Գյումրիում շարունակվում են բողոքի ակցիաններն ընդդեմ Սահակ Մինասյանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+5.09 oC

Գյումրիում շարունակվում են բողոքի ակցիաններն ընդդեմ Սահակ Մինասյանի

10:57 07.05.2018

Շիրակի պետական համալսարանում բողոքի ակցիաները շարունակվում են։ Ցուցարարները հավաքվել են բուհի մուտքի մոտ: Դժգոհողների մեծ մասը Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներն են, նախկին ու ներկա դասախոսներ։ Բողոքի ակցիայի մասնակիցներին է միացել նաև Անահիտ Ֆարմանյանը,ով մի քանի օր առաջ է ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանով ազատվել աշխատանքից ու պրոռեկտորի պաշտոնից։ Ցուցարարները պահանջում են ռեկտորի հրաժարականը։

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին Շիրակի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները նստացույց էին սկսել, որով պահանջում էին ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Նրանք իրենց ակցիան դարեցրել էին, երբ հայտնի էր դարձել, որ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանն անձամբ կայցելի բուհ:

Այսօր առավոտյան ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին տեղեկատվությունը, թե նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը կայցելի Գյումրի:

Շիրակի պետական համալսարանի՝ աշխատանքից ազատված դասախոսները պնդում են, որ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հետ պայմանավորվածություն է եղել, որ նա այսօր՝ մայիսի 7-ին, կայցելի Գյումրի: Հենց այդ պայմանավորվածությունից հետո էլ ցուցարարները, նախարարի պաշտոնակատարի հորդորով, դադարեցրել էին իրենց ակցիան:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է կրթության իրավունքի բարելավման աշխատանքները

18:50 28.03.2024

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է կրթության իրավունքի բարելավման աշխատանքները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված գործողությունները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդգծելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման […] ...

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

17:06 28.03.2024

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց: Ատեստավորման ընթացքին այսօր հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ: Նախարարի տեղակալը […] ...

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն

15:22 28.03.2024

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Նարեկ Բաբայանը եւ Կնյազ Հասանովը: Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրելյանը շնորհավորել […] ...

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

12:34 28.03.2024

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, […] ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ

11:21 28.03.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեին (նստավայրը՝ Մոսկվա): ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ բարեկամական կապերի զարգացման: ՀՀ-ում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն շնորհակալություն է հայտնել […] ...

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

10:21 28.03.2024

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 500 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական […] ...

BACK_TO_TOP