Խռմփոցից գանգի պատերը բարակում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+24.09 oC

Խռմփոցից գանգի պատերը բարակում են

09:32 08.05.2018

Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ խռմփացնող մարդկանց մոտ գանգը սովորականից 1.23 միլիմետրով ավելի բարակ է։ Ինչպես նշում են մասնագետները, գանգրոսկրերի էրոզիան ողնուղեղային հեղուկի (ողնուղեղային հեղուկը պաշտպանում է ուղեղն ու ողնաշարը) արտահոսք է առաջացնում, ինչն էլ կարող է ծերունական թուլամտության, ինսուլտի և անգամ վաղաժամ մահվան պատճառ դառնալ։

Հետազոտությանը 40-60 տարեկան 114 մարդ է մասնակցել։ Արդյունքում պարզվել է, որ օրինաչափությունը նկատվում է խռմփացնող բոլոր մարդկանց մոտ՝ անկախ սեռից ու տարիքից։

Գիտնականները դեռևս չեն կարողանում բացատրել այս երևույթը: Գանգոսկրերի էրոզիայի ռիսկերը նվազեցնելու նպատակով հետազոտությունները պետք է շարունակել, գրում է The Daily Mail-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

11:28 23.04.2024

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։ Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝ սևեռել դպրոցական երեխաների ուշադրությունը առողջ սնվելու և առողջ ապրելակերպի սովորույթների ուղղությամբ. օգնել դպրոցական երեխաներին՝ զարգացնել առողջ ապրելակերպ և սնուցման […] ...

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

10:22 23.04.2024

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98 տոկոս իմունիտետ: Թե որոնք են կարմրուկի ախտանշանները, ինչ բարդություններ կարող են առաջանալ և ինչպես բուժել` տեսանյութում: ...

Թվարկվել են այն 10 բաղադրիչները, որոնք չպետք է լինեն ատամի մածուկի մեջ

09:28 23.04.2024

Թվարկվել են այն 10 բաղադրիչները, որոնք չպետք է լինեն ատամի մածուկի մեջ

Ատամի մածուկ ընտրելը ոչ միայն նախասիրության հարց է, այլ նաև բերանի խոռոչի առողջությունը հոգալու կարևոր մաս: Որոշ ատամի մածուկներ կարող են վնասակար բաղադրիչներ պարունակել: Փորձագետները առանձնացնում են 10 նյութ, որոնցից պետք է խուսափել, ինչպես Gazet.ru-ին ասել է ատամնաբույժ Տատյանա Սումցովան։ «Դրանց թվում է տրիկլոզանը: Այս հակաբակտերիալ միջոցը կապված է հակաբիոտիկների դիմադրության և հորմոնալ անհավասարակշռության զարգացման […] ...

Գաստրոէնտերոլոգը թվարկել է բրոկկոլիի օգտակար հատկությունները

08:20 23.04.2024

Գաստրոէնտերոլոգը թվարկել է բրոկկոլիի օգտակար հատկությունները

Բրոկկոլին ամենաօգտակար բանջարեղենն է, քանի որ 100 գրամը պարունակում է C և K վիտամինների գրեթե ամբողջ օրական պահանջը։ Այս մասին հայտարարել է գաստրոէնտերոլոգ Դարիա Ուտյումովան։ «Վիտամին C-ն կարգավորում է նյարդային համակարգի գործառույթները, ինչպես նաև ակտիվացնում է էնդոկրին գեղձերի աշխատանքը։ Այն նաև մասնակցում է սթրեսի նկատմամբ դիմադրության ձևավորմանը, քանի որ հակաօքսիդանտ է։ Այս հատկությունների շնորհիվ վիտամին […] ...

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

19:51 22.04.2024

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Ինեսսա Ասմանգուլյանի, ոլորտի մասնագետների և ծրագրի շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացվել են 2025-2027թթ. համար Գլոբալ հիմնադրամի նոր դրամաշնորհի հայտի ներկայացումը և դրա հաստատումը, ինչպես նաև Հայաստանին հատկացված դրամաշնորհային միջոցների` […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններ

17:47 22.04.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններում: Արմավիրի բժշկական կենտրոնում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքի հնարավորություններին, վերակառուցվող ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղում` հետևել շինարարական աշխատանքների ընթացքին: Ներկայացվել են բժշկական կենտրոնների բաժանմունքների աշխատանքները, մատուցվող ծառայությունների ծավալը, […] ...

BACK_TO_TOP