Քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը միայն արտահերթ ընտրություններն են. Դավիթ Շահնազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+16.09 oC

Քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը միայն արտահերթ ընտրություններն են. Դավիթ Շահնազարյան

11:53 03.05.2018

Քաղաքական նման խորը ճգնաժամից դուրս գալու միակ ելքը միայն ընտրություններն են: «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել քաղաքական և պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Իրավիճակը հետևյալն է. կա մեծամասնություն՝ Հանրապետական կուսակցությունը, և երեկ խորհրդարանում երեք քաղաքական ուժեր, քանի որ կոալիցիայից Դաշնակցությունն արդեն դուրս է եկել, պաշտպանում էին պրն. Փաշինյանի թեկնածությունը՝ որպես վարչապետ: Այդ պայմաններում, ընդամենը որպես վարչապետ, պարզ է, որ չէր ընտրվելու: Երեկվա նիստի մասին, դա առանձին խոսակցություն է, եկեք այսօր չանդրադառնանք: Այսինքն միակ ելքն այս իրավիճակից և՛ տեսնում էի, և՛ տեսնում եմ, որ այն արդեն կատարվում է,  դա փոքրամասնության կառավարություն ձևավորելն էր»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:

Իր խոսքով՝ նման շրջադարձի դեպքում Հայաստանում՝ քաղաքական հազվադեպ հանդիպող գործընթացի ականատես կլինենք, քանի որ այս կերպ մեր երկիրը ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ առաջ կկատարի ժողովրդավարակա պետություն ստեղծելու ճանապարհին:

«Սա շատ ավելի նուրբ մեխանիզմ է, քան օրինակ՝ Կոաբիտացիոն կամ կիսանախագահական մեխանիզմները: Խնդիրն ինչում է, այդ երեք կուսակցությունները ոչ թե պետք է պաշտպանեն և ասեն, որ մենք քվեարկելու ենք, որպեսզի Փաշինյանը դառնա վարչապետ, այլ պետք է ձևավորեն կոալիցիա և վերցնեն ողջ քաղաքական պատասխանատվությունը: Բայց քանի որ խորհրդարանում կա մեծամասնություն, նրանք պայմանավորում են մեծամասնության հետ, որ առաջինն ընդունում են վարչապետի իրենց թեկնածուին, երկրորդը՝ ընդունում են նրա ծրագիրն անվերապահորեն, դա պայմանավորվածությունների մեջ է, բոլոր այն օրենքները, որ փոքրամասնությունը բերում է Խորհրդարան, մեծամասնությունը կողմ պետք է քվեարկի, բայց քաղաքական պատասխանատվությունը մնում է ոչ թե մեծամասնություն հանդիսացող ընդդիմության վրա՝ չնայած նրանք կողմ են, այլ փոքրամասնության կառավարության վրա: Այդ կոալիցիայի վրա: Որպես կանոն՝ փոքրամասնության կառավարությունն ձևավորվում է արտահերթ ընտրությունների համար: Քաղաքական ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ գոյություն չունի»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

Ոսկե մեդալի 4 հավակնորդ ունենք. Կարեն Գիլոյանը՝ առաջիկա Օլիմպիական խաղերի և մարզաշխարհի խնդիրների մասին

21:00 18.04.2024

Ոսկե մեդալի 4 հավակնորդ ունենք. Կարեն Գիլոյանը՝ առաջիկա Օլիմպիական խաղերի և մարզաշխարհի խնդիրների մասին

Վերջին շրջանում անընդհատ գերիշխում են քաղաքական իրադարձությունները, և շատ այլ ոլորտներ, այդ թվում` սպորտը, մնում են ինչ-որ տեղ ստվերում: Ավելի ճիշտ` ոչ թե սպորտը, այլ սպորտի խնդիրները և դրանց մասին խոսելը: Սպորտն էլ խնդիրներ ունի, ծրագրեր, ձեռքբերումներ, և իվերջո, սպորտն էլ է ինչ-որ չափով քաղաքականություն: Այս ամենի շուրջ «Հեռանկարն» այսօր զրուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ […] ...

Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

19:51 18.04.2024

Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։ Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

19:40 18.04.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Ողջունելով համանախագահի այցը Հայաստան՝ փոխվարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ […] ...

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկում կատարված դանակահարության դեպքի վերաբերյալ

19:31 18.04.2024

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկում կատարված դանակահարության դեպքի վերաբերյալ

Ապրիլի 11-ին` ժամը 21.31-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արթիկ քաղաքի Գորկու փողոցից բուժօգնության էր տեղափոխել արնահոսող վերքերով, ոչ սթափ տղամարդու: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել էր, թե Գորկու փողոցում ընկել է: Տղամարդու հայտնածը, սակայն, կասկածի տեղիք էր տվել: Արթիկի բաժնի ծառայողները կատարվածի հանգամանքները […] ...

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին

19:10 18.04.2024

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի առցանց նիստին։ Մասնակիցներն անդրադարձ են կատարել ENNHRI-ի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցին, ինչպես նաև քննարկել եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն […] ...

BACK_TO_TOP