Եկ Արցախ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Արցախից վերադառնալիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+10.09 oC

Եկ Արցախ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Արցախից վերադառնալիս

09:49 10.05.2018

Մայիսի 9-ին Արցախից վերադառնալիս ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր արցախյան տպավորությունների մասին:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ստեփանակերտը գեղեցիկ քաղաք է, իսկ Արցախում բազմաթիվ տեսարժան վայրեր կան՝ կոչ անելով բաց չթողնել այդ ամենը տեսնելու առիթը:

«Հույս ունեմ, որ մեր հայրենակիցները ՀՀ-ում և Սփյուռքում առիթը բաց չեն թողնելու այցելել Արցախ: Այցելե՛ք Ձեր ընկերների և հարազատների հետ, այստեղ բազմաթիվ տեսարժան վայրեր կան տեսնելու և, իհարկե, զգալու այն մթնոլորտը, որ հաստատված է Արցախում: Իսկ Արցախի խոհանոցը, խմիչքները անզուգական են»,- նշել է Փաշինյանը և ավելացրել, որ արդյունավետ է գնահատում Արցախ իր այցի արդյունքները:
 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԹ խորհրդարանում «ԼՂ-ի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկմանը բարձրացվել է Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը

20:44 26.03.2024

ՄԹ խորհրդարանում «ԼՂ-ի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկմանը բարձրացվել է Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը

Մի նախկին պաշտպան Արման Թաթոյանի Լոնդոնում ՄԹ խորհրդարանի անդամների հետ հանդիպման հաջորդ օրը «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով Խորհրդարանի քննարկմանն օգտագործվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք աշխատանքների արդյունքները: Ինչպես հայտնում են հիմնադրամից, բարձրացվել է նաև Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը:   Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում

17:49 26.03.2024

Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: «Հարգելի՛ գործընկերներ, Վեց ամիս է անցել այն օրից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա եւ գրավել այն: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տեւած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների եւ […] ...

ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԼՂ-ին ու Հայաստանին նվիրված քննարկում՝ Բելգիայի Սենատում

18:48 25.03.2024

ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԼՂ-ին ու Հայաստանին նվիրված քննարկում՝ Բելգիայի Սենատում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն էր վերլուծել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ իրականացված կլոր սեղանի […] ...

Տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում

18:34 21.03.2024

Տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում

Այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մարզպետերը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն […] ...

Բրիտանացի պատգամավորը խորհրդարանում խոսել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շրջափակման ու այնտեղ իրականացրած էթնիկ զտման մասին և առաջարկով հանդես եկել

11:49 21.03.2024

Բրիտանացի պատգամավորը խորհրդարանում խոսել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շրջափակման ու այնտեղ իրականացրած էթնիկ զտման մասին և առաջարկով հանդես եկել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ռուպա Հաքը հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարդ է՝ շեշտելով, որ այս տարածաշրջանում ժողովրդավարական Հայաստանն ունի թշնամական հարևան՝ ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով ու հայերի դեմ էթնիկ դրդապատճառներով հանցագործություններով։ Պատգամավորն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու այնտեղ իրականացրած էթնիկ զտմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, […] ...

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում հայտնվել է Արցախում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը

23:20 17.03.2024

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում հայտնվել է Արցախում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը

Հայքի մշակույթի օմբուդսմենը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամբողջապես հայաթափված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են ոչնչացնել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող համալիրները եւ հուշարձաններ։ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում այս անգամ էլ հայտնվեց Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Հուշարձանների բացումը տեղի ունեցել 2016 թ.-սեպտեմբերի 7-ին։ Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ […] ...

BACK_TO_TOP