Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մշակույթի մի շարք գործիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+13.09 oC

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մշակույթի մի շարք գործիչների հետ

17:12 05.05.2018

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մշակույթի մի շարք գործիչների հետ: Փաշինյանի առաջարկով՝ արվեստագետները ներկայացնում են իրենց տեսակետներն ու մոտեցումները, թե ինչպես են նրանք պատկերացնում նոր ձևավորվող կառավարության գործունեությունը մշակույթի ոլորտում: Ներկաներին լսելուց հետո Փաշինյանը ներկայացրել է իր համառոտ պատկերացումը արվեստի գործիչների բարձրացրած խնդիրների մասին, այն մասին, թե ինչ հասկացավ նա հանդիպման ընթացքում: 

«Մշակութային քաղաքականության գործնական խնդիրը հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումն է այնպես, որ մարդը չխանգարի ուրիշ մարդկանց ապրել և ինքնադրսևորվել, ավելին՝ լինի բարենպաստ միջավայր ուրիշների ստեղծարար ընդունակությունների բացահայտման և զարգացման համար: Մշակութային քաղաքականության խնդիրներից մեկը ազգային ինքնության և ինքնագիտակցության ձևակերպումը, պաշտպանությունն ու զարգացումն է,  համաշխարհային մշակույթի հետ փոխադարձ հաղորդակցության ապահովումը, անհատի և պետության հարաբերությունների ու փոխադարձ պատասխանատվության արժեքային շրջանակի ձևակերպումը: Իսկ մշակույթի նախարարության գործնական խնդիրը պետք է լինի այս ամենի իրագործումը: Ցանկացած քայլ պետք է գնահատել ըստ այն, թե որքանով է այդ քայլը ծառայում այս նպատակին: Եթե հրապարակի այն վերաբերմունքը, որ մարդիկ ունեին իրար նկատմամբ, չի տեղափոխվելու ավտոբուս, խանութ, շուկա, բակ, բանակ, դպրոց, հեղափոխությունը կդառնա անիմաստ: Ես կարծում եմ, որ այս առումով խնդիրները պետք է ձևակերպել կոնկրետ, որպեսզի անելիքը նույնպես լինի հստակ»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով

23:52 23.04.2024

ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք: Բարձրացված հարցը հեռախոսակապի միջոցով քննարկվել է Լեո Նիկոլյանի հետ: Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով: […] ...

Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

22:59 23.04.2024

Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

Այսօր բռնարարները կրկնում են իրենց անօրինական և անմարդկային գործողությունները, քանի որ մեկ դար առաջ էթնիկ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն, ըստ էության, անպատիժ է մնացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն: «Պատիվ ունեմ միանալու իմ գործընկերներին՝ Սենատում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, վերահաստատելու […] ...

Ապրիլի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:08 23.04.2024

Ապրիլի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 8, 73, 75, 77, 79 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 5, 7, 8, 9 շենքեր, Բակունցի փ. 2, 4, 8, 10, 12 շենքեր, […] ...

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […] ...

Ի՞նչ մտավախություններ է առաջացնում սահմանազատման գործընթացը. մանրամասնում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

21:47 23.04.2024

Ի՞նչ մտավախություններ է առաջացնում սահմանազատման գործընթացը. մանրամասնում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

Հասարակական բուռն արձագանքով է ուղեկցվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական որոշումը: Ի՞նչ է նշանակում այդ որոշման քարտեզային նկարագրությունը: Այս և այլ հարցեր «Հեռանկարում» քննարկվել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզի շինհրապարակներում թերություններ արձանագրելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել

21:38 23.04.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզի շինհրապարակներում թերություններ արձանագրելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած շրջայցի ժամանակ մի շարք շինհրապարակներում թերություններ արձանագրելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել։ Մասնավորապես՝ որոշվել է խիստ միջոցներ ձեռնարկել Բերդաշեն բնակավայրում միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։ Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացրել է օբյեկտում առկա կոնստրուկտիվ […] ...

BACK_TO_TOP