Իսրայելի և Իրանի սրվող հակամարտությունը բացասաբար կազդի ՀՀ տնտեսության վրա. փորձագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+17.09 oC

Իսրայելի և Իրանի սրվող հակամարտությունը բացասաբար կազդի ՀՀ տնտեսության վրա. փորձագետ

10:49 10.05.2018

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, մայիսի 10-ին Սիրիայում տեղակայված իրանական ռազմական միավորումները Իսրայել-Սիրիա սահմանում տեղակայված Իսրայելի ԶՈւ-ի դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 20 հրթիռ։ Ըստ իսրայելական պաշտոնական աղբյուրների՝ դրանք արձակվել են խորհրդային արտադրության «Ураган» տեսակի ՀԿՌՀ-ից, որոնցից 4-ը խոցվել է «Երկաթյա գմբեթ» կոչվող ՀՀՊ համակարգի միջոցով, մնացած հրթիռները ընկել են Սիրիայի տարածքում։

Սիրիական ոչ պաշտոնական աղբյուրներով, հրթիռակոծվել են Իսրայելի մի քանի քաղաքներ։ Ի պատասխան, իսրայելական կողմը հրթիռակոծել է Սիրիայի տարածքում ավելի քան 50 թիրախ՝ մեծամասամբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի բազաներ, ռազմական շտաբներ և հետախուզական ստորաբաժանումներ, այդ թվում և սիրիական ՀՕՊ 5 ռադար։

Քաղաքական վերլուծաբան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը SHANTNEWS.AM-ին տված հարցազրույցում նշել է.

«Կարծում եմ, կողմերի միջև լարվածությունը կպահպանվի հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային պայմանագրից ամերիկյան կողմի դուրս գալու որոշման մասին։ Ավելին, ամենայն հավանականությամբ այդ քայլին կհետևի Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին որոշումը, ինչը Թրամփն արդեն որակեց որպես «ամենաբարձ մակարդակի պատժամիջոցներ»։

Այս ամենում հայկական կողմի համար շարունակում է մնալ հարևան Իրանի կայունության ու անվտանգության ապահովման հիմնահարցը։ Կարծում եմ՝ Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցները կարող են բացասական անդրադառնալ այդ թվում և ՀՀ տնտեսական քաղաքականության վրա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները բացահայտել են Պլուտոնի մակերևույթի հսկայական «սրտի» առեղծվածը

08:48 19.04.2024

Գիտնականները բացահայտել են Պլուտոնի մակերևույթի հսկայական «սրտի» առեղծվածը

Բեռնի համալսարանի և Մոլորակների հետազոտությունների ազգային կենտրոնի շվեյցարացի աստղագետները հայտնաբերել են, թե ինչպես է Պլուտոնի մակերևույթի վրա առաջացել սրտի ձևով հսկայական շրջան, որը հայտնի է որպես Թոմբո շրջան: Հետազոտությունը հրապարակվել է Nature Astronomy (NatAstro) գիտական ​​ամսագրում: Պլուտոնի «սիրտը» տարասեռ է։ Նրա արևմտյան մասը՝ Sputnik Planitia-ն, զբաղեցնում է մոտ 2,4 միլիոն կիլոմետր տարածք, որը համարժեք է […] ...

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

23:41 18.04.2024

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այսօր ռուսական գազն ու նավթամթերքը գնվում են աշխարհի երրորդ երկրների միջոցով։ Սակայն Ֆրանսիան, շնորհիվ ատոմային էներգիայի օգտագործման իր մոդելի և այլընտրանքային աղբյուրների, ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան մյուս պետությունները»,-ասել է […] ...

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

23:33 18.04.2024

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

Միացյալ Նահանգները մտադիր չէ կողմ քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի օգտին, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Միացյալ Նահանգները դեմ է քվեարկելու Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձեւին»,- ճեպազրույցում ասել է Պատելը։ Պաղեստինն այժմ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։ Այսօր նախատեսված է ՄԱԿ-ի […] ...

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են․ Աբդոլահիան

23:11 18.04.2024

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են․ Աբդոլահիան

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են, և այժմ պետք է քայլեր ձեռնարկվեն Իսրայելին հետագա էսկալացիայից հետ պահելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Այժմ ավարտվել են Իրանի օրինական պաշտպանության, նրա փոխադարձ ու համաչափ գործողությունները, այս առումով անհրաժեշտ է զսպել Իսրայելի ռեժիմը Իրանի շահերի դեմ ուղղված հետագա արկածախնդրությունից»,- ասել է […] ...

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

20:40 18.04.2024

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, ըստ որի՝ պետական ​​բյուջեն խնայելու նպատակով ժամանակավորապես կկրճատվեն փախստականների նպաստները, հինգշաբթի հայտնել է երկրի ՆԳՆ-ը։ «Կառավարության ծրագրին համապատասխան՝ նպաստի չափը կնվազեցվի Սահմանադրությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Հստակեցվում է, որ ուժի մեջ մտնելուց հետո օրենքը գործելու է մինչև 2025 թվականի ավարտը։ Նպաստների կրճատումն անհրաժեշտ է պետական ​​բյուջեն խնայելու համար, որը համաձայնեցվել […] ...

Մակրոնն ասել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև

20:30 18.04.2024

Մակրոնն ասել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև, սակայն այցի ժամկետ առայժմ չկա։ «Այո, դա դեռ պլանների մեջ է, բայց ես դեռ ժամկետ չունեմ ձեզ ասելու»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մարտին Մակրոնը նույնպես հայտարարել էր, որ անպայման գնալու է Ուկրաինա։ Ֆրանսիական Tribune թերթը […] ...

BACK_TO_TOP