Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Օնիկ Նազարյանին (Կոտայքի մարզ, ք. Հրազդան) պատկանող հացի և Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի գործունեության կասեցումը:

Արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները:

Այս մասին հայտնում են ՍԱՊԾ լրատվական ծառայությունից: