Որտե՞ղ է ամենաշատ աղբը՝ տիեզերքո՞ւմ, ցամաքո՞ւմ, թե՞ օվկիանոսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+25.09 oC

Որտե՞ղ է ամենաշատ աղբը՝ տիեզերքո՞ւմ, ցամաքո՞ւմ, թե՞ օվկիանոսում

13:12 10.05.2018

Այն, որ մեր մոլորակը սարսափելի աղտոտված է, բնապահպանները վաղուց են ահազանգում: Գիտնականների հետ համատեղ նրանք փորձում են հասկանալ, թե կոնկրետ որտե՞ղ է աղբն ավելի շատ՝ տիեզերքո՞ւմ, ցամաքո՞ւմ, թե՞  օվկիանոսում: Հաջողվել է հաշվել, որ տիեզերքում անկառավարելի «թռչում է» մոտ 220 հազար տոննա աղբ՝ 5 հազար տոննա ընդհանուր քաշով: Այդ տիեզերական աղբի հավաքման գործը հանձնարարված է RemoveDEBRIS  տիեզերական աղբահավաքին, որը պետք է «որսա թռչող օբյեկտները» հսկայական ցանցի միջոցով: 

 

 

 

Աղբի քանակությունը տիեզերքում անհամեմատելի է ցամաքային աղբի հետ: Խաղաղօվկիանոսյան «աղբավայրը» գոյացել է Ասիայի և Ամերիկայի գետերից լցվող աղբից և նավերից: Հիմա այդտեղ 100 մլն տոննա աղբ կա:  

 
 
Բանգլադեշ պետության Չիտտագոնգա քաղաքի մերձափնյա տարածքում է տեղակայված նավերի ամենամեծ աղբավայրը: Այստեղ է հավաքվում աշխարհի բոլոր անպիտան նավերի 50 տոկոսը: 2010 թվականին այն փակվել է, քանի որ տարեկան մոտ 2 մլն տոննա թունավոր գազ էր արտանետում: 

 

 

 

 

 

 

 Բազմաթիվ երկրներում արգելվում է աղբանոց նետել էլեկտրոնային աղբը, այդ պատճառով դրանք տեղափոխում են Աֆրիկա: Գանայի Հանրապետության Ագբոգբոլշի աղբավայրն ամենամեծն է, որտեղ կուտակվում է միայն էլեկտրոնային աղբ:

 

 

 

 

 

Եգիպտոսում աղբի հարցը յուրովի են լուծել: Այստեղ աղբավայրի են վերածել Մանշիյատ Նասիր թաղամասը: Այստեղ բնակվում են աղբահավաքները: Նրանք հավաքում են քաղաքային ողջ աղբը և տեսակավորում:  

 

 

 

 

 

Ռուսաստանի ամենամեծ աղբավայրում ՝ Սալարևոյում, որն ի դեպ 2007-ին փակվել է, 50 հա տարածքի վրա կար ավելի քան 15 մլն տոննա աղբ: Միջազգային մասշտաբներով դա, իհարկե, համեստ ցուցանիշ է: Ներկայումս մշակումից հետո տարածքը նմանվել է խոտածածկ լեռան: Հետագայում այստեղ զբոսայգի են կառուցելու:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին

14:35 23.04.2024

Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին

2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմել են գրեթե կես միլիոն զինվորական։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Ուկրաինայի զինված ուժերի ձախողումը կանխելու համար Վաշինգտոնը մտադիր է Կիևի ռեժիմին հատկացնել գրեթե 61 միլիարդ դոլար։ Ամերիկյան իշխանությունները հայտարարում են, որ իրենց շահերի համար Ռուսաստանի դեմ պայքարում պետք է մեռնեն ուկրինացիները։ […] ...

Դուբայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը՝ տեղումների պատճառով խափանումներից հետո

13:59 23.04.2024

Դուբայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը՝ տեղումների պատճառով խափանումներից հետո

Դուբայի միջազգային օդանավակայանը ապրիլի 22-ից ամբողջությամբ վերականգնել է բնականոն աշխատանքը, որը խաթարվել էր ԱՄԷ-ի համար ռեկորդային հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնում է Dubai Airports-ը, որը կառավարում է էմիրության օդանավակայանները։ «ԱՄԷ-ում վերջին 75 տարվա ամենահորդառատ տեղումներից հետո Dubai Airports-ը զգալի առաջընթաց է գրանցել Դուբայի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերականգնման և նորմալացման գործում», – ասվում է ընկերության […] ...

Էրդողանը Գազայի հատվածի կարգավորումն անվանել է իսլամական աշխարհի համար ամենակարեւոր խնդիրը

13:10 23.04.2024

Էրդողանը Գազայի հատվածի կարգավորումն անվանել է իսլամական աշխարհի համար ամենակարեւոր խնդիրը

Գազայի հատվածի ճգնաժամի լուծումը կրիտիկական խնդիր է իսլամական աշխարհի համար և պահանջում է մոբիլիզացիա։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Իրաքից, ուր նա այցելել էր ապրիլի 22-ին։ Նրա հայտարարությունները մեջբերում է Anadolu գործակալությունը։ «Գազայի հարցը այժմ իսլամական աշխարհի ամենակարևոր խնդիրն է, որտեղ իսլամական աշխարհը պետք է միավորվի, լուծում […] ...

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

12:59 23.04.2024

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գորանբոյ շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:27-ին, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։ Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել։ ...

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

12:43 23.04.2024

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Կատարի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանի սահմանազատման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունը հրապարակել է Կատարի ազգային լրատվական գործակալությունը։ Համաձայն հայտարարության՝ Կատարը հույս ունի, որ նախնական համաձայնությունը ճանապարհ կհարթի երկու կողմերի միջև չլուծված խնդիրների լուծման համար՝ երկխոսության և խաղաղ միջոցներով: ...

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ

11:55 23.04.2024

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ: Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կանադային միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար: «Կանադան մեր վստահելի […] ...

BACK_TO_TOP