2018-ին նախատեսվում է նվազեցնել կառավարության պարտքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+21.09 oC

2018-ին նախատեսվում է նվազեցնել կառավարության պարտքը

19:35 07.05.2018

2016 թվականին Հայաստանի իշխանությունը ստանձնած կառավարությունը խնդիր էր դրել աստիճանաբար դանդաղեցնել ՀՀ կառավարության պարտք / ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպը, որը 2014-2016թթ. աճել էր շուրջ 13 տոկոսային կետով, իսկ միայն 2016-ին՝ 7.7 տոկոսային կետով (այս ցուցանիշի միանգամից նվազեցումը կտուգաներ տնտեսական աճը):

Կառավարության 19 ամիսների գործունեությունը ներկայացնելիս այս տվյալները ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը.

«Վարչապետի պաշտոնակատարը մեջբերում է ֆինանսների նախարարության հաշվետվությունը, որում մասնավորապես նշվում է հետևյալը․ «2017թ-ին կառավարությանը հաջողվեց իր առջև դրած խնդիրն իրագործել, այն է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի արդյունքում պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպն էապես նվազեցվեց և պարտք/ՀՆԱ ցուցանիշն աճեց ընդամենը 1.8 տոկոսային կետով: Իսկ արդեն 2018թ-ին հարկաբյուջետային ծրագրի իրականացման պայմաններում նախատեսվում է պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազեցում՝ շուրջ 1.3 տոկոսային կետով:

Վերոնշյալ հարկաբյուջետային քաղաքականությունն իրագործվել է պարտքի խելամիտ կառավարման ուղենիշներին համահունչ: Ավելին «Առաջիկա տարվա ընթացքում մարվող ՊՊ-երի կշիռը ՊՊ-երի ծավալի մեջ (տարեվերջին)» ցուցանիշը, որը բնութագրում է պարտքի կառավարման ոլորտում կառավարության իրացվելության հետ կապված ռիսկերը (ընդհանուր պարտքի մեջ որքան մեծ է ընթացիկ տարվա մարումները, այդքան կառավարությունը կարող է ընթացիք իրացվելիության դժվարություններ ունենա) 2016թ. 22.9%-ից նվազել է 2017թ. 16.4%-ի՝ գտնվելով իրացվելիության սահմաններում:

Ընդ որում այս միտումը շարունակվել է նաև 2018թ-ի ընթացքում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզպետի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն

17:56 23.04.2024

Շիրակի մարզպետի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն՝ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզային ու համայնքային իշխանությունների պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետը ողջույնի խոսքում նշել է, որ համայնքային այցելությունները նպատակ ունեն համատեղ աշխատանքն առավել սերտացնելու և համագործակցության միջոցով առկա խնդիրները օր առաջ լուծելու․ «Ինձ համար […] ...

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

17:52 23.04.2024

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վարչական դատարանի դատավոր Օքսանա Դիլբանդյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Օհանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: ...

Կասեցվել է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով գործող «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:48 23.04.2024

Կասեցվել է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով գործող «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել Իջևան քազաքում գործող «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտում։ Ստուգմամբ պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝ 🛑 սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքն ու սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, 🛑 աշխատանքային մակերևույթները չեն […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին

17:44 23.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և FASTEX-ի բիզնես զարգացման տնօրեն Արմանդ Փինարբասին: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին` կարևորել է Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունն ու Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ամրապնդող և խթանող նախաձեռնությունները, ինչպես նաև միասնական օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը: Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն […] ...

Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

17:38 23.04.2024

Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները ցիտել են Ալիևի խոսքերն այն մասին, որ կողմերը երբեք այսքան չեն մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը: «Մենք մի ժամանակ նույնիսկ չէինք կարողանում համաձայնության գալ բազային սկզբունքների շուրջ»,-նշել է Ադրբեջանի […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

17:32 23.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին: Ողջունելով ներկաներին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանը՝ որպես պետություն չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության։ Սա աքսիոմա է, որի իրականացումն այժմ կատարում է մեր երկրի գործող կառավարությունն ու իշխանությունը։ Մենք ունենք մարդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որպես գլխավոր ուժ: Չունենք նյութական […] ...

BACK_TO_TOP