04.2024

Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ը և Թայվանը կրակում են իրենց ոտքերին՝ ամրապնդելով ռազմական կապերը

ԱՄՆ-ի և Թայվանի միջև ռազմական կապերի ամրապնդումը մեծացնում է հակամարտության վտանգը։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «ԱՄՆ-ի և Թայվանի միջև ռազմական կապերի ամրապնդումը չի փոխի այն փաստը, որ Թայվանի անկախության գաղափարը դատապարտված է ձախողման։ Ի վերջո, դա նշանակոում է կրակել սեփական ոտքերին», – ասել է Վան […] ...

Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Շոյգուն ամենօրյա կապի մեջ են․ Պեսկով

14:04 24.04.2024

Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Շոյգուն ամենօրյա կապի մեջ են․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ամենօրյա կապի մեջ են։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չհստակեցնելով, թե արդյոք նախագահն ու նախարարը քննարկել են իրավիճակը ՌԴ ՊՆ ղեկավարի տեղակալ Թիմուր Իվանովի ձերբակալության հետ կապված։ «Գերագույն գլխավոր հրամանատարը հատուկ ռազմական գործողության ընթացքում մշտական ​​շփումներ ունի պաշտպանության նախարարի հետ», – […] ...

BACK_TO_TOP