«Լույս» հիմնադրամը փակվում է. բաց նամակ «Լույս»-ի տնօրենից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+22.09 oC

«Լույս» հիմնադրամը փակվում է. բաց նամակ «Լույս»-ի տնօրենից

17:53 10.05.2018

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը բաց նամակ է հղել:

Ուղիղ ինը տարի առաջ, այնժամ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանն ինձ հնարավորություն ընձեռեցին ղեկավարելու նորաստեղծ և մեծ տեսլականով «Լույս» հիմնադրամը։ Նպատակն էր կազմավորել նորարար և քննամիտ երիտասարդների նոր սերունդ՝ ապահովելու համար Հայաստանի զարգացումը աշխարհի առաջատար երկրներին համաքայլ։

Լավագույն կրթություն ստանալով՝ այս երիտասարդները ձեռք են բերել առաջնակարգ գիտելիք ու հմտություններ, վերլուծական կարողություններ, զարգացրել առաջնորդության ջիղը․ այս ամենի նպատակն էր պատրաստել երկրում դրական փոփոխության առաջամարտիկներ։

«Լույս»-ի կայքը գործարկվեց հենց 2009-ի մայիսի 9-ին, և Հիմնադրամը սկսեց կրթաթոշակ շնորհել աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին։

«Լույս»-ը մասնագիտական կյանքիս ամենամեծ արկածներից է՝ սկսած այն օրվանից, երբ սկսեցի աշխատել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հիմնած «Ինֆորմատիկայի և մարդկային ռեսուրսների համաշխարհային կենտրոնում»։ Այնուհետ ես միացա Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի «Մեդիա լաբորատորիայի» (MIT Media Lab) հիմնադիր թիմին, որի անդամներն էին համաշխարհային ճանաչում ունեցող 12 գիտնականներ, այդ թվում՝ Սեյմուր Փափերթը և Մարվին Մինսկին՝ արհեստական ինտելեկտի հիմնադիր հայրերը։ «Մեդիա լաբորատորիայում» աշխատող գիտնականներին հաճախ անվանում են ապագան կերտողներ, որոնց մեծագույն նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել։

Սովորելու և գործելու համակցումը «Մեդիա լաբորատորիայի» սկզբունքային գործելակերպն է, որն էլ ինձ հետ բերեցի «Լույս»։ Ինձ համար մեծ պատիվ ու երջանկություն էր աշխատել խելացի, համարձակ ու եռանդուն շուրջ 550 երիտասարդների հետ, որոնք ներգրավված են Հայաստանում գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում։

Այսօր ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել «Լույս»-ի հիմնադիրներին, կրթաթոշակառուներին, «Լույս»-ի գիտակ ու նվիրված աշխատակազմին, արժեքավոր խորհրդականներին և Հիմնադրամի բարեկամներին, ողջ լույսական համայնքին, որ կառուցել ենք բոլորս միասին։ Ինձ համար պատիվ էր աշխատել ձեզ հետ և շարունակաբար սովորել ձեզնից։

Վերջին շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա, որտեղ ծավալվող աննախադեպ իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության՝ պահպանելով խաղաղ բնույթն ու փոխըմբռնման մթնոլորտը։ Այս ձեռքբերումը բոլորի հաղթանակն է, որը թույլ է տալիս, որ միասին կերտենք Հայաստանի ապագան։

«Հայաստանը պարգևատրում է խիզախներին»։ Սա տեղի ունեցածի լավագույն նկարագիրն է, որ գալիս է մտքիս, և որը ես փոխառել եմ GK Brand Armenia-ից։

Այսօր՝ մայիսի 10-ին, «Լույս»-ի աշխատակազմին և ինձ ծանուցում է ներկայացվել մեր աշխատանքի դադարեցման մասին։ Ցանկանում եմ վստահեցնել «Լույս»-ի՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով։

Փոփոխությունը զարգացում է։ Այն իր հետ բերում է առաջին հերթին մտածողության և ուժի փոփոխություն։ Այն սովորեցնում է շնորհել, ստանալ և ստեղծել։ Ինչպես ասվում է «Լույս»-ի կարգախոսում՝ «Սովորել, Գործել, Համաստեղծել»։ «Լույս»-ը կատարել է իր խոստումը վերջին ինը տարիների ընթացքում։ Այսօր ծնվում է նոր ժամանակաշրջան։

Եկենք հիշենք, որ գիտելիքն ուժ է և դեպի զարգացում տանող ուղի, երբ համակցվում է խաղաղության և փոխվստահության հետ։ Հայաստանը պետք է անպայման շարունակի ներդրում անել կրթության մեջ։

Գիտելիքի և երիտասարդության մեջ արվող ներդրումը զարգացած Հայաստան ունենալու միակ ճանապարհն է։ Խորապես համոզված եմ, որ աշխարհի առջև ծառացած ներկա և ապագա բոլոր խնդիրների լուծման հիմքում կրթությունն է։

Այսօր ես դադարում եմ գործել որպես «Լույս»-ի կրթական ծրագրի գործադիր տնօրեն՝ երախտագիտությունս հայտնելով բոլոր հայրենակիցներիս և ապագայի հանդեպ մեծ վստահությամբ լցված։

Ժաքլին Կարաասլանյան
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

11:28 23.04.2024

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։ Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝ սևեռել դպրոցական երեխաների ուշադրությունը առողջ սնվելու և առողջ ապրելակերպի սովորույթների ուղղությամբ. օգնել դպրոցական երեխաներին՝ զարգացնել առողջ ապրելակերպ և սնուցման […] ...

Ամփոփվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համադպրոցական մրցույթը

17:52 22.04.2024

Ամփոփվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համադպրոցական մրցույթը

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համահայկական դպրոցական մրցույթը, որի արդյունքներն ամփոփվել են այսօր: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի նպատակն էր մեծացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պաշարը դպրոցահասակների շրջանում և սովորեցնել նրանց՝ հետևել անվտանգ համացանցի կանոններին: Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում աշխատանքներ են ներկայացրել իրենց նախընտրելի […] ...

Նիկոլ Փաշինյանը Զառ բնակավայրի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

21:14 19.04.2024

Նիկոլ Փաշինյանը Զառ բնակավայրի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել է: Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի […] ...

ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է կրթության որակի բարձրացումը. ՆԳՆ կրթահամալիրը ընդլայնում է միջազգային համագործակցությունը

18:29 19.04.2024

ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է կրթության որակի բարձրացումը. ՆԳՆ կրթահամալիրը ընդլայնում է միջազգային համագործակցությունը

ՆԳՆ Կրթահամալիրի և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի միջև ստորագրվել է ակադեմիական համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակում ՆԳՆ Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի փոխանակման ծրագրերին, ինչպես նաև տարաբնույթ հետազոտություններ կատարել իրավապահ ոլորտում։ Համագործակցության համաձայնագրի նպատակն է բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտներում ձևավորել երկարաժամկետ և կայուն փոխգործակցություն կրթական երկու […] ...

Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում

15:24 19.04.2024

Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) դասընթացներ 2024-2025 թթ. համար: Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում: Առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել https://www.itecgoi.in/index հղումով: Առցանց գրանցվելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը և դասընթացի մեկնարկից առնվազն երկու ամիս առաջ այն ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...

Մանկապարտեզում երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար

10:09 19.04.2024

Մանկապարտեզում երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար

Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ հավելելով. Ոլորտում բարեփոխումները շարունակական են. աշխատավարձերի բարձրացում, հավելավճարների հնարավորություն, լրացուցիչ վճարովի ծառայությունների ներդրում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP