Viber-ը Ռուսաստանում կարող է արգելափակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+19.09 oC

Viber-ը Ռուսաստանում կարող է արգելափակվել

18:26 05.05.2018

ՌԴ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից անհանգստացնող լուրեր են տարածվում, որ հնարավոր է՝ ՌԴ-ում Viber մեսենջերն արգելափակվի: Պատճառը նույնն է, ինչպես «Տելեգրամի» դեպքում. ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը պահանջել է հանձնել կոդավորման բանալիները օգտատերերի նամակագրությունները ապակոդավորելու համար: 

ՌԴ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչի հավաստմամբ՝ եթե Viber-ի ղեկավարությունը չհամաձայնի կատարել Անվտանգության դաշնային ծառայության պահանջները, համաձայն Ռուսաստանի օրենսդրության, հնարավոր է՝ ՌԴ տարածքում մեսենջերի օգտագործումը սահմանափակվի:

Սակայն Viber-ի ծրագրավորողների թիմը հավաստիացնում է, որ անհնար է տալ այդ բանալիները. դրանք պահպանվում են օգտատերերի սարքերում: Ընկերությունը չի կարող ստանալ այդ բանալիները՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումներից ելնելով:

 Ի դեպ, ՌԴ ում  Viber օգտագործողների թիվը գերազանցում է 9.5 միլիոնը, իսկ Telegram-ի  օգտատերերի թիվը 2.7 միլիոն էր:

 
 

 

 

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […] ...

Կանադայում՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ

21:18 23.04.2024

Կանադայում՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ

Ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Կանադայում ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, ինչին հաջորդելու է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ «Հրավիրում ենք բոլորին մասնակցել նշված միջոցառումներին»,-նշված է Կանադայում ՀՀ դդեսպանության հաղորդագրության մեջ։ ...

Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները

21:12 23.04.2024

Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները

Ապրիլի 23-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆտերի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերություններին և փոխշահավետ համագործակցությանը։ Կարևորվեց երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը։ ...

Բժիշկը թվարկել է գարնանը հոգնածության ու քնի խանգարման պատճառները

21:05 23.04.2024

Բժիշկը թվարկել է գարնանը հոգնածության ու քնի խանգարման պատճառները

Գարնանը քնի խանգարման և հոգնածության պատճառը վիտամինների պակասն է և կլիմայի սեզոնային փոփոխությունները, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Լյուբերցի շրջանային հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նատալյա Շչիպիցինան։ «Գարնանը քնի խանգարման և հոգնածության պատճառները կապված են վիտամինների դեֆիցիտի հետ, քանի որ ձմռանը մարդն ավելի քիչ բանջարեղեն և մրգեր է օգտագործում: Սա նույնպես անցումային շրջան է, այսինքն՝ իրականում մենք […] ...

Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է բեմի վրա ելույթի ժամանակ. պահը ֆիքսվել է տեսանյութում

20:50 23.04.2024

Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է բեմի վրա ելույթի ժամանակ. պահը ֆիքսվել է տեսանյութում

Կոլումբիայի Սաբանալարգա քաղաքի քաղաքապետ Խորխե Էլիաս Չամսի տաբատն ընկել է հագից բեմի վրա ելույթ ունենալիս. պահը ֆիքսվել է տեսանյութում։ Այս մասին հրապարակումը հայտնվել է Gestion Colombia ամսագրի X հարթակում: Դեպքը տեղի է ունեցել, երբ պաշտոնյան դպրոցում հանդես է եկել հանդիսավոր ելույթով: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է նրա տաբատն ընկնում, և նա բեմում մնում […] ...

Ելույթ Եվրոպական հարթակից, հագեցած օրակարգ. ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր

20:45 23.04.2024

Ելույթ Եվրոպական հարթակից, հագեցած օրակարգ. ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր

Ելույթ Եվրոպական հարթակից, հագեցած օրակարգ: Ալեն Սիմոնյանը հանդիպել է նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ: ԱԺ նախագահն Իսպանիայում մասնակցել է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին, որի առանցքում էին ԵՄ տարածաշրջանում տիրող իրավիճակն ու տաբեր հատվածներում ընթացող պատերազմները: Ալեն Սիմոնյանի Իսպանիա այցի մանրամասները՝ ԱԺ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP